Friday, June 12, 2020

ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ

Այն որ քաղաքական դաշտը լի է մարմնավաճառներով, պատրաստ անձնական շահի համար մի ճամբարից մյուսն անցնել, խաբել հակառակորդ կողմին, դավաճանել ու կո-ղոպտել ժողովրդին, բոլորս գիտեինք, բայց որ կան ան-սրբություն սրիկաներ, պատրաստ զրպարտել ազգանվեր մտավորականներին և ազգանվեր մարտիկներին, համեմա-տաբար նոր երևույթ է։ Նման սրբապիղծները, դեռ ազգի համար ոչինչ չարած (բացի պիցա ուտելուց իհարկե), հան-դըգնում են լեզուները երկարել ու զրպարտել ազգի հա-մար իրենց կյանքը վտանգած մարդկանց։ Փրփուրը բերա-նին կարող են կատաղած շան պես աղմուկ աղաղակ բարձրացնել ու հերյուրանք տարածել։ Չեն էլ մտածում հաշվի առնել, թե ում են զրպարտում, ով է դիմացինը, ինչ է արել ազգի համար և այլն։ Սրանց տեսակը թքած ունի ազգ, հայրենիք, մտավորական, հայրենիքի անձնազոհ զինվոր հասկացությունների վրա։ Սրանց համար իրենց շուրջը բոլորը իրենց պես փողոցայիններ են. հետևաբար կարիք չկա մտածել զինատեսակի ընտրության մասին՝ բոլոր զինատեսակները կիրառելի են։
Սրանք չեն էլ մտածում հաշվի առնել, որ գուցե ազգի հա-մար օրհասկան պահին չի կարելի զբաղվել քաղաքական խարդավանքներով, էլ չեմ ասում՝ գզվռտոց հրահրել։ Սրանք ոչ մի սրբություն չունեն։ Եթե խաղաղ ու ապահով ժամանակներում ինչ-որ չափով անվնաս է զբաղվել ներ-ազգային գզվռտոցով, ապա պատերազմական պայմաննե-րում չի կարելի։
Բայց դե մոլեգնած ոհմակը ի՞նչ է հասկանում Մանա-վանդ որ փողատեր պատվիրատու ունի, թեկուզ կալանա-վորված կարգավիճակում։ Կարևորը՝ որ կալանավորի գու-մարները կալանավորված չեն։ Այդ դեպքում անգամ կալա-նավայրից է հնարավոր է ուղղորդել հավատարիմ մարդ-կանց զանգվածներին հարձակվել այս կամ այն մտավորա-կանի վրա, այս կամ այն հերոսի, ազատամարտիկի, ազ-գանվեր անհատի վրա և այլն, ընդհանրապես կառավարել քաղաքական դաշտը։ Կարծես քիչ էր, որ տարիներ շարու-նակ մինչև վերջին թելը ժողովրդին կողոպտած, երկրից փախած, մեծամեծ գումարներ վճարելով էկզոտիկ որսոր-դություն էր վայելում Աֆրիկայի սավանաներում, հիմա հերթը հասել է սեփական ազգի մտավորականությանը։ Ինչպե՞ս կարելի է թողնել նրանց անձեռմխելի։ Բոլորը պետք է իմանան, թե ով է երկրի տերը։ Տրորել է պետք ու ոչնչացնել այն ամենն, ինչ հնարավոր չի եղել կողոպ-տել սեփական պաշտոնավարման ընթացքում։ Պետք է բոլորը հասկանան ու հիշեն, թե ով է երկրում «միակ տղամարդը»։
Եվ, ցավոք, մեզանում կան տականքներ, ովքեր թեկուզ առանց վարձատրվելու պատրաստ են ծառայել երկրի գլխավոր կողոպտիչներից մեկին։ Չնայած, նման մարդ-կանց համար նշանակություն չունի, թե ո՞ր մեկին կծառա-յեն։ Միայն թե ծառայեն մի մեծ բանի։ Գուցե հենց ա՛յդ միջոցով որոշ չափով կարողանան աղբանոցի ցեխից մի փոքր բարձրանալ՝ մարդամեջ մտնել, մարդ դառնալ։ Միայն խղճալ կարելի է նման մարդկանց, եթե անգամ փորձենք դրանց մարդ համարել։ Իսկ այն ազգին, որը նման տականքներ ունի իր մեջ, միայն ողբալ կարելի է։
Ողբալն իհարկե քիչ է. պետք է նաև նախազգուշացնել, թե ինչպիսի անփառունակ վախճան է ունենալու, որ գոնե հետո ոչ ոք չասի, թե ինչու չէինք նախազգուշացնում։ Եվս մեկ անգամ նախազգուշացնում եմ՝ այն տականքները, ով-քեր երկիրը մինչև վերջին թելը կողոպտելուց ու աշխարհե աշխարհ վայելքների տրվելուց հետո, դեռ շարունակում են շնագայլերի ոհմակներ պահել և ուղղորդել նրանց հար-ձակվել ազգի համար իրենց առողջությունն ու կյանքը նը-վիրաբերած մարդկանց վրա, արժանի են խստագույն պատժի։ Իսկ այն շնագայլերը, որոնք որևէ սրբություն չճանաչելով, հլու հնազանդ ծառայում են գլխավոր կողոպ-տիչներին, իրենց կյանքն ավարտելու են աղբանոցում։
©Դավիթ Միրզոյան. 11 Հունիս, 2020 թ.

No comments:

Post a Comment