Friday, February 1, 2019

ԱՐՎԵՍՏ_ՄՇԱԿՈՒՅԹ

ԱՐՎԵՍՏ-ՄՇԱԿՈՒՅԹ

Արվեստն ու մշակույթը տարբեր բաներ են։ Այլապես մեր հանճարեղ նախնիները միևնույն բանի համար երբեք եր-կու տարբեր բառ չէր հորինի։

Մշակույթը ազգի գենետիկ կոդից բխող արժեհամակարգի շնորհիվ ձևավորված այն ներքին մեխանիզմն է՝ չգրված օրենքների տեսքով, որը պայմանավորում է միջանձնային, ներազգային նաև ազգամիջյան հարաբերությունները։

Արվեստը ճշմարտությունը, լավն ու գեղեցիկը տեսնելու, առանձնացնելու, վեր հանելու, ընդգծելու և սեփական ազ-գակիցներին այդ ամենը ներկայացնելու միջոցով նրանց բարեփոխելու համար է։

Ժողովուրդն, իհարկե, պիտի կարդա, տեսնի և ունկընդրի իր ծոցից ելած արվեստի գործիչների ստեղծագործություն-ներն ու բարեփոխվի, քանի որ հատկապես գրականությու-նըն ի զորու է ներկայացնել ազգային արժեհամակարգը վեպի, պատմվածքի, առակների ու հեքիաթների հերոսնե-րի էության ու վարքի միջոցով և այլն։ Արվեստում, առա-ջին հերթին գրականության մեջ, գուցե երևում են մշակույ-թի որոշ տարրեր, բայց ոչ՝ միշտ։

Մշակույթի նախարարությունն ու երկրի ղեկավարները նախ պիտի հասկանան սա, որդեգրեն բարձր արժեքներ ու անձնական օրինակելի վարքով բարձրարժեք մշակույթ սերմանեն։ Ի դեպ՝ մշակույթի նախարարության կարիքը չկա երկրում բարձրարժեք մշակույթ ունենալուու համար։ Հայաստանում հազարամյակներ շարունակ մշակույթի նա-խարարություն չի եղել, սակայն եղել է բարձրարժեք մշա-կույթ։ Հայաստանում չի եղել նաև արվեստի նախարարու-թյուն, սակայն եղել է արվեստ։ Ներկայումս մեզանում, օրինակ, չկա արվեստի նախարարություն, սակայն դա չի խանգարում մեզ արվեստ ունենալ։

Արվեստի նախարարության փոխարեն ունենք մշակույթի նախարարություն, սակայն բարձրարժեք մշակույթ չունենք։ Հիմնականում գոռոզություն, տգիտություն, ցինիզմ, գռե-հիկություն ու թշնամանք կա մեզանում (վա՜յ, մոռացա. չէ՞ որ մենք շփոթում ենք արվեստն ու մշակույթը. ներեցեք...)։ Գոռոզությունն ու ցինիզմը, ցավոք բուն են դրել հենց մշակույթի նախարարությունում, այլապես մշակույթի նա-խարարը չէր հայտարարի՝ «մշակույթը ես եմ»։ Հինավուրց խոսք կա՝ «Ւնչ վերևում է, այն էլ ներքվում է»։ Այս հա-մատիեզերական ճշմարտությունը վերաբերում է ոչ միայն տիեզերական ու երկրային օրենքների ու օրինաչափու-թյունների նույնականությանը այլ նաև հասարակության ներսում առաջնորդող վերնախավի՝ մտավորականության, և մյուսների միջև փոխադարձ կապին՝ ինչ վերևներում է, նույնն էլ ներևներում է։

Հետևաբար հարկավոր է զգույշ լինել՝ գոնե մի փոքր մտածել, թե ինչ հետևանքներ կունենա «մշակույթը ես եմ» արտահայտությունը, դուրս եկած հենց մշակույթի նախա-րարի բերանից։ Աշխարհի ոչ մի երկրի մշակույթի նախա-րար չէր հանդգնի հանդես գալ նման ցինիզմով։ Որքա՜ն տգետ պետք է լինել չնկատելու համար սեփական ցինիզ-մը, ու որքա՜ն ցինիկ պետք է լինել չնկատելու համար սե-փական տգիտությունը։

Հասկանալով, թե՝ ոչ, «վերնախավի» ցինիզմն ու տգիտու-թյունը անպայմանորեն փոխանցվում են ներքև ու ապա-կանում, ցավոք, երբեմն անվերադարձ կերպով։ Հասարա-կությանը հասցված նման հարվածները սովորաբար աննը-կատ են անցնում։ Ու հենց այդ աննկատության մեջ է ողջ վտանգավորությունը։ Ինչպե՞ս կարելի է դիմակայել թշնա-մու հարվածներին, եթե չես նկատում դրանք։ Ցավոք մի-այն եզակիներն են տեսնում և՛ թշնամուն, և՛ նրա հասցը-րած հարվածները։ Ամենացավալին, սակայն, այն է, որ հասարակության լայն զանգվածները ոչինչ չեն տեսնում, չեն հասկանում ու չեն էլ ուզում լսել այդ եզակիներին։

Հասարակության ղեկը պիտի լինի այն եզակիների ձեռ-քում, ովքեր տեսնում ու հասկանում են ամեն ինչ և կարող են բացահայտել թշնամուն, ներկայացնել նրանց հասցված հարվածի ուղղությունը, բնույթը, չափն ու հնարավոր հե-տևանքները և կազմակերպել համապատասխան պաշտպա-նություն։ Այս ամենն իհարկե միայն այն դեպքում, երբ հասարակությունն ընդունում է իր տգիտությունն ու ապա-վինում իմաստուն եզակիներին։ Ցավոք մեր թշնամիներն այնպիսի հարված են հասցրել մեզ, որ անհույս գոռոզացել ու տգիտացել ենք և չենք ընդունում, որ կան իմաստուն եզակիներ։ Եթե նույնիսկ զգում ենք, որ դիմացինն ավելի բանիմաց է, ապա ամեն գնով կփորձենք նսեմացնել, ճըզ-մել, փշրել ու մի կողմ նետել նրան, միայն թե չերևա մեր տգիտությունն ու ստորակարգ էությունը։ Այն ազգը, որը չի նկատում, չի ընդունում ու չի սովորում իր իմաստուննե-րից, միայն կործանման է դատապարտված։ Մեր թշնամի-ներն ամեն ինչ արել են մեր մեջ գոռոզություն ու տգի-տություն ներարկելու համար և դրանով կործանման են դատապարտել մեզ։ Մենք արդեն անվերադարձ տանուլ ենք տվել։

Մեր անսահման գոռոզությունը չի թողնում փրկության որևէ հույս ունենալ։

Երբ ոմանք երբեմն հուսահատ կերպով բարձրաձայնում են, թե անհույս կործանված ազգ ենք, սա ի նկատի ունեն։

©Դավիթ Միրզոյան (ԴՍ). 01 Փետրվար, 2019 թ.

No comments:

Post a Comment