Sunday, February 3, 2019

ՀԱՄԱՅՆ ՀԱՅՈՑ ԱՐՔԱՆ

ՀԱՄԱՅՆ ՀԱՅՈՑ ԱՐՔԱՆ

Չգիտես ինչու, մեր ժողորվրդի մոտ այն համոզմունքն է, թե համայն հայոց արքան պիտի կամ երկնքից իջնի, կամ գա հարևան երկրի արքայական տոհմից, կամ էլ՝ մեր կասկածելի անցյալ ու տոհմածառ ունեցող իշխանական տներից (սա իհարկե վերջին՝ ծայրահեղ, դեպքում)։

Նախ ուշադրություն դարձնենք, որ բոլոր ժողովուրդների, նաև իհարկե մեր ազգի առաջին արքան հենց ներսից է առաջ եկել։ Երկրորդ՝ արքայի ընտրության չափորոշիչնե-րը ԲԱՆիմացությունն է, իմաստնությունը, իր ազգին ծա-ռայելու անձնուրաց մղումը, արդարամտությունը, չարի ու ստորակարգի հանդեպ անհանդուրժողականությունը, խի-զախությունը, պարզությունը, ուղղամտությունը, բարությու-նըն ու կարեկից վերաբերմունքը, կենսախինդ ու անբռնա-զբոս էությունը, սերն ու հարգանքը իր ազգակիցների հանդեպ և այլն։

Ներկայումս
տոհմական պատկանելությունը ոչ մի նշանա-կություն չունի, քանի որ նախ՝ չեն պահպանվել արքա-յական տոհմեր՝ բոլորին ոչնչացրել են մեր թշնամիները։ Սակայն հուսահատվելու կարիք չկա։ Ինչպես նախկինում՝ արքան չի իջնելու երկրնքից, կամ հարևան երկրի արքա-յական տոհմից։ Արքան միշտ ծագել է սեփական ազգի ծոցից։ Մեր արքաներին, դժբախտաբար, մշտապես դավել ու սպանել են և՛ արտաքին, և մանավանդ ներքին թշնա-միները։

Բարեբախտաբար ներկայումս՝ համացանցի դարում, հա-մարյա անհնար է բացահայտել ու սպանել համայն հայոց արքային։ Հիմա շատ ուրիշ ժամանակներ են։ Կարելի է գաղափարներ տարածել առանց անձնապես փողոց դուրս գալու։ Հեևաբար, հարկավոր է օգտվել այս աննախադեպ առիթից ու վերականգնել միապետությունը, մեր երկրի հզորության ու բարեկեցության, բայց առաջին հերթին՝ գոյության միակ գրավականը։

©Դավիթ Միրզոյան (ԴՍ). 03 Փետրվար, 2019 թ.

No comments:

Post a Comment