Saturday, March 2, 2019

ՓՈԽԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ

ՓՈԽԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ
Ամեն փորձ ու փորձառություն՝ ձեռքսեղմումից մինչև գըր-կախառնությունն ու ավելին, իր հզոր դրոշմն է թողնում մեր ներսում, միաձուլվում մեզ ու դառնում մեր ինքնութ-յունը։ Եվ այլևս անհնար է տարանջատել ու հեռացնել, ձերբազատվել ու մոռանալ։ Որքան էլ խոցող լինի այն, մի-ևույն է, արդեն մերն է, մեր ինքնության անբաժան մասը։ Պետք է պարզապես հասկանալ, ընդունել ու բարեփոխել այն։ Այլապես կտառապենք ողջ կյանքում։ Հետագա շը-փումները միայն շատացնելու են մեր ներսի աղմուկն ու միայն խանգարեն։ Չկա ոչ մի երաշխիք որ, հաջորդ փոր-ձառությունն ու մերձեցումը ավելի լավն է լինելու։
Պարզ ասած՝ մարդկանց հետ ամեն շփում, նույնիսկ հե-ռուստացույցով կամ ֆեյսբուքով շփումն ու ծանոթությունը, իր հետքն է թողնում մեր հիշողության մեջ։ Տհաճ մարդիկ անցանկալի հետք են թողնում մեր ներսում, որը հետագա-յում անդադար խանգարելու է ու թունավորի մեր կյանքը։ Շատ դժվար է ջնջել որևե դրոշմ, մանավանդ երբ շփումը երկար է տևել, կամ դեռ շարունակվում է։ Ընդհանրապես վնասակար է շփվել շատ տարբեր, հատկապես տհաճ մարդկանց հետ։ Ցավոք, մեր իրականությունն ամեն քայ-լափոխի լի է տհաճ մարդկանցով։ Կիրթ ու իմաստուն մարդիկ համարյա չկան։ Եղածներն էլ չեն գնահատվում։ Կիրթ ու իմաստուն մարդիկ անսահմանորեն դրական լիցք են ճառագում ու դրանով բարեփոխում մյուսներին։ Սա-կայն չգնահատված մնալով, հալվում են ու վերանում։ Նյութական փոխհատուցումը կամ մեծարանքը պարտադիր չեն, սակայն գոնե պարզ գնահատանք պիտի լինի։ Ան-տարբերությունն ու գնահատանքի բացակայությունը ամե-նաթունավորն ու կործանարարն են մարդկային հարաբե-րություններում։ Ցավոք, ազգովի այս ամենը չենք հասկա-նում։ Չենք հասկանում նաև, որ ամեն անկապի հետ շըփ-վելիս, ներս ենք առնում նրա ազդեցության դրոշմն ու փո-քըր ինչ նմանվում նրան։
Պատահական չէ, որ սիրահարված կողմերից ոչ մեկը չի ցանկանում տեսնել մյուսի շփումը մեկ ուրիշի հետ։ Մեկ ուրիշի հետ շփվելով, մարդ ներս է առնում նրա դրոշմն ու կեղտոտվում, նրա վիբրացիաներով լցնելով իր ներսը։ Հատկապես սիրահարված զույգը, և՛ տղամարդը, և՛ մանա-վանդ կինը, պիտի շատ զգույշ լինեն ու խուսափեն ուրիշ մեկի հետ շփումից։ Անզգուշություն է աջ ու ձախ շփվել տարբեր մարդկանց հետ, հատկապես մտերմանալ ու ներս առնել նրանց դրոշմը։ Կողմերը, հասկանում են թե ոչ, կա-մա թե ակամա, իրենց հարաբերությունները կեղտոտում են, մեկ ուրիշի հետ, թեկուզ գործնական, մտերմություն հաստատելով։ Էլ չեմ ասում մեկ ուրիշին, թեկուզ ձևակա-նորեն, գրկելու կամ համբուրելու մասին։
Անսահաման մեծ ցավ է տեսնել սիրելի էակիդ, գրկրա-խառնվելիս կամ համբուրվելիս մեկ ուրիշի հետ։ Գրկա-խառնությաը, հատկապես համբույրն ահավոր մեծ պա-տըռվածք է առաջ բերում մարդու բիոդաշտի մեջ ու իր դրոշմը թողնում նրա ներսում, հաստատվում այնտեղ ու իր վիբրացիոն աղմուկով խաթարում նրա ներաշխարհը։ Բայց ամենաահավորն այն է, երբ սիրելի էակդ է կա-մավոր կերպով, մանավանդ իր նախաձեռնությամբ ու մեծ ցանկությամբ, գրկախառնվում ու համբուրում մեկ ուրիշին։ Հասկանալով թե ոչ, նա միայն մեծ ցավ է պատճառում իր սիրելիին միաժամանակ իր ներսն աղտոտելով անցանկա-լի վիբրացիաներով։
Բայց, եթե կողմերից մեկի մտքով արդեն անցել է բացվել ու ներս ընդունել մեկ ուրիշի դրոշմը, ապա գուցե արդեն ոչ մի զգացմունք ու կապվածություն չունի իր սիրելիի հանդեպ։ Իսկ դա արդեն դավաճանություն է ու նախևա-ռաջ՝ սիրո բացակայություն։
Ինչևէ... Մեր սեփական ամբիցիաներին ու կրքերին հա-գուրդ տալու ճանապարհին, ինքներս հենց մեր ձեռքով ավերում ենք մեր տունը՝ քանդում սիրո սրբազան կա-պերն ու հետո, կանգնելով կոտրած տաշտակի առաջ, փորձում դիմացինի մեջ տեսնել ողջ մեղավորությունը կամ այդ ամենը բարդել աստծո վրա, կամ բախտի, կամ շրջապատող մարդկանց «չար աչքի» վրա, կամ չգիտեմ էլ ինչի, միայն թե չընդունենք մեր իսկ մեղավորությունը։
©Դավիթ Միրզոյան. 02 Մարտի, 2019 թ.

No comments:

Post a Comment