Saturday, February 2, 2019

ՍՂՈՒԹՅՈՒՆ

ՍՂՈՒԹՅՈՒՆ

Սղությունը բոլոր հիվանդությունների պատճառն է։ Սննդի պակասից մարդիկ կենաց-մահու պայքարի մեջ են մտնում։ Պայքարի լարվածությունը սթրես է առաջ բերում բոլոր կողմերի մոտ։ Սթրեսից արտադրվում է կորտիզոլ կոչվող հորմոնն ու խաթարում բոլոր օրգանների աշխատանքը։ Շարունակական ու անվերջ սթրեսից մարդիկ հիվանդա-նում են ու մեռնում։

Մեծ եղեռնի հետևանքով մեր ազգը կրեց ու դեռ շարունա-կում է կրել հարվածներ, որոնց վերջը դեռ չի երևում։ Տա-րածքի, հատկապես մշակովի հողերի սղությունն առաջ բե-րեց սննդամթերքի սղություն, նաև իհարկե տարածվելու՝ սեփական սերնդի շարունակությունն ապահովելու մեր գե-նետիկ մղումի ընկճում ու կանխարգելում։ Եթե հաշվի առ-նենք մեր կացարանների անհրապույր, անճաշակ, տգեղ ու անճոռնի տեսքը, նաև իհարկե փոքրությունն ու անհարմա-րավետությունը, ապա պատկերը կամբողջանա։

Սրան գումարվեց կապիտալիզմի մահաբեր ազդեցությունը։ Կապիտալիզմի մշտական ուղեկիցն է արհեստական սղու-թյունը։ Ապրանքների գները բարձր պահելու և գերշա-հույթներ կորզելու նպատակով, կապիտալիստը կարող է նվազեցնել ապրանքի արտադրությունը, երբեմն էլ ոչնչաց-նել արտադրված «ավելցուկը», դա լինի ավտոմեքենա, թե՞ միրգ ու բանջարեղեն։

Երջանիկ ու բարեկեցիկ կյանք ունենալու համար հարկա-վոր է բացառել արհեստական սղության երևույթը։ Դա կարելի է անել միայն բացառելով կապիտալիզմը, նաև, իհարկե, հնարավորություն տալով յուրաքանչյուր ընտանի-քի աճեցնել իրեն անհրաժեշտ ողջ սննդամթերքը սեփա-կան ուժերով տնամերձ հողակտորի վրա։

Դրա համար յուրաքանչյուր ընտանիք պետք է ունենա բավարար մեծության տնամերձ հողակտոր, ոռոգման ջուր և իհարկե հողի հետ գրագետ ու ամենակարևորը սիրով զբաղվելու մղում։

Հողի հետ սիրով զբաղվելը մարդու առաքելությունն իրա-գործելու նախապայմանն է։ Ինչպե՞ս կարող է մարդ իրա-գործել իր առաքելությունը, ապրելով քաղաքներում՝ չոր ասֆալտի վրա։ Քաղաքը բանտում է մարդուն ու կաշկան-դում նրան։ Քաղաքում մարդ զուրկ է բնությունը բարե-փոխելու իր առաքելությունը կատարելու հմարավորությու-նից։ Շատերն էլ իհարկե չգիտեն իրենց առաքելության մասին։ Նրանք քաղաք են եկել ուրիշ նպատակով՝ զբաղ-վելու մտավոր աշխատանքով (կարևոր չի անօգուտ է, թե ոչ), փող ունենալու և տրվելու նյութական ու մարմնական խրախճանքների շրջապտույտին։

Քաղաքը, հատկապես մայրաքաղաքը իմաստուն ու բանի-մաց փոքրամասնության բնակավայրը պիտի լիներ, ազգի սերուցքի՝ էլիտայի՝ վերնախավի՝ իմաստուն վերնախավի՝ արիստոկրատիայի, այն արիստոկրատիայի, որի առաքե-լությունն է կերտել, պահել ու պահպանել ազգային ուս-մունքն ու սերմանել այն։ Սա իհարկե իդեալում։

Դժբախտաբար ներկայիս քաղաքները կառուցվել են որ-պես արդյունաբերական կենտրոններ, որոնք միաժամա-նակ օդն ու շրջակա միջավայրն են աղտոտում։ Օդի ու շրջակա միջավայրի աղտոտումը Արարչական օրենքների երրորդ պատվիրանի խախտումն է։ Ըստ Արարչական օրենքների երրորդ պատվիրանի մարդու առաքելությունն է անաղարտ պահել մայր բնությունն ու բարեփոխել այն։ Ներկայիս քաղաքները նողկանքի աղբյուր են, զզվելի ու պիղծ միջավայր, թեկուզ իրենց լուսախեղդ սիրունության մեջ, որկրամողությունն ու այլանդակ ու այլասերված մար-մընական ցանկությունները բավարարելու որջ, մշտական սթրեսի զնդան, հիվանդության ու դժբախտության սկըզբ-նապատճառ։ Ներկայիս քաղաքները Արարչի աչքի փուշն են, մեր հարազատ մայրաքաղաքն ու մյուս քաղաքները՝ ներառյալ։

Արարիչը սահմանել է, որ մարդիկ պիտի ապրեն, ազա-տորեն օգտվելով մայր հողի բարիքներից, ունենան իրենց սեփական ձեռքերով կառուցված տունն ու իրենց անհրա-ժեշտ ողջ սնունդը ստանան իրենց տնամերձ հողակտորից։ Դրա համար պետք է նրանց պարզապես ազատել բոլոր հարկերից ու տուրքերից։ Մնացածն իրենք կանեն՝ կկա-ռուցեն իրենց տունն ու կսկսեն դարավանդների վերածել անջրդի տարածքները հողի էրոզիան կանխելու, խոնավու-թյուն հավաքելու և սարերն ու դաշտերը ծաղկող այգես-տանների վերածելու համար։

Հին Հայաստանը դարավանդների ու ծաղկող այգեստան-ների երկիր է եղել, կարողացել է ինքն իրեն ապահովել անհրաժեշտ սննդով ու լինել հզոր և մարտունակ ազգ։ Անհնար է հզոր ու մարտունակ լինել, եթե ինքնաբավ չես՝ չես կարողանում անհրաժեշտ սնունդդ ապահովել ներսում՝ կախված ես դրսից սննդի ներկրումից։ Ազգը միանգամից պարտություն կկրի, եթե ինքնաբավ չլինի՝ չկարողանա իրեն անհրաժեշտ սնունդն ու զենքը արտադրել ներսում։

Հայաստանի թագավորությունը ինքնաբավ համակարգ է լինելու։ Մենք կախում չենք ունենալու դրսից որևէ ներկը-րումից։

©Դավիթ Միրզոյան (ԴՍ). 02 Փետրվար 2019 թ.

No comments:

Post a Comment