Thursday, June 25, 2020

ԱԶԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ

Վերջերս շատացել են «ազգային գաղափարախոսություն» ասողները։ Իսկ եթե հարցնես՝ ո՞րն են դրա էությունն ու բնորոշ գծերը, հիմնադրույթները, կամ դրույթներն ու սահ-մանումները, ոչ մի հոդաբաշխ պատասխան չես ստանա։ Գլուխդ կտանեն, փրփուրը բերաններին, ամեն երկրորդ բառը «ազգ»-ը կամ «ազգային»-ը դարձրած։ Դժբախտութ-յունն այն է, որ ո՛չ գիտեն՝ ո՞րն է ազգը, ո՛չ գիտեն՝ ո՞րն է ազգայինը, ո՛չ էլ հասկանում են, թե ընդհանրապես ի՞նչ է գաղափարախոսությունը, հատկապես՝ ո՞րն է գաղափա-րախոսության և ուսմունքի տարբերությունը։ Հայ ազգային մտքի «տիտանները» չգիտեն անագամ, թե ով է հայը, համենայն դեպս, անկարող են որևէ հստակ սահմանում կամ բնորոշում ապահովել։ Ինչևէ...

Սկսենք ամենապարզից։ Չնայած՝ կասկածում եմ, թե կհասկանան, ոչ միայն որովհետև անկարող են որևէ նոր բան հասկանալ ու ընդունել արմատակալած ու խճողված հնի փոխարեն, այլ հիմնականում ամոթից՝ որ ուրի՛շն է բացահայտել այդ պարզ ու համոզիչ ճշմարտությունը, այն էլ իրենցից շատ ու շատ առաջ, բացահայտել է, գրի առել, տպագրել ու տարածել, մինչդեռ իրենք մինչ օրս խարխա-փում են անորոշության խավարում։

Սկսենք հայի բնորոշումից։ Հայի ինքնության մասին շատ է խոսվել՝ մեր ազգի դասականներից սկսած մինչև մեր-օրյան ֆեյսբուքահայությունը։ Հայտնի են Դերենիկ Դե-միրճյանի
«Հայը» և Հովհաննես Թումանյանի «Դառնացած ժողովուրդ» ակնարկները։ Նկատենք սակայն, որ երկու դեպքում էլ մեր դասականները մեզ են ներկայացրել միայն իրենց դիտարկումներն ու հարցերը, միաժամանակ որևէ սպառիչ պատասխան կամ սահմանում չտալով, հատ-կապես չփորձելով բացահայտել ու ներկայացնել որևէ վարկած՝ ինչպիսի՞ն է մեր բուն էությունը, ինչո՞ւ ենք դարձել այսպիսին՝ ի՞նչ հանգամանքների ազդեցության տակ, կամ գոնե ինչպիսի՞ն են տեսնում իրենց բաղձանք-ների հային։ Նույն թերացումը նկատելի է մինչ այժմ խնդրո առարկա թեմայի շուրջ հրապարակավ հանդես եկած բոլոր հայ մտածողների մոտ, ընդհուպ մինչև մեր պանծալի ֆեյսբուքահայությունը։ Որքան էլ ճշմարիտ ու ճշգրիտ լինեն նրանց բոլորի դիտարկումները, այնուամե-նայնիվ դրանք սպառիչ չեն, չեն պարունակում որևէ բացահայտում հայի բուն էության՝ հայի գենոտիպի, և հայի ներկայիս կերպարի՝ նրա ֆենոտիպի, պատճառա-հետևանքայի շղթայի մասին։ Նմանապես՝ ոչ մի հայ մտածողի որևէ գրվածք չի պարունակում որևէ փորձ ներկայացնել, իրենց պատկերացմամբ, հայի օրինակելի կերպարի որևէ դիմագիծ։

Նկատենք, որ այդքան էլ դժվար չէ դիտարկել ու նկատել սեփական անձի, հատկապես սեփական ազգակցի վարքն ու բնորոշող գծերը։ Մի փոքր դժվարին խնդիր է շարա-դրել այդ ամենը, հմանավանդ ընթեռնելի ու տպավորիչ կերպով, սկսելով
«Արդյոք մի բան հասկանո՞ւմ եք հայից» պոետիկ հարցով։

Անցնենք ամենադժվարին խնդրին՝ հայի բուն էությունը ներկայացնելուն։ Հայի բուն էության մասին իմ երկար տարիների մտորումները ինձ ի վերջո հանգեցրին իմ առաջին աֆորիզմին՝ ամեն հայկական լավը չէ, բայց ամեն լավ հայկական է։ Աֆորիզմները սովորաբար հա-կիրճ, դիպուկ ու սպառիչ կերպով ներկայացնում են խնդրի բուն էությունը և հավելյալ բացատրությունների կարիք չունեն, սակայն հաշվի առնելով խնդրի անհուն խորությունն ու անսահման ծավալը, պետք է ասել, որ հայն ամենատաղանդավոր, ամենաշնորհալի և ամենակա-տարյալ էակն է, օժտված ամենաբարձր մարդկային ար-ժեքներով։ Պարզապես, կորցնելով իր գենետիկ կոդից բը-խող ուսմունքը, հայտնվելով գազանների միջավայրում ու ենթարկվելով այդ միջավայրի անողոք ռմբակոծություննե-րին, վերածվել է ամենատաղանդավոր ու ամենախորա-մանկ, գազանի։ Ահա և ողջ պատմությունը։

Գազանին, անշուշտ, չի կարելի մարդ համարել, հետևա-բարև՝ հայ։ Կամ այլ կերպ ասած՝ հայ լինելու համար հարկավոր է նախ մարդ լինել՝ օժտված մարդկային ամե-նաբարձր որակներով։ Ներկայումս հայի ֆենոտիպի ամե-նացցուն գծերը, ցավոք, գոռոզությունն ու տգիտությունն են։ Վերոհիշյալ աֆորիզմս ասել կուզի, որ մեր ձեռք բերած ամեն հատկանիշ կամ արժեք չի, որ կարող է հայկական համարվել, այն դեպքում երբ հայկական կարող են համարվել անգամ այն հատկանիշները, որոնք չունենք, կամ ավելի ճիշտ՝ կորցրել ենք։ Սա չի նշանակում, թե լավագույն մարդկային հատկանիշներ ունեցող ցանկացած մեկին կարելի է հայ համարել։ Լավագույն մարդկային հատկանիշներ կարելի է ձևավորել դաստիարակությամբ, համապատասխան բարենպաստ միջավայրում շատ շատե-րի մոտ, բայց դա նրանց հայ չի դարձնի։ Իսկական հայը նա է, ով անգամ ամենաանբարենպաստ միջավայրում դաստիարակվելով հանդերձ, հավատարիմ է մնում մարդ-կային ամենաբարձր արժեքներին, պահպանում է մարդկա-յին ամենաբարձր որակներ և դրսևորում է մարդկային ամենաբարձր վարք։ Դա կարող է անել միայն ամենա-ազնվական գենետիկ կոդ ունեցող հայ ծնողներից սերված մարդը։ Հետևաբար հայը հայ ծնողներից սերված և մարդ-կային ամենաբարձր արժեքներին հավատարիմ մարդն է։ Մարդկային ամենաբարձր արժեքը սեփական ազգակիցնե-րի՝ հայրենիքի, համար ինքնազոհաբերությունների պատ-րաստակամությունն է։ Կամ այլ կերպ ասած՝ հային կարե-լի է ճանաչել իր հայրենասիրությամբ։ Հայրենասիրությու-նը սեփական ազգակցի հանդեպ սերն է։ Սերը սեփական ազգակցի հանդեպ ուշադրությունը, հոգատարությունը և նրա համար ինքնազոհաբերությունների պատրաստակա-մությունն է։ Ուրրեմն՝ հայը հայ ծնողներից սերված հայ-րենասեր մարդն է։

Հայի գենետիկ կոդը, ինչպես նշվեց, ամենակատարյալն է և իր արմատներով հասնում է տիեզերքի անհունները, կամ ավելի պարզ ասած՝ չունի սկիզբ։ Հետևաբար անհը-նար է մեզ որևէ տարիք կպցնել։ Մեզնից սերված մյուս ազգերը ունեն, սակայն հայի գենետիկ կոդը սկիզբ չունի։ Մեր գենետիկ կոդի զարգացման ընթացքում մշտապես տարբեր մուտացիաներ են առաջանում։ Ոմանք դառնում են ավելի կատարյալ, իսկ մյուները հակառակը։ Եվ հենց սրանով է բացատրվում մեզանում, այսպես ասած
«խառ-նածինների» առկայությունը։ Այլ կերպ ասած՝ «խառնա-ծիններն» իրականում խառնածիններ չեն, այլ մեր գենե-տիկ կոդի ինքնակատարելագործման ճանապարհին առա-ջացած խոտան։ Իսկական խառնածիններ ևս կան իհար-կե։ Տիգրան մեծից սկսած երկիր են բերվել կամ ինք-նուրուն ներթափանցել օտար տարրեր, հիմնավորվել, խառնամուսնությունների մեջ մտել և բազմացել։ Շատերը հայ առաքելական եկեղեցու միջոցով փոխել են իրենց ազգությունը՝ հայ են գրվել, հայկական ազգանուններ ընդունելով, և դարձել անտեսանելի։ Սակայն հոգ չէ՝ հային կարելի է ճանաչել իր անզուգական տաղանդով և հայրենիքի, նաև մարդկային ամենաբարձր արժեքների՝ ճշմարտության և արդարության համար, ինքնազոհաբերու-թյան պատրաստակամությամբ։  

Անցնենք ազգին։ Ազգը մշակութային ընդհանրություն ունեցող մարդկանց բազմությունն է։ Ազգայինը, կամ ավե-լի ճիշտ ասած՝ հայ ազգայինը, հայի գենետիկ կոդին ներ-հատուկ ամենաբարձր արժեքների ամբողջությունն է։ Ազ-գային գաղափարախոսություն ասելով, պետք է հասկանալ հայ ազգային ամենաբարձր արժեքների նկարագրությունն ու բացատրությունը։ Իսկ ազգային ուսմունքը ազգային ամենաբարձր արժեքների, այդ արժեքներից բխող օրենք-ների, ազգի անելիքների և նպատակների, ընդհուպ մինչև ազգի գերնպատակը, շարադրանքն է։

Քանի որ ազգային ամենաբարձր արժեքները ճշմարտութ-յունն ու արդարությունն են, ապա հայ ազգային արժեհա-մակարգի հենասյուները հենց ճշմարտությունն ու արդա-րությունն են, որոնցից բխում են բոլորի եղբայրության և իրավահավասարության հենասյուները, որոնց վրա էլ հիմ-նըվում են ազգային ուսմունքի օրենքներն ու ազգի նպա-տակները։ Հայ ազգի գերնպատակը արդար ու երջանիկ հայրենիք կառուցելն է և սեփական օրինակով աշխարհի մյուս ազգերին դեպի լույսն ու քաղաքակրթություն մղելը։
©Դավիթ Միրզոյան. 25 Հունիս, 2020 թ.

No comments:

Post a Comment