Sunday, July 5, 2020

ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ազգովի տարօրինակ տրամաբանություն ունենք, ավելի ճիշտ՝ չափորորշիչներ՝ մե՛կ մտածում ենք՝ թող լափածը գա նստի թագավոր, որ այլևս չլափի (տրամաբանությունն այստեղ այն է, որ կերել կշտացել է ու այլևս չի լափի), մե՛կ էլ մտածում ենք՝ թող չլափածը գա նստի, որ չլափի (որովհետև անկարող է՝ լափել չգիտի, մինչև սովորի՝ կփոխենք)։ Նկատենք, որ երկու դեպքում էլ տրամաբանու-թյուն չկա, կա միայն սեփական ցանկություններն իրակա-նության տեղ ընդունելու և ինքնախաբեության մոլուցք։ Մենք պարզապես երազում ենք միայն, որ մեզ չխաբեն ու չկողոպտեն։ Եվ իրականությունից փախչելու հպատակով, խաբում ենք ինքներս մեկ, մեկ՝ թե աչքը կուշտը չի կողո-պտի, մեկ էլ թե՝ նա, ով չի լափել երբևէ ու ձևերը չգիտի։ Նկատենք, որ մարդու աչքը երբեք չի կշտանում, ձևերը չիմացողն էլ կսովորի։

Ամեն դեպքում ուրիշ չափորոշիչ չունենք։ Չենք մտածում օրինակ՝
«մի ազնիվ, անկաշառ, ազգանվեր մարդու գըտ-նենք, դնենք մեզ թագավոր, որ ազնիվ ու անկաշառ կառավարի, չխաբի, չթալանի մեզ, մտահոգվի մեր մասին, կամ գոնե բանիմաց մեկին գտնենք, դնենք թագավոր, որ գոնե իմանա ի՞նչ է անում, ինչպե՞ս է անում, ո՞ւր է առաջնորդելու երկիրը, ի՞նչ ենք լինելու, ու՞ր ենք հասնե-լու և այլն»։ Զարմանալիորեն կամ թալանչին ու գողն է մեր չափորոշիչը, կամ սովածն ու անճարը։

Ուրիշ չափորոշիչ չունենք ազգովի։ Կարծես ազնվության, անկաշառության ու բանիմացության վրա մի կախարդա-կան
արգելք կա մեզանում։ Կարծես մի անտեսանելի ձեռք ինչ-որ կերպ մեր ուղեղներից հանել, տարել է մյուս բոլոր չափորոշիչներն ու թողել միայն կենդանականները՝ մար-դասպանություն, գողություն, կողոպուտ, մորթապաշտութ-յուն, էգոիզմ և այլն։ Զարմանալի չէ, իհարկե։ Հեռուստա-էկրաններից անդադար հորդում է մարդասպանությունը, հանցամտությունը, ընդհանրապես հանցագործ վարքը, գո-ղական կամ կիսագողական ժարգոնն ու կերպարները։

Կործանման է դատապարտված այն ազգը, որի արվեստը ներկայացնում ու սերմանում է հանցավորն ու ստորակար-գը, որը ոչ մի դրական կերպար, ոչ մի օրինակելի վարք ու խոսք չի սերմանում։ Կործանված է այն երկիրը, որի օրինապահներն են արդեն ներծծել կիսագողական մշա-կույթ։ Չնայած՝ ուրիշ կերպ չէր էլ կարող լինել՝ օրորոցից սկսած ներ են ծծում շրջապատի կիսագողականն ու հան-ցագործը, հանցամիտն ու խորամանկը, անսկզբունքայինն ու թունավորը։ Սովետական տարիներից սկսած եթերը գերհագեցած է այս ամենով ու դեռ շարունակվում է։ Անգամ
«մտավորականությունն» է ներծծել ամեն ստորա-կարգ ու, ցավոք, այլ բան արդեն չի պատկերացնում։

Եթե կործանված է այն երկիրը որի օրինապահներն են կոռումպացված ու կիսագողական, ապա ի՞նչ ասենք այն երկրին, որի
«մտավորականությունն» է արդեն ստորա-կարգ ու բթամիտ և ուրիշ չափորոշիչներ չի պատկերաց-նում, քթածակ էլ չունի տարբերելու լավը վատից, ազնիվն անազնիվից, ինտելկտը անինտելեկտությունից, լույսը գոր-շությունից, իմաստնությունը հիմարությունից։

Ախր, ինչպե՞ս տարբերի, երբ հենց ի՛նքն է գլխավորում ազգային գորշության դարբնոցը, ի՛նքն է այդ անինտե-լեկտ, գորշ ու անբան տհասը, օտարի գրքեր սերտած ան-գաղափարը, կամ լավագույն դեպքում, օտարի գաղափար-ների կրողն ու տարածողը։ Անգաղափար թութակից ի՞նչ պիտի սովորեն մյուսները, մանավանդ երբ սովորեցնող-ները ո՛չ ունակ են, ո՛չ էլ ուզում են որևէ բան սովորեցնել։ Սովորեցնեն, որ կրակն ընկնե՞ն, որ հենց իրենց ուսանող-ները բացահայտե՞ն իրենց դասախոսների սնանկությունը։ Եվ հենց այդ պատճաով էլ ջանում են տգետ ու տհաս ուսանողություն ունենալ, որ ոչ ոք հանկարծ առաջ չանցնի ու չնկատի իրենց դատարկությունը։ Տհաս ուսանողություն են փափագում ունենալ, որպեսզի չնկատվի իրենց դա-տարկությունը, և դրանով կործանման են տանում ողջ կրթական համակարգն ու ազգին։ Իսկ թե որևե բան հար-ցընես՝ կպատասխանեն, որ ջանք ու եռանդ չեն խնայում աճող սերնդին լուսավորելու, իրենցից առաջ մղելու հա-մար, որ երկրի համար են տառապում, ազգի ապագան են կերտում, օրն ի բուն զբաղված են գիտական ուսումնասի-րություններով, որ աշխատում են իրենց չխնայելով, որ-պեսզի առաջ մղեն ազգի գիտական միտքը, որքան հը-նարավոր է առաջ, որ մաքառում են իրենցից հետո գիտա-կան ժառանգություն թողնելու համար, ոչի՛նչ որ մոմի պես այրվեն, հալվեն ու վերջանան։ Բա, իրե՛նք են ազգի ռահ-վիրանները։ Ուրիշ ինչպե՞ս են լինում հերոսները։ Եվ երբ հայտնվում է մեկը, ով իրենց պես օտարի գրքեր անգիր արած թութակ չէ, միանգամից վատանում են, հարձակ-վում ու հոշոտում, որ հանկարծ ոչ ոք չնկատի նրա ու օտարահոտ գաղափարներ սերտած նախիրի միջև ճչացող տարբերությունը։

Հոշոտում են ու անցնում
«ազգի ապագան կերտելու» իրենց բուն գործին, ինքնագոհ ու վստահ, որ մեջտեղից հանել ու վերացրել են նրան, ով խանգարում էր։ «Ինչպի-սի՜ հանդգնություն՝ հավակնել առաջնորդի դերի՞ն, ի՞նչ իրավունքով։ Միայն իրե՛նք պիտի որոշեն։ Չի՛ կարող առաջնորդ լինել։ Մեզանում բոլո՛րս ենք առաջնորդ, ամեն մեկս մեր տեղում։ Էդ էր պակաս՝ ինչ-որ մեկը գա ու հրամայի մեզ, այն էլ դրսից, ով չի էլ տառապել մեզ պես։ Ինչպե՞ս կարող է առաջնորդել նա, ով մեր չափ չի տա-ռապել, փախել է ու հիմա վերադարձել ու հրամաններ է արձակում։ Ինչպե՞ս կարելի է վստահել նրան, ում ընտա-նիքը դրսում է և այլն»։

Ինչպե՞ս կարելի է տարրական տրամաբանություն, կամ գոնե սովորական խելք ակնկալել ժողովրդից, եթե դրանից զուրկ է նրա
«մտավորականությունը»։ Օրինակ՝ ի՞նչ է նշանակում՝ «չի կարող առաջնորդ լինել, բոլորս ենք առաջնորդ»։ Ինչպե՞ս բացատրես, որ տասնիներորդ դարի քարացած դոգմաները, թե «քանակը բերում է որակի» միշտ չէ, որ ճիշտ է, կամ գուցե ընդհանրապես ճիշտ չէ։ Եթե ճիշտ լիներ, ապա ոքան շատ մարդ լիներ ազգային ժողովում, ապա այնքան իմաստուն որոշումներ կընդուներ այն։ Բայց չէ՞ որ այդպես չէ։ Տրամաբանությունն ու հա-զարամյակների պատմությունն ապացուցում են, որ իմաս-տուն լինում են եզակիները, հետևաբար մեծամասնությու-նը չի կարող իմաստուն որոշումներ ընդունել։ Մի՞թե դըժ-վար է հասկանալ, որ հազար անխելքը, որքան էլ համա-խմբվեն, միևնույն է, մեկ խելոք չարժեն։ Հնուց ի վեր մարդիկ միշտ առաջնորդ են փնտրել՝ նրան, ով շատ ավե-լին է տեսնում քան մնացած բոլորը։ Իսկ մերօրյա «խելոք-ները» հանկարծ որոշել են, որ եթե «խելք խելքի տան», ապա կկարողանան խելոք մտքեր ունենալ ու յոլա գնալ առանց առաջնորդի։ Մտքներով չի անցնում իհարկե, կամ ավելի ճիշտ, չեն ուզում ընդունել, որ աշխարհում ոչ մի հայտնագործություն խմբակային ջանքերի արդյունք չէ, նը-մանապես՝ ոչ մի արվեստի գործ, կամ բացահայտում։ Ան-գամ ֆուտբոլում խաղի որակը չի բարելավվում խաղացող-ների քանակի աճի հետ։ Ճիշտ է, երբեմն օգտակար է զրուցել, անգամ բանավիճել արդյունավետ լուծումներ գըտ-նելու համար, սակայն դա վերաբերում է միայն մարտա-վարական որոշ հարցերի, բայց ոչ երբեք ռազմավարական խնդիրներին։

Բայց մեր
«խելոքները» մերժում են առաջնորդի անհրաժեշ-տությունը ոչ թե, որովհետև չեն հասկանում նրա կարևո-րությունը, այլ պարզապես որովհետև գոռոզ են՝ չեն կա-րող հանդուրժել հրամաններ ու հրահանգներ ընդունել մեկ ուրիշից, լսել նրա բացատրություններն ու պարզաբանում-ները, ենթարկվել նրա ռազմավարությանը, ուղղորդությա-նըն ու խրատներին։ Եվ այսպես խեղդելով ու հոշոտելով առաջնորդներին, անդունդն ենք գլորվում ու չենք հասկա-նում։ Գալու է ժամանակ, որ անդունդի հատակում, ճահճի մեջ մինչև կոկորդներս խրված ու հազիվ չնչելով հարցը-նելու ենք՝ «բա, ո՞ւր էր առաջնորդը, ինչո՞ւ չէր առաջնոր-դում»։ Իսկ «մտավորականությունը» գլուխը կախ ծպտուն չի հանելու իր մեղավորությունը հասկացող մարդասպանի պես։
©Դավիթ Միրզոյան. 04 Հուլիս, 2020 թ.

No comments:

Post a Comment