Saturday, February 23, 2019

ԵԼՔԸ

ԵԼՔԸ

Ելքը սեփական ազգային ուսմունք ունենալն է։ Հետո՝ այդ ուսմունքը տարածելը։ Եթե բոլորն ընդունեն այն, ապա հեղափոխությունն ավարտված կլինի։ Ճշմարտությունը բո-լոր խնդիրների լուծման բանալին է։ Տարիներ առաջ կազ-մել եմ մեր ազգային ուսմունքի հիմնարար դրույթները, որոնց հիման վրա կազմել եմ Հայաստանի թագավորութ-յան ազգային սահմանադրությունը 2012 թվականին։ ժողո-վուրդը պիտի հասկանա դեմոկրատիայի կործանարար էու-թյունն ու համազգային շարժում սկսի միապետությունը վերականգնելու համար, իշխանությունից հեռացնի իշխա-նավորներին ու գահ բարձրացնի համայն հայոց արքային։ Համայն հայոց արքան կազգայնացնի տնտեսությունը, կը-ձերբակալի ՀՀ առաջին երեք նախագահներին ու ազգա-յին գանձարան կվերադարձնի նրանց կողոպտած ողջ գու-մարը։ Արքան կձերբակալի նաև ողջ քրեաօլիգարխիկ հա-մակարգն ու ազգային գանձարան կվերադարձնի նրանց բոլորի կողոպտված ողջ գումարը, իսկ բոլոր հանցագործ-ներին կդատի անկախ դատարաններում որտեղ դատավը-ճիռն ընդունում են ոչ թե դատավորները, այլ բնակչությու-նից պատահականորեն կանչված 12 ատենակալների մար-մինը։ Հանցագործները սակայն չեն հյուրըկալվի բանտե-րում, այլ իրենց պատիժը կկրեն աղբանոցում, բաց երկըն-քի տակ, իրենց ապրուստը հայթայթելով տեղում։ Երկրում կվերանա կոռուպցիան որովհետև արքան չի կողոպտի իր երկիրը։ Եթե երկրի գերագույն ղեկավարը չկողոպտի, ապա ոչ մեկին էլ թույլ չի տա կողոպտել։ Ապագա միա-պետական Հայաստանն ու համայն հայոց արքային ներ-կայացնող «Վերածնունդ» վեպը գրել եմ 2013 թվականին։ Վէպը ներկայացնում է մեր ազգային ուսմունքի մի շարք կարևոր դրույթներ ու մինչ այժմ անբացատրելի համար-վող հասկացություններ ինչպիսին «հայրենիքն» է։

©Դավիթ Միրզոյան. 21 Փետրվար, 2019 թ.
davitmirzoyan.com

No comments:

Post a Comment