Thursday, June 25, 2020

ԱԶԳԱՅՆԱԿԱՊՏՈՒԹՅՈՒՆ

88-ի ազգային զարթոնքին հաջորդած երեսուն տարիների ընթացքում ազգային (կամ գուցե՝ ազգայնական) դաշտն այնքան ակտիվ ու տարածված չէր, որքան ներկայումս է։ Հատկապես վերջին երկու տարվա ընթացքում սնկի պես աճեցին, բազմացան ու տարածվեցին ազգային խնդիրնե-րով զբաղվող բազմաթիվ խմբեր, հասարակական կազմա-կերպություններ ու անհատներ։

Առաջին
հայացքից վատ չէ իհարկե, որ մարդիկ ակտիվ են և զբաղված։ Բայց երբ ակտիվ զբաղվում են ու միևույն ժամանակ չեն կարողանում սահմանել, թե ո՞րն է ազգա-յինը, առնվազն տարօրինակ է։ Շատերի պատկերացմամբ ազգայինն առաջին հերթին ծեսերն են կամ, լավագույն դեպքում, մեր լեզուն ու մշակույթը։ Ի դեպ, մշակույթի մա-սին ևս համատարած թյուր ընկալում կա մեզանում։ Այն հիմնականում նույնացվում է ֆոլկլորի կամ ընդհանրապես արվեստի հետ։ Դա է պատճառը, որ մշակույթի նախարա-րությունը զբաղվում էր հենց արվեստով ու ֆոլկլորով, լա-վագույն դեպքում՝ ազգագրությամբ, որն իրականում ֆոլկ-լորի՝ ժողովրդական արվեստի, ծեսերի, ավանդույթների ու լեգենդների հավաքագրումը և ուսումնասիրությունն է։

Դառնանք ազգային դաշտին։ Եթե ազգայնականին հարցը-նես՝ ինչո՞վ եք զբաղվում, կամ ո՞րն է ձեր նպատակը, միանգամից կպատասխանեն՝ գոյապահպանությունը։ Կամ այլ կերպ ասած՝ չմեռնելը, թշնամուն չհանձնվելն ու չնա-հատակվելը։ Նպատակներից են նաև չուծանալը՝ մայրենի լեզվով խոսելը, ընդհանրապես՝ հայրենասիրությունը, օտարի նիստ ու կացից, նրա մշակույթից հրաժարվելը։ Վերջերս հաճախակի թիրախ են նաև գործող իշխանութ-յունների կողմից այլասերվածությունը սատարող որոշում-ների, կամ այլասերվածության հանդեպ իշխանությունների հանդուրժողականության դեմ պայքարը։ Վերջերս բողոքի որոշ ալիք բարձրացավ գործող իշխանությունների կողմից հայ ավանդական ապրելակերպն ու հայ ավանդական ըն-տանիքի հիմքերն ականապատող օրենքի արևմտյան տըխ-րահռչակ նախագծի վավերացման պատճառով։ Բայց այս ամենից զատ, հայ ազգայնական շարժման հիմքը սեփա-կան ցեղի պաշտամունքն է, ցեղի արյան գերակայությունն ու երկրպագությունը։ Ներկայիս ազգայնականներին կար-ծես շատ չի հետաքրքրում և նախկինում էլ շատ չի հետա-քըրքրել համատարած կոռուպցիան, հասարակության բո-լոր շերտերում արմատացած հանցագործությունն ու հան-ցամտությունը, հատկապես՝ օրինապահ մարմիններում և արդարադատության ոլորտում։ Կարելի է մտածել՝ կոռուպ-ցիան և հանցագործությունը ոչնչով չեն հակասում ազգայ-նական գաղափարներին ու սկզբունքներին, կամ գուցե ինչ-որ ազգային բա՞ն կա կոռուպցիայի, հանցագործութ-յան ու ընդհանրապես հանցամտության մեջ։ Ինչևէ
...

Նկատենք սակայն, որ վերը նշված խնդիրրները՝ ցան-կացած պետության կամ ժողովրդի սովորական խնդիրներ են։ Բոլոր երկրներն ու ժողովուրդները առաջին հերթին ձգտում են ինքնապահպանության։ Ի դեպ՝ ինքնապահպա-նության, նաև սեփական տեսակի սերունդների պաշտպա-նության, պահպանության և հարատևման խնդիրներով բը-նազդաբար մտահոգված են կենդանական և բուսական աշ-խարհի բոլոր ներկայացուցիչները՝ բակտերիաներից ու վիրուսներից սկսած մինչև պրիմատներն ու մարդանման-ները։ Խնդիրը մեզանում հավանաբար այն է, որ պետութ-յունը չի կատարում իր առաքելությունը։ Հետևաբար, զգա-լով պաշտպանված չլինելու իրողությունը, մարդիկ փորձում են ինքնակազմակերպվել։ Այստեղ նկատենք, որ խնդիրը նոր չէ, որ այն մի՛շտ է եղել՝ և՛ բոլոր նախկին իշխա-նությունների օրոք, և՛ հիմա։ Հետևաբար ո՞րն է խնդիրը։ Ինչո՞ւ են հենց հիմա ակտիվացել ու բազմացել ազգայ-նական խմբերը, հասարակական կազմակերպությունները և անհատ մտածողները։

Ինչ վերաբերում է ծեսերին, մայրենի լեզվին ու մշակույ-թին (ավելի ճիշտ՝ ֆոլկլորին, քանի
որ մշակույթը միան-գամայն այլ բան է), ապա ներկայումս այդ ամենը ծաղ-կում ու բարգավաճում է առավել քան երբևէ՝ բազմաթիվ են ազգային ծեսերով ու պարերով հետաքրքրվող հայ երի-տասարդները և՛ ներսում, և դրսում, տեղի են ունենում ազգային պարերի հրապարակավ պարահանդեսներ, վեր-ջապես «քրմական դաս» է առաջացել վերջերս ու ակտի-վորեն զբաղվում է «քրմությամբ», ազգային կրոնի ու ծեսե-րի վերստեղծմամբ ու պահպանմամբ։ Հետևաբար տարօ-րինակ է, որ հենց այժմ են ակտիվացել ազգայնական խմբերն ու անհատները։

Հայրենասիրության ոլորտում, պետք է նկատել, որ ներկա-յումս նկատելի անկում է նկատվում։ Եթե
«ղարաբաղյան շարժման» ընթացքում այն իր գագաթնակետին էր հասել, ապա այժմ, կարելի է ասել, հազիվ է նշմարվում։ Հետե-վաբար հայրենասիրության հարցում ազգայանական դաշ-տի ակտիվացումը կարելի է արդարացված համարել։ Բայց չմոռանանք, որ հայրենասիրությունը մեր անկախացում ստանալուց հետո շատ արագ անկում ապրեց, հասավ իր ամենացածր մակարդակին և մինչ այժմ համառորեն չի զիջում իր «նվաճած» վերջին դիրքերը։ Արդարացի հարց է առաջանում հետևաբար՝ ո՞ւր էին ազգայանականների ներկայիս ստվար զանգվածները «նախքան հեղափոխութ-յունը»։

Դառնանք մեկ այլ ոլորտի՝ օտարի մշակույթի, նրա նիստ ու կացի և ընդհանրապես եվրոպական արժեքների, հատ-կապես այլասերվածության դեմ պայքարին։ Օտարի մշա-կույթը, նրա նիստն ու կացը և ընդհանրապես եվրոպա-կան արժեքները շատ վաղուց են մտել ու հիմնավորվել մեզանում։ Չնայած ոչ ոք դեռ չի նկատում, սակայն մեր ողջ արվեստն ու գրականությունը, երաժշտությունը, կինոն ու թատրոնը, երգն ու պարը շատ վաղուց են կրում արև-մտյան հենք ու հիմնաքար, ավելի պարզ ասած՝ այդ ամենը ձևավորվել ու զարգացել է արևմտյան աշխարհի արժեքների ու ձևերի, արևմտյան փիլիսոփայության ու գաղափարախոսության առաջնորդությամբ։ Այժմ արդեն անհնար է որևէ բան փոխել։ Չեմ կարծում, որ ազգայնա-կանները որևէ օտար բան են տեսնում մեր գիր ու գրա-կանության, մեր ազգային փիլիսոփայության (իրականում մենք չունենք որևէ փիլիսոփայություն ջունգլիների օրեն-քից բացի) կամ մեր քաղաքական և տնտեսական մտքի մեջ և այլն։ Իսկ ինչ վերաբերում է այլասերվածությանն ու պոռնկությանը, ապա շատերը չգիտեն, որ սրա նախածի-ծեռնակները սողոսկում էին մեր իրականություն դեռ սո-վետական տարիներին՝ արտասահմանյան ֆիլմերի տես-քով, որոնցից առաջինները Հայրենական պատերազմի ավարտից հետո երկիր բերված, այսպես կոչված,
«ռազմա-վարային ֆիլմերն» էին։ Ամեն դեպքում գովելի է, որ գոնե այժմ բողոքի ձայն բարձրացնողներ կան այլասերվածու-թյան օրինականացման դեմ, պաշտպանելու հայ ավանդա-կան ապրելակերպն ու հայ ավանդական ընտանիքն ու մեր երեխաներին։ Սակայն այստեղ հարկ է նկատել, որ ոչ մի ազգայնական երբևէ որևէ սահմանում կամ գոնե նկա-րագրություն չի ներկայացրել, թե ո՞րն է հայ ավանդական մշակույթն ու ապրելակերպը, կամ հատկապես ո՞րն է հայ ավանդական ընտանիքը, որո՞նք են հիմնարար կամ գոնե բնորոշիչ գծերը և այլն։ Ինչևէ... ուրախալի է, որ գոնե հիմա շատերը փորձում են դիմակայել այլասերվածութ-յունն ու այլանդակությունը պաշտպանող ու տարածող օրենսդրությանը։ Սակայն հարկ է նշել, որ այդ օրենս-դրության նախահիմքերը դրել են նախկին իշխանություն-ները, որ դա ավելի շատ նախկին իշխանությունների ժառանգությունն է և բնականաբար հարց է առաջանում՝ ինչո՞ւ չկային կամ այսքան ակտիվ չէին մեր ազգայնա-կանները այն ժամանակ, երբ նախկին իշխանությունները համաձայնություններ ու պայմանագրեր էին ստորագրում ընդունելու արևմտյան աշխարհի նորմերն ու «առաջարկ-ները»։

Հիմա գանք հայ ազգայնական շարժման հիմքերի հիմքին՝ ցեղի պաշտամունքին, ցեղի արյան գերակայությանն ու երկրպագությանը։ Չնայած պաշտամունքն ու երկրպագութ-յունը ներհատուկ են կրոնին ու կրոնավորին, որն առանց հասկանալու կարող է ցանկացած բան պաշտամունքի առարկա սարքել ու երկրպագել, բայց սեփական ցեղն ու արյունը աստվածացնելու, պաշտելու և երկրպագելու մեջ ըստ էության վատ բան չկա։ Վատն այն է, որ ոչ մի ազգայնական չգիտի ու չի կարող բացատրել իր արյան որակները, արժեքները, հատկությունները, ընդհանրապես իր ցեղի արժեքների համակարգը, իր ցեղակիցների անե-լիքներն ու նպատակները և այլն։ Հատկապես երբ հարցը գալիս է արժեհամակարգին, ազգայնականները խոր լռու-թյուն են պահպանում և ամեն ինչ անում շեղվելու թեմա-յից։ Մեծ ախորժակով խոսում են ու շաղակրատում ծովից ծով Հայաստանի մասին, ամենաքիչը՝ մեր կորցրած տա-րածքները վերականգնելու մասին և այլն։ Ոչ մեկի մտքով չի անցնում, որ երկրում համատարած կոռուպցիան ու հանցագործությունը, հանցամտությունը, տգիտությունն ու գոռռոզությունը մեր ամենամեծ թշնամիներն են ու որ հենց դրանք են խլել մեր հայրենիքը մեզնից։ Չեն հաս-կանում, որ եթե անգամ մի հրաշքով կարողանան վերա-կանգնել հարյուր տարի առաջ կորցրած մեր տարածքնե-րը, միևույն է, այդ ամենը դարձյալ տանուլ են տալու կոռուպցիային, հանցագործությանը, հանցամտությանը, տգիտությանն ու գոռոզությանը։

Ամեն դեպքում՝ ազգայնականները կամ աչք են փակել մեր ազգը կործանող երևույթների վրա, կամ նոր են արթնացել։ Երկու դեպքում էլ տարօրինակ է, որ քար լռություն են պահպանում ու արհամարհում այդ մասին բարձրաձայնողներին։ Հատկապես անհանգստացնող է, որ երիտասարդ ազգայնականնե՛րն են արհամարհում ազգի կործանման պատմությանը քաջատեղյակ տարեց ու փոր-ձություններ անցած վկաների փորձն ու գիտելիքները, ոչինչ չեն ուզում լսել, կարծելով թե ազգային խնդիրները նոր են սկիզբ առել, իրենց լույս աշխարհ գալու հետ։

Վերը թվարկած դիտարկումներից ելնելով՝ շատ տարօրի-նակ է, որ շատ է ակտիվացել ազգայնական դաշտը։ Ի՞նչն
է պատճառը, ի՞նչ վտանգ կա հիմա։ Մի՞թե ազգայինը միանգամից վտանգի մեջ հայտնվեց անկախացումից հա-մարյա երեսուն տարի հետո, և մի՞թե նախկինում չկային վտանգներ։ Իսկ գուցե պարզապես ցեղակրոնության գա-ղափարախոսությունը փակի տա՞կ էր։ Ոչ ոք, այդ թվում ազգայինով զբաղվողների ճնշող մեծամասնությունը, չի նկատում, որ նույն ազգայնական գաղափարական հիմքը որդեգրել էին նախկին իշխանությունները և անողոքաբար կողոպտում էին երկիրը։ Սա չի նշանակում իհարկե, թե ազգային գաղափարախոսությունը կողոպուտի և կոռուպ-ցիայի գաղափարախոսությունն է։ Պարզապես բնական հարց է առաջանում՝ ո՞ւր էին արդյոք ներկայիս «ազգայնականները» նախկին իշխանությունների օրոք և հասկանո՞ւմ են, արդյոք, գոնե այժմ, որ կոռուպցիան, հանցագործությունն ու հանցամտությունը հակազգային երևույթներից ամենամեծն են, որ եթե չլինի կոռուպցիա և հանցամտություն, ապա չեն լինի և մյուս այլանդալություն-ները։ Չէ՞ որ կոռումպացված ու հանցագործ տարրերն են, որ փողից ու վայելքներից բացի ուրիշ սրբություն չունեն՝ ո՛չ հայրենիք ունեն, ո՛չ մայրենիք, ո՛չ ազգային են ճանաչում, ո՛չ էլ որևե այլ արժեք են հասկանում։ Հետևաբար պատրաստ են ցանկացած կաշառքի դիմաց ընդունել ու վավերացնել երվրոպական կառույցների սահ-մանաց նորմերը՝ սեռական փոքրամասնությունների իրա-վունքներ, երեխաների սեռական դաստիարակության, իրականում այլասերման, պահանջներ և այլն։

Մի՞թե դժվար է հասկանալ, որ կոռուպցիան ու հանցա-մտությունը, նաև հանցագործությունն իհարկե, ոչ մի աղերս չունեն մեր ազգային ուսմունքի հետ, որ եթե ան-գամ կոռո՛ւպցիան ու համատարած հանցագործությո՛ւնը չեն այլասերվածության տարածման պատճառները, հենց կոռուպցիան ու հանցագործությունը պետք է լինեին ազ-գայնականի առաջին ու ամենամեծ թիրախները։ Ովքեր անտեսում, կամ մանավանդ դիտավորյալ կերպով աչք են փակում համատարած կոռուպցիայի և հանցագործության վրա, չեն կարող ազգայնական համարվել։ Ազգայնական չի կարող համարվել մանավանդ հանցագործ ժարգոն և փողոցային ու ստոր հայհոյանքներ գործածող երևույթը (մարդու ձեռքը չի գնում գրի՝ մարդը)։

Այն
որ մեր օրերի ազգայնականները, նախկինների պես, որևէ գաղափար չունեն, թե ինչն է ազգայինը, ստիպում է մտածել, որ նրանք գուցե հենց նախկինների բեկորներն են։ Այլապես ինչպե՞ս բացատրես կոռուպցիայի և հանցա-գործության հանդեպ նույն հանդուրժողականությունը կամ անտարբերությունը։ Ինչպե՞ս չմտածես, որ միևնույն դպրո-ցըն են անցել՝ կոռուպցիայի և հանցագործության հանդեպ իրենց անտարբերությամբ։ Ամեն ինչի մասին կարելի է խոսել, բացի կոռուպցիայից ու հանցագործությունից՝ է՛լ ցեղ ու արյուն, էլ գիր ու մշակույթ, է՛լ կրոն ու հակակրո-նություն, էլ պատմություն ու ծովից ծով Հայաստան, բայց ոչ երբեք կոռուպցիա կամ հանցամտություն, արժեհամա-կարգ կամ ուսմունք։ Արիականության մասին խոսելիս էլ չի կարելի դուրս գալ խորհրդանշանների ու ռազմականի ոլորտից։ Ահա և ողջ ազգայնականությունը։ Տաբուի տակ են նաև երկրի տնտեսավարման և կառավարման թեմա-ները։ Չի կարելի խոսել նահապետական կարգից կամ ազգայնացված տնտեսավարումից։ Ընդունելի են միայն դեմոկրատական կառավարումն ու կապիտալիստական տնտեսավարումը։ Բայց ինչպե՞ս կարող է ազգայնական համարվել նա, ով ընդունում է օտարի դեմոկրատական կառավարման և կապիտակլիստական տնտեսավարման համակարգերը։ Հայաստանի ազգայնական դաշտը կրկնա-կի ստանդարտներ է կիրառում։ Օտար ազգերից ներմուծ-ված խոշորագույն աղետները՝ դեմոկրատիան, կապիտա-լիզմը, կոռուպցիան և հանցագործությունը թողած՝ ընկել է ածանցյալ ու մանր խնդիրների հետևից։ Բայց մի րոպե, իսկ գուցե ազգային դաշտի «մարտիկները» այդքան էլ ամպոտ չե՞ն կամ, որ ավելի վատ, ձգտում են նախկիննե-րի պես հարստություն կուտակելու հնարավորություններ ունենալ, ասենք օրինակ, դեպուտատ դառնալ, անձեռնմը-խելիություն ունենալ, զբաղվել արտոնյալ տնտեսական գործունեությամբ, հարստանալ, հարստությունը տեղափո-խել Միջերկրական ծովի մատույցերն ու թռնել երկրից։ Ումից են պակա՞ս, որ...

Դառնալով նախկիններին՝ մինչ
նրանք երեսուն տարի շա-րունակ բիզնես էին անում ու փող կուտակում, ուրիշները ազգային ազատագրական պայքարի մեջ են եղել։ Եվ հիմա նրանք, ովքեր մեծամեծ հարստություններ են դիզել ազգային գաղափարներից որևէ գաղափար չունեցած և բացի փողից ամեն ինչ արհամարհած, հիմա լեզուները երկարել են ու տաք-տաք տեղներից, կուշտ ու ճարպակա-լած, ազգային խնդիրներից են շաղակրատում և բոլորին խելք սովորեցնում։ Ինչո՞ւ պիտի անհանգստանան, որ... դրսերում իրենց երեխաներին ու իրենց ողջ հարստությու-նը ապահով տեղավորել, պրծել են։ Հարկա՛վ հիմա կարող են իրենց թույլ տալ երկարել լեզուները։ Հանգիստ ու ապահով նստած, կարող են ցուցումներ տալ ու հրճվել։ Ոչինչ, որ լսող չկա։ Քարն իրենց գլուխը։ Հայրենիքն է կործանվո՞ւմ։ Թքած...
©Դավիթ Միրզոյան. 24 Հունիս, 2020 թ.

No comments:

Post a Comment