Monday, June 15, 2020

ԽՈՀԵՄՈՒԹՅԱՆ ԿՈՉ

Ներկայիս առճակատումը գործող իշխանությունների և որոշ քաղաքական ու տնտեսական շրջանակների միջև միայն աղետի կարող է բերել։ Ազգը բաժանվելու է երկու հակամարտ բանակի։ Եթե լարվածությունը սաստկանա, ապա բախումներ կարող են լինել։ Բախումները վտանգավոր են ու հղի են արյունահեղությամբ։ Եղբայրասպան պատերազմը տևական ու սաստկացող շրջափակման մեջ գտնվող երկրի համար կարող է կործանարար լինել։ Մեր դարավոր թշնամին առիթի է սպասում ներխուժելու և ավարտին հասցնելու համարյա մեկ դար առաջ իր սկսած գործը։ «Հայի ուժ» համահայկական ազգային շարժումը բոլոր կողմերին խոհեմության կոչ է անում՝ և՛ իշխանամետներին, և՛ ընդդիմամետներին։ Հաշվի առեք որ մեր երկրրի սահմաններրի երկայնքով հիմնականում թշնամի ազգաբնակչություն է իր զինված ուժերի հետ միասին։ Հաշվի առեք, որ թշնամու զինված ուժերի ներկայությունը գնալով ամրապնդվում է ու աճում։ Մեր դարավոր թշնամին պատեհ առիթի է սպասում հարձակման անցնելու և անելու այն ինչ չկարողացավ անել 2016-ի ապրիլին։

Շատ հնարավոր է, որ քաղաքական դաշտում վերջին սրացումները հանգեցնեն ազատագրված տարածքները հանձնելուն։ Ինչպե՞ս։ Շատ պարզ՝ ներքին եղբայրասպան պատերազմով տարված մեր զինված ուժերը և հատկապես զինվորները գուցեև չկարողանան դիմակայել թշնամուն այնպես, ինչպես 2016-ին։ Երբ զինվորի ուշադրությունը թիկունքում տեղի ունեցող անկայուն, պայթյունավտանգ, մանավանդ արյունահեղության հասած իրադարձություններն են, ապա չի կարող կենտրոնանալ իր գործի վրա, մանավանդ հերոսանալ։ Մարտնչող ոգին վնասված և ուշադրությունը իր հարազատների կողմը շեղված զինվորը լիարժեքորեն մարտունակ լինել չի կարող։

Մենք հորդորում ենք բոլոր կողմերին, հատկապես ժողովրդին, լինել ծայրաստիճան զգոն և չտրվել սադրանքների, պահպանել սառնասրտություն և չմասնակցել որևէ փողոցային անկարգության, չանցնել ոչ մեկի կողմը առանց հասկանալու իրերի բուն էությունը, կամ մանավանդ շահադիտական նպատակով։

Ի վերջո հնարավոր է որ այս ամենը կազմակերպվել է հենց ազատագրված տարածքները «հանձնելու» համար՝ անելու այն, ինչ չստացվեց 2016-ին։ Օգտվելով երկրի ներքին անկատյունությունից, գուցեև եղբայրասպան քաքաղացիական պատերազմից, թշնամին կարող է ներխուժել գրավել ու նստել։ Եվ այլևս ոչ մի հնար չի լինի արդեն տեղի ունեցածը շտկելու համար։

Խոհեմ եղեք
©Դավիթ Միրզոյան. 15 Հունիս, 2020 թ.

No comments:

Post a Comment