Wednesday, July 1, 2020

ՄԻԱՅՆ ԿՈՂՈՊՈՒՏ

ՄԻԱՅՆ ԿՈՂՈՊՈՒՏ
Մեր ամեն ինչն է տիեզերական՝ և՛ լավը, և՛ վատը, և՛ ինտելեկտը, և՛ անինտելեկտությունը, և՛ շնորհքը և՛ անշը-նորհքությունը և այլն։ Կարելի է անվերջ թվարկել։ Մենք ծայրահեղությունների ազգ ենք։ Մեկ կտեսնես իր վերջին շապիկը, անգամ առողջությունը ազգի համար նվիրաբերող մեկին, մեկ էլ ազգի վերջին շապիկը վրայից հանող, նրան հիվանդացնող ու դժբախտացնող «շակալների»։ Սրանք սո-վորաբար ոհմակով են լինում, որովհետև միայն ոհմակի մեջ են իրենց լավ զգում։ Միայն ոհմակն է որևէ արժեք հաղորդում «շակալի» ոչնչությանը։ Չէ՞ որ առաց իրեն ոհ-մակը մի փոքր թույլ կլինի։ Ինչևէ...
Վերջիններս, ցավոք, զավթել են իշխանական բոլոր լծակ-ներն ու որևէ մտադրություն չունեն բաց թողնել։ Սա իրա-կանում նոր երևույթ չէ մեզանում։ Սրա արմատները շատ խորն են գնում՝ անցնում սովետական տարիների միջով ու հասնում մեր պատմության խորը շերտերը։
Եվ դարձյալ պատճառը ուսմունքի բացակայությունն է։ Ուսմունքի բացակայությունը մարդուն վերածում է կենդա-նու, որն իր կենդանական բնազդներից բացի ուրիշ ոչինչ չի հասկանում՝ ուտել խմել, հարձակվել, հոշոտել իր հա-կառակորդներին, կամ վնասել ու հանել շարքից, կամ այլ կերպ ասած՝ «քցել», այսինքն թույլ չտալ որ վեր բարձրա-նա նյութապես և այլն, հետո ավելի շատ լափել, լփռվել, խոցել ու խայթել, տապալել ու տրորել, ծաղրել ու նվաս-տացնել, որ հանկարծ չերևա սեփական տգիտությունը, դատարկությունն ու ոչնչությունը։ Եվ եթե հանկարծ պա-տահի մեկը բարձր ինտելեկտով ու նվաճումներով, կամ իր մարդկային որակներով ու արժեհամակարգով, միանգամից գործի կդնեն նրան տապալելու, հոշոտելու բզկտելու և ոչնչացնելու իրենց ողջ զինանոցը։ Ինչպե՞ս կարելի թույլ տալ որևէ մեկին փայլել իր տաղանդով ու ճանաչումով։ Հարկավոր է միանգամից խավարել նրա արևը՝ ծաղրել ու վատաբանել, նսեմացնել ու գցել նրան բոլորի աչքում։ Կարևոր չէ, թե ո՞վ է, ի՞նչ է արել հայրենիքի համար, ի՞նչ զոհաբերությունների է գնացել։ Ոչ մի ներողամտություն։ Սպանե՛լ։ Ոչ ոք չի կարող ավելի բարձր դիրք ունենալ։ Ու որքան մեծ ու բարձր է զոհի արժանիքը, այնքան մեծ «արժեք» է ձեռք բերում հարձակվողը, հսկա փղի վրա հաչող քոսոտ շան պես։
Իսկ եթե չկա մեկը սեփական ազգակիցների մեջ, ում վրա կարելի հարձակվել՝ քննադատել, վիրավորել, նսեմացնել, տրորել ու բզկտել, սեփական ոչնչությանը որևե արժեք հաղորդելու համար, ապա մնում է միայն ընդօրինակել, կամ ավելի ճիշտ կապկել, որևէ, նախընտրելի օտար մե-ծության, գաղափարները, միտքն ու վարքը և անդադար ու բարձրաձայն աղմկել, կամ ավելի պատկերավոր ասած, հաչալ ինչպես քոսոտ շունն է ընդօրինակում իրե-նից հզորների հաչոցը։
Իսկ երբ ուղեղները դրսի հանճարներին չի հասնում և ստիպված պիտի կապկեն սեփական ազգակցի միտքը, բացահայտումներն ու ինտելեկտը, ապա նախ պետք է ծաղրել ու նսեմացնել նրան։ Հետո նոր կարելի է գողանալ նրա մտքերն ու գաղափարները, եթե չի ստացվել սեփա-կան արտադրության գաղափարները որևէ արժեքի տեղ ներկայացնել կամ երբ հասկացել են դրանց դատարկու-թյունը։ Բայց սովորական գողությունը անընդունելի է, քանի որ գողությունը ենթադրում է ստորակարգություն։ Չէ՞ որ եթե գողանում ես, ուրեմն արժեքավոր ես համա-րում։ Արժեքից զուրկ բան չես գողանա։ Բայց այնուամե-նայնիվ պետք է գողանալ։ Առանց դրա անհնար է, ինչ–պես մեքենան առանց վառելանյութի։ Ուրեմն ի՞նչ անել։ Գողանալ, բայց այնպես որ չերևա ստորակարգությունդ։ Իսկ դա կարելի է անել միայն կողոպուտի մոջո-ցով։ Կողոպտիչը սովորական, իրեն ստորադաս համարող վախեցող գող չի։ Կողոպտիչը ինքն իրեն իր զո-հից բարձր է դասում, նրանից զորեղ է, անվախ, հան-դուգն, ամեն դեպքում՝ ավելի բարձր։ Կողոպտիչ երևալու համար պետք է լկտիաբար դիմացինի երեսին ասել, որ կգողանա նրա մտքերն ու գաղափարները, կներկայացնի որպես իրենն ու վերջ։ Էդ էր պակաս՝ վախենա նրանից։ Դիմացինն ո՞վ է։ Ի՞նչ կարող է անել շակալների ոհմակի դեմ։ Մեկի փոխարեն հազար վկա կհայտնվի «վկայելու», թե ով է գաղափարի հեղինակը։ Թող որքան ուզում է ապացույցներ ներկայացնի հետո։ Կարևորը ողջ ոհմակով ոռնալն է, որ իրենք են գաղափարի հեղինակը, որ հենց դիմացինն է անամոթ գողը։
«Շակալի» բնազդով շատ լավ գիտեն, որ իրենցից կաս-կածը հեռացնելու ամենալավ ձևը զոհին առաջինը մեղա-դրելն է։ Ճիշտ են ասում, որ հենց գողերն են առաջինը գոռում «բռնեք գողին»։ Այն էլ այն աստիճանի բարձրա-ձայն, որ խլացնեն զոհի և իսկական վկաների ձայնը, իրենցից կասկածները հեռացնելու համար։ Ի՞նչ արդա-րություն։ Գրողի ծոցը արդարությունը։ Կարևորը սեփա-կան վարկը բարձր պահելն է։ Էդ էր պակաս խոնարհվել դիմացինի առաջ ու կատարել նրա ցուցումները, կամ լսել նրա խրատները։ Ինչպիսի՜ ամոթ։ Հայրենիքը չի տուժի։ Կգողանան ու իրենք կդառնան թելադրողներն ու խրա-տողները՝ ազգի առաջնորդները։ Թքած գաղափարի հեղի-նակի վրա։ Մեկով ավել, մեկով պակաս... կարևորը հայրենիքն է։
Եվ այսպես՝ ազգի գաղափարակրին ու առաջնորդին ոտա-տակ տալով, հայրենիք են փրկում մերօրյա «ակծիվիստ-ները»։ Ինչպե՞ս հասկանան, որ հայրենիքը առաջին հեր-թին սեփական հայրենակիցն է, հատկապես՝ գաղափարա-կիր հայրենակիցը, ազգի առաջնորդը։ Սրանք թքած ունեն ամեն ինչի վրա բացի իրենցից։ Կարևորը իրենք են։ Հետաքրքիր է, որ շան պես հասկանում են իրենց արածի ողջ հրեշավորությունը, սակայն արդարացում հորինելու համար հայրենիք են համարում հողն ու ջուրը և կատա-ղաց շան պես ընդդիմանում են, երբ բացատրում ես, որ հողն ու ջուրը չեն կարող ավելի բարձր լինել քան սեփա-կան ազգակիցը, որ առանց ազգակցի ոչ մի հող կամ ջուր որևէ արժեք չունի, մանավանդ երբ երկիրը ամբող-ջովին բնակեցված է օտարազգիներով։
Ինչպե՞ս հասկանան։ Գոնե մի փոքր ինտելեկտ պիտի ունենան դիմացինինը հասկանալու և գնահատելու համար։ Եվ այսպես, հայրենիքի բախտը սրիկա հանցագործների քմահաճույքին հանձնած, դեպի անդունդն ենք գահավի-ժում ու չենք հասկանում։ Չենք հասկանում, որ ազգի գա-ղափարակրին, ազգի մտավորականին քարկոծող սրիկա-ների ոհմակը չի կարող հայրենիք պաշտպանել։ Ովքեր հայրենիքի փրկության գործը «նեոկոմ»-ների քանակի մեջ են տեսնում, ոչ թե ազգի գաղափարակրի, ապա շատ շուտով հայրենիք չեն ունենա։
©Դավիթ Միրզոյան. 02 Հուլիս, 2020 թ.

No comments:

Post a Comment