Saturday, February 23, 2019

ՄԻԱՅՆ ՄԻԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՄԻԱՅՆ ՄԻԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
Շատերն ուզում են, որ լավ լինի, բայց ցավոք միայն ցան-կությունը քիչ է։ Ներկա դեմոկրատական կառավարման ու կապիտալիստական տնտեսավարման համակարգը պահ-պանելը մի կողմում կոռուպցիայի՝ իրավական անարդա-րության, իսկ մյուս կողմում նյութական անարդարության նախապայմանն է։ Նրանք, ովքեր փափագում են իշխանա-կան լծակների մոտից հեռու պահել նախկին հանցագործ, գեղո-քնձռոտներին ու ներկայիս սորոսա-ջհուդամասոնա-կան գրանտակեր լածիրակներին, ապա պիտի մտածեն ոչ միայն մարդափոխության, այլ առաջին հերթին կառավար-ման ու տնտեսավարման ձևի փոփոխության մասին։ Այլա-պես ոչինչ չի ստացվի։
Որքան էլ հաջող ընթանա մարդափոխությունը՝ այսինքն ազգային ժողովը լցվի առաքինի ու բանիմաց մարդկան-ցով (չնայած անհնար է այդքան առաքինի ու միևնույն ժա-մանակ բանիմաց մարդ գտնել երկրում), միևնույն է՝ կարճ ժամանակ հետո նոր թափ կառնի կոռուպցիան ու սոցիա-լական անարդարությունը, քանի որ իշխանական լծակնե-րից ի վերջո զրկվելու վախը բոլոր պաշտոնյաներին դրդե-լու է պաշտոնական դիրքը չարաշահելու գնով հարստու-թյուն կուտակել, պաշտոնաթող լինելուց հետո միանգամից ընչազուրկ չդառնալու համար։
Հաշվի առնելով, որ երկրում անհնար է գտնել կառավար-ման բոլոր լծակները ստանձնելու արժանի՝ առաքինի ու բանիմաց մարդիկ, ապա պետք է մտածել միապետության մասին։ Երկրում կարելի՛ է գտնել գոնե մեկ այդպիսի մարդու։
Հաշվի առնենք նաև այն կարևոր փաստարկը, որ միա-պետն իր երկիրը չի կողոպտի ու ոչ մեկին էլ թույլ չի տա։ Հաշվի առնենք նաև այն, որ առավելևս ժառանգա-կան միապետությունը ամենահուսալի տարբերակն է, քա-նի որ ոչ մի միապետ շահագրգռված չէ իր որդուն քար ու քանդ ու կողոպտված երկիր թողնել։ Ի հակադրություն՝ դեմոկրատական կառավարմանը ներհատուկ ցանկացած, ժամանակավոր կառավարիչ շահագրգռված չէ իր փոխա-րինողին քար ու քանդ ու կողոպտված երկիր չթողնել։
©Դավիթ Միրզոյան. 22 Փետրվար, 2019 թ.

No comments:

Post a Comment