Friday, June 19, 2020

ԾՆՆԴԱՏՈՒՆ


ԾՆՆԴԱՏՈՒՆ
Ովքեր կարծում են, թե էս գժի խաղերի համար հետո շատ թանկ ենք վճարելու, մի փոքր սխալվում են։ Նախ՝ սրանք խաղեր չեն, այլ շատ լավ ծրագրված նախագիծ, որն էլ փայլուն կերպով իրականացնում է լաչառագիժն ու նրա ամբողջ թիմը, որն իր պամպերսից սկսած կերակրվել ու վարժեցվել է համաշխարհային ֆինանսավարկային օլիգարխիայի փողերով մեր երկիրն ու մեզ ոչնչացնելու նպատակով։ Սրա ու սրա բարուրակիցներին հանդուրժելը շատ թանկ է նստելու ոչ միայն մեզ, այլ նաև մեր սերունդների և նրանց սերունդների վրա։ Թե ո՞վ էր սա ու թե ո՞վ էր սրան բերում իշխանության, զգուշացրել եմ դեռ երկու տարի առաջ։ Այն ժամանակ ոչ ոք չէր լսում։ Ցավոք դեռևս շատ շատերը չեն լսում։ Չլսելը դեռ ոչինչ, բայց որ շարունակում են անկապ աղմուկ աղաղակ բարձրացնել ու խլացնել ասողի ձայնը, միաժամանակ թույլ չտալով, որ նրանք լսեն, ովքեր ունակ են լսելու, արդեն շանորդիություն է։

Ընդհանրպես շատ են շատացել նորածին քաղաքագետներն ու ամենագետները։ Ամեն քայլափոխի կարելի է հանդիպել դեսից-դենից բան-ման լսած, ուրիշի գաղափարներով կերակրված կոկորդ պատռող նորելուկների։ Չեն էլ մտածում գոնե զսպել իրենց և բերանները լայն չբացել իրենցից վաստակավորի առաջ։ Անգամ նախահարձակ են լինում ու, ամեն ստոր միջոց գործի դրած, ջանում գետնին տապալել ու տրորել, որ հանկարծ չերևա իրենց սնանկ էությունը։ Դիմացինինին ամեն գնով տապալելու, նրա վրա կանգնելու և նրանից բարձր երևալու մոլուցքը մեզանում շատ հին հիվանդություն է։ Մեր տգիտությունն ու գոռոզությունն է պատճառը, որ ծանոթության հենց առաջին պահից հնար ենք փնտրում դիմացինին խոցել, ցած բերել, նվաստացնել ու նրանից բարձր երևալ։

Իրականում ոչ մեկս էլ հայրենասերներ չենք։ Հայրենասիրությունը հայրենակցի հանդեպ սերը, կամ գոնե տարրական հարգանքն է։ Ովքեր արհամարհում են իրենց հայրենակցին, մանավանդ՝ հրաժարվում տեղեկանալ նրա անցած ուղու, ինքնազոհաբերությունների և հայրենիքի կայացման գործում նրա ներդրումների մասին, ապա գոռոզ ու տգետ սրիկաներ են միայն, ոչ հայրենասերներ։ Իսկ երբ հանդգնում են հրապարակավ վատաբանել ու պախարակել, ապա դավաճաններ են և ամենախիստ պատժի են արժանի։

©Դավիթ Միրզոյան. 19 Հունիս, 2020 թ.

No comments:

Post a Comment