Saturday, February 23, 2019

ԻՄ ԱՍԵԼԻՔԸ

ԻՄ ԱՍԵԼԻՔԸ
Իմ ասելիքը շատ վաղուց եմ բարձրաձայնել, գրել եմ տը-պագրել ու բաժանել։ Դրել եմ նաև համացանցում անվճար ընթերցման համար։ Իմ ասելիքը ընթացիկ մանր-մունր խնդիրների մասին չի։ Ընթացիկ խնդիրների մասին խո-սում են քաղաքականությամբ զբաղվողները։ Ես քաղաքա-կանությամբ չեմ զբաղվում։ Իմ գործը ազգային ուսմունքի ու մշակույթի ոլորտն է
Շատ վաղուց բացահայտել եմ մեր ազգի դժբախտություն-ների պատճառն ու լուծում եմ առաջարկել։ Իմաստ չեմ տեսնում նույն բանը կրկնել «լայվ»-երով, հատկապես երբ այդ «լայվ»-երը շատերը վարկաբեկել են, օգտագործելով դրանք ստորակարգ ինքնագովազդի ու հայհոյախառը «բա-ցահայտումների» համար։
Իմ ասելիքը միայն գրավոր տարածելու համար է։ Ինձ չի կարելի նաև հեռուստաէկրաններից երևալ։ Այլապես կհա-վասարվեմ քաղաքական գործիչներին ու ժողովուրդը տար-բերությունը չի տեսնի։ Իսկ տարբերությունն անսահման է։ Ոչ մի հայ մտավորական դեռևս չի կարողացել բացա-հայտել մեր ազգային ուսմունքը։ Բոլորը դեռ համոզված են թե դեմոկրատիան ամենաբարձր արժեքն է, իսկ կա-պիտալիզմը միակ տնտեսավարման ձևը։
Խորհրդային տարիների փորձը կուրացրել ու ահաբեկել է նրանց։ Ոչ ոք դեռ չի կարողացել դուրս պրծնել դեմոկրա-տիայի ու կապիտալիզմի տապանաքարի տակից։ Նրանք դեռ ահաբեկված են սոցիալիզմից, տոտալիտարիանիզմից ու կենտրոնացված կառավարումից, այդ ամենը համարե-լով ոլորտներ, ուր չի կարելի անգամ հայացք գցել։
Սակայն ահաբեկվածությունը միակ խնդիրը չէ։ Խնդիրը բոլորի անկարողությունն է նկատել, որ մեր ազգային ուս-մունքը հենց միապետական կառավարումն է ու կենտրո-նացված տնտեսավարումը։ Ամենամեծ խնդիրը սակայն այն է, որ նրանք չեն հասկանում միապետության էությու-նը, այն նույնացնելով բռնապետության հետ, ու չեն հաս-կանում ազգայնացված ու կենտրոնացված տնտեսավար-ման անգերազանցելի առավելությունը։ Ահաբեկված խոր-հըրդային տնտեսության վերջին տարիների ձախողումնե-րից, չեն էլ կարողանում հիշել, որ խորհրդային ողջ շրջա-նում, հատկապես ստալինյան դարաշրջանում կենտրոնաց-ված կառավարման ու տնտեսավարման շնորհիվ էր, որ Խորհրդային երկիրը 20 տարվա ընթացքում համատարած ավերածությունների երկրից դարձավ տնտեսական ու ռազմական գերտերություն։
Չգիտեմ, թե դեռ որքան ժամանակ կպահանջվի որպեսզի ոմանք հասկանան միապետական կառավարման ու ազ-գայնացևած տնտեսավարման առավելությունը։ Մեզ՝ պա-տերազմական իրավիճակում գտնվող ու թշնամիներով շըր-ջապատված երկրին, իսպառ կործանում է սպասվում, եթե անմիջապես՝ գոնե մեկ տարվա ընթացքում, չանցնենք միապետական կառավարման ու ազգայնացված տնտեսա-վարման։
©Դավիթ Միրզոյան. 18 Փետրվար, 2019 թ.

No comments:

Post a Comment