Tuesday, April 2, 2019

ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅՈՒՆ

ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅՈՒՆ
Կյանքում ամեն մարդ փնտրում է մեկին, ում հետ կարող է կապվել իր բիոդաշտի բոլոր թելերով, զրուցել, մտքեր, հայացքներ փոխանակել, անգամ լռել։ Հոգեհարազատ զը-րուցակցի ընկերակցությունն է ամենակարևորը մարդու կյանքում։ Մարդ երջանիկ է միայն այն ժամանակ, երբ ունի սրտամոտ, համախոհ կողակից, ում վստահում է ան-սահման, ով անսահման վստահում է իրեն, ում նվիրված է անսահման, ով անսահման նվիրված է իրեն։ Չկա ավելի կարևոր բան աշխարհում, քան հոգեհարազատ, համախոհ, զինակից կողակցի ընկերակցությունը։ Ինչպես պրոտոնն ու էլեկտրոնն են ձգտում ու կապվում իրար, կազմելով մեկ ամբողջություն, այնպես էլ տղամարդն ու կինն են ձգտում կապվել միմյանց։
Ու հենց այդ կապվածության մեջ է ազատությունը՝ ազա-տություն կասկածից ու վախից։ Միայն լիակատար հավա-տարմության ու վստահության մեջ չկա կասկած կամ դա-վաճանության մտավավախություն, ու հենց դա է ազատու-թյունը՝ ազատություն կասկածից ու մտավախությունից։ Լիակատար ազատություն չի կարող լինել, երբ չես կարող լիարժեք վստահություն ունենալ դիմացինիդ հանդեպ։
Ազտաությունը ամեն ինչ անելու հնարավորությունը չէ, այլ կասկածի ու վախի բացակայությունը։
Չեմ հասկանում այն տղամարդկանց, ովքեր իրենց կողակ-ցին ուրիշների հետ ազատորեն շփվելու թույլտվություն են տալիս ու կարծում, թե դրանով արտահայտում են իրենց սերը։ Ավելի եմ զարմանում այն կանանց վրա, ովքեր ուրիշների հետ շփվելու, ազատորեն տեղ-մեղ գնալու և ուրիշների շրջապատում զվարճանալու մղում ունեն մանա-վանդ իրենց մարմնի բարեմասնությունները ցուցադրելով ուրիշների սողոսկող հայացքների տարափի տակ։ Ընդ-հանրապես չեմ հասկանում ու չեմ կարողանում հայ հա-մարել այն կանանց, ովքեր հակում ունեն պոռնիկի պես հագնվել ու կասկածելի տեղեր գնալ մանավանդ իրենց կողակցի ուղեկցությունը չունենալով։ Բայց ամենաշատը զարմանում եմ այն տղամարդկանց վրա, ովքեր հանդուր-ժում են իրենց կանանց պոռնկանման կիսամերկ զգեստով տեղ-մեղ գնալը, թեկուզև իրեն ուղեկցությամբ։
Նույնիսկ եթե աշխարհում բոլորն այս ամենը քաղաքակըր-թություն համարեն, այն մնում է պոռնկություն, այլանդա-կություն, այլասերվածություն ու վայրենություն։ Միայն տհաս գեղոն կարող է անբարոյականությունը առաջադեմ բան համարել։
Ամեն ինչ անելու մղումը ներհատուկ է միայն այլասերված ու տգետ՝ բարոյական արժեքներից զուրկ, գեղոների հա-սարակությանը։ Բարոյականություն չի կարող լինել մի հասարակությունում, որը փչացած է օտար հակաուսմունք-ներով, ֆեմինիզմով և այլն, որտեղ և՛ տղամարդիկ են տը-գետ, և՛ կանայք, որտեղ ո՛չ տղամարդիկ են տեղյակ իրենց առաքելությունից, ո՛չ էլ կանայք։ Տգետների հասա-րակությունն իր արժեքների համակարգով ոչնչով չի տար-բերվում նախամարդու հասարակությունից։
Տգետ կինը հրեշ է, իսկ տգետ տղամարդը անասուն։
Տգետ տղամարդիկ ու կանայք չեն կարող երջանիկ լինել։ Երջանիկ լինելու համար հարկավոր է ազատ լինել՝ ազատ կասկածից ու դավաճանության մտավախությունից։ Իսկ երբ հասարակության մեջ ընդունված են ու տարածված կեղծավորությունը, գաղտնապահությունը, սուտն ու խաբե-ությունը, այլասերվածությունը, պոռնկությունն ու դավա-ճանությունը, ապա միշտ կլինի կողակցի պոռնկության, այլասերվածության ու դավաճանության հնարավորությունն ու դրա հետ կապված մարդու մտավախությունը։ Իսկ երբ կա մտավախություն, ապա չի կարող լինել ազատություն ու սեր։ Իսկ եթե չկա սեր, ապա չի կարող լինել երջան-կություն։ Այլասերված ու անբարոյական հասարակությունը միայն դժբախտ կարող է լինել։
Քանի դեռ չկա փոխնվիրվածություն, հավատարմություն ու դրանից բխող ազատություն ու սեր, ապա չի կարող լինել երջանկություն։
©Դավիթ Միրզոյան. 01 Ապրիլ, 2019 թ.

No comments:

Post a Comment