Saturday, February 23, 2019

ԴԱՐԱՎԱՆԴՆԵՐԻ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ԴԱՐԱՎԱՆԴՆԵՐԻ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Անջրդի շրջաններում խոնավություն հավաքելու և գերխո-նավ տարածքներում հողի էրոզիան կանխելու նպատակով, դարավանդներ են կառուցվում, ինչպես եղել է Հայաստա-նում պատմական անհիշելի ժամանակներից ի վեր։ Դա-րավանդների շնորհիվ Հայաստանի տարածքի ամեն քա-ռակուսին արդյունավետ է եղել։ Հայաստանն ինքնաբավ երկիր է եղել։ Ցավալիորեն, ներկայումս մենք մոռացել ենք այս հրաշալի հնարքի մասին ու ստիպված սննդա-մթերք ենք ստանում կամ միայն ոռոգվող դաշտավայրե-րում կամ սննդամթերք ենք ներմուծում դրսից։ Առաջին դեպքում սահմանափակում ենք մեր ռեսուրսներն ու դրա-նով մեզ կախման մեջ գցում օտարներից։ Թշնամիներով շրջապատված ու պատերազմական իրավիճակում գտնվող երկիրը պիտի ինքնաբավ լինի։

Անշուշտ դարավանդներ կառուցելը, հատկապես, ողջ երկ-րի տարածքում հսկայածավալ գործ է։ Սակայն կարիք չկա ահաբեկվել։ Ցանկացած մեծ գործ գլուխ է բերվում աստի-ճանաբար։ Սկզբում դարավանդներ կկառուցվեն գյուղերի հարևանությամբ, իսկ հետո սարերի լանջերին։ Ամեն նոր հավելում երկիրն ավելի ինքնաբավ կդարձնի ու ավելի կամրապնդի երկրի հզորությունը։

Առանց դարավանդներ կառուցելու չի կարելի հող մշակել, առանց դարավանդների ստացվում է միայն հող օգտագոր-ծել։ Իսկ միայն օգտագործելը բերում է հողի էրոզիայի ու վաղ թե ուշ հողի անպտղության։ Ամայի տարածքները ամայի են, որովհետև դարավանդների դեռ չեն վերածվել։ Ամայի տարածքները բերրի դարձնելու համար պետք է դարավանդներ կառուցել ու սպասել տասնամյակներ մինչև հողը բերրի դառնա։ Հողը միանգամից պտղաբեր չի դառ-նում։ Անպտուղ ու խոպան հողը պարարտանյութերով հա-րըստացնելո՛վ է միայն հնարավոր պիտանի դարձնել, այն էլ միայն՝ ժամանակավորապես, քանի դեռ պարարտանյու-թեր են օգտագործվում։

©Դավիթ Միրզոյան. 20 Փետրվար, 2019 թ.

No comments:

Post a Comment