Wednesday, February 20, 2019

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ
«Սովորեցրեք մարդկանց ճշմարիտ արժեքներ, և իրենք իրենց կկառավարեն» ասել է մի իմաստուն։
Քանի դեռ մարդիկ չեն սովորել ու դեռ չեն յուրացրել ճըշ-մարիտ արժեքները ապա անհրաժեշտ է ունենալ օրենքներ ու այդ օրենքները կիրառող իշխանություն։ Իշխանություն-ների գործառույթը նաև պետական գանձարանից երկրի համար անհրաժեշտ ու հեռանկարային ներդրումներ կա-տարելն է։ Իշխանությունների և՛ օրինապահ, և՛ տնտեսա-կան առաջնորդության ստանձնելու պատճառն այն է, որ երկրի բնակիչները անընդունակ են իրենք իրենց վերա-հըսկել, հանցամիտ են ու անկազմակեպ, անկարող են նաև երկրի համար շահավետ ու հեռանկարային ներդրում-ներ կատարել, քանի որ առաջնորդվում են միայն անձնա-կան շահով ու շահույթով։
Երկիր կառավարելու որևէ համակարգ ունենալու հրամա-յականը բխում է տգետ ու հանցամիտ զանգվածներին զսպելու և բոլորի համար բարենպաստ ուղով երկիրը առաջնորդելու անհրաժեշտությունից։ Ու քանի որ առկա է համատարած անկազմակերպվածություն, տգիտություն, հա-ճախ էլ հակամարտություն ու թշնամանք երկրի բնակիչ-ների միջև, ապա վնասակար է, երբ իշխանությունները հեռանկարային ներդրումներ կատարելու իրենց պարտա-կանությունը կամովի հանձնում են անհատ ձեռներեցնե-րին։ Եթե իշխանությունները չգիտեն, թե ինչ ուղղությամբ առաջնորդել երկիրը, ապա զբաղեցնում են ուրիշի տեղը, հետևաբար՝ պիտի անմիջապես հեռանան կամ հեռացվեն։ Երբ երկրի որոշ բանիմաց շերտեր անհրաժեշտություն են տեսնում ուղղորդել սեփական իշխանություններին, ապա դա նշանակում է որ իշխնական լծակների մոտ հայտնվել են ոչ բանիմաց տարրեր։
Օրինակ՝ ի՞նչ է նշանակում, երբ երկրի կամ քաղաքի ղեկավարները ստեղծում են բանիմաց մարդկանց մարմին խելամիտ լուծումներ առաջարկելու համար։ Ի՞նչի է նման ունենալ տգետ ղեկավարներ, բայց միևնույն ժամանակ բանիմաց մարդկանց խորհրդատվական մարմին։ Ավելի ճիշտ չէ՞ր լինի, որ հենց այդ բանիմաց մարդկանց մար-մինն էլ կառավարեր երկիրը։
Հարկավոր է տգետ ու անտեղյակ իշխանավորներին փո-խարինել իմաստուն ու բանիմաց մարդկանցով, այլ ոչ թե շարունակաբար դռներ թակել ու հորդորել տգետ իշխանա-վոիրներին լսել իմաստունների ձայնը։
©Դավիթ Միրզոյան. 20 Փետրվար, 2019 թ.

No comments:

Post a Comment