Wednesday, April 10, 2019

ՑԱՎԻ ՄԵՋ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ ԿԱ ԹԱՔՆՎԱԾ

ՑԱՎԻ ՄԵՋ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ ԿԱ ԹԱՔՆՎԱԾ
Երբ ծնողների ողջ ուշադրությունը դեպի դուրս է՝ ուրիշ-ների կողմը, այն էլ մշտապես, ապա դա ստիպում է երե-խաներին անել նույնը։ Չէ՞ որ երեխաները սովորում են այն, ինչ անում են ծնողները։ Տվյալ դեպքում սովորում են ուշադրություն չդարձնել սեփական առողջությանն ու ամեն ինչ զոհել ուրիշներին գոհացնելու համար։ Քանի որ նման պայմաններում մեծացած երեխաների մոտ ձևավորվում է սեփական շահերն արհամարհելու, ավելի ճիշտ՝ սեփական շահեր չունենալու, սեփական առողջությունն անուշադրութ-յան մատնելու, անգամ սեփական կյանքի հաշվին ուրիշ-ներին ծառայելու հոգեբանություն ու «ծրագիր», ապա նը-րանք իրենց հետագա կյանքում ևս կշարունակեն զոհաբե-րել իրենց առողջությունն ու շահերը ուրիշների համար, որի հետևանքով միայն կհիվանդանան ու երբեք չեն կա-րողանա վերականգնել իրենց խեղված, երբեմն էլ կորցը-րած առոջությունն ու կործանված կյանքը։
Ուրիշների համար իրենց զոհաբերող մարդիկ անպաշտ-պան են, հետևաբար խոցելի, կամ այլ կերպ ասած՝ թույլ։
Դիմացինին անսահմանորեն սիրող, նրա համար ինքնա-զոհաբերությունների պատրաստ ցանկացած մարդ, հատ-կապես տղամարդ, հակառակ սեռի կողմից դիտվում է որ-պես ինքն իրեն պաշտպանելու անընդունակ, հետևաբար՝ թույլ ու տկար։ Իսկ թույլ ու տկարները գազանների աշ-խարհում ոչ մի արժեք չունեն։ Ցավոք, մարդկանց աշխար-հը համարյա ոչնչով չի տարբերվում՝ թույլերին մարդիկ, արհամարհում են, անգամ՝ հալածում։ Հատկապես կինը բնազդաբար չի ընդունում թույլ տղամարդուն, քանի որ թույլ տղամարդը չի կարող ո՛չ ինքն իրեն պաշտպանել, ո՛չ էլ, իհարկե, իր կնոջն ու երեխաներին։ Հետևաբար կինը, որը շատ խորը ինտուիցիա ունի, միանգամից խորշում է իրեն սիրող ու անսահմանորեն նվիրված, ամեն ինքնազո-հաբերության պատրաստ, հետևաբար՝ թույլ ու տկար տը-ղամարդուց։ Ամեն դեպքում՝ չի հարգում։
Իսկ
երբ կինը չի հարգում իր տղամարդուն, ապա չի կա-րող նաև սիրել։ Նույնսիկ եթե կար սեր կամ, ավելի ճիշտ՝ սիրահարվածություն, ապա այն շատ արագ վերանում է ու դառնում սկզբում անտարբերություն, հետո՝ հակակրանք, հետագայում անգամ՝ թշնամանք։ Ինչպե՞ս կարելի է չատել նրան, ով իրենից ոչինչ չներկայացնելով, դեռ համառորեն շարունակում է պահել ու պահպանել նախկին փոխհարա-բերությունները, մանավանդ երբ հանդգնում է հարցեր տալ ու որևէ բան պահանջել։ Չէ՞ որ պահանջել կարող է միայն նա, ով իրավունքներ ունի։ Իրավունքներ ունի մի-այն նա, ով հարգանք է վայելում ու հեղինակություն, կամ նա, ով իրենից որևէ արժեք է ներկայացնում, ում հանդեպ գոնե կապվածություն կա։
Երբ չես սիրում զուգընկերոջդ, կամ գոնե չես հարգում նրան, ապա չես էլ վախենում կորցնել նրան։ Իսկ եթե չես վախենում կորցնել, ուրեմն կվարվես անփութորեն, կկոպ-տես, կվիրավորես ու հաշվի չես առնի, թե ինչ է զգում նա քո այս կամ այն արարքից կամ խոսքից։ Անփութությունդ, ի վերջո, կհասնի թշնամանքի, ինչպես ասվեց վերևում, ու ամեն ինչ կփլվի՝ կքանդվեն բոլոր կապերն ու կերևա, թե որքան հեռու էիք միմյանցից։
Չի կարելի սիրել անսահմանորեն, չի կարելի ինքնազո-հաբերությունների գնալ։ Դա կնոջ կողմից միայն որպես թուլություն է ընկալվում, ոչ թե ազնվություն ու, հետևա-բար, տանում է դեպի կործանում։ Միշտ զարմացել եմ, թե կանայք ինչո՞ւ են սիրում, կամ գոնե կապվում էգոիստ ու բռի տղամարդկանց հետ։ Գուցե որովհետև էգոիստներն, իրենք իրենց պաշտպանելով, հույս են ներշնչում, թե ուժեղ են ու կարող են պաշտպանել նաև կնոջը։
Վերադառնալով ընտանեկան կարմային, ցավալիորեն, պետք է նկատել, որ մարդ անզոր է որևէ բան փոխել իր «ծրագրում»։ Ընտանեկան կարման գործում է անխափան ու անում իր սև գործը։ Բանն այն է, որ մարդու ձևա-վորման գործընթացը սկսվում է իր ծնվելուց շատ առաջ, այն պահից, երբ նրա գենետիկ կոդի առաջին շղթան էր ձևավորվել, նույնիսկ՝ դրանից էլ առաջ։ Եթե կան մարդիկ, ովքեր գուցե կարողացել են կոտրել որպես «ժառանգութ-յուն» ստացած իրենց ընտանեկան ծրագիրը՝ կարման, ուրիշներին էլ հորդորում են, թե դա միանգամայն հնարա-վոր է, ապա գուցե պետք է մի փոքր ավելի խորը մտա-ծեն։ Բոլորը չի որ իրենց «ծրագրերը» ստանում են իրենց կյանքի միևույն փուլում։ Կան ծրագրեր, որոնք «ներդըր-վում» են ուշ՝ ասենք, օրինակ՝ պատանեկան տարիքում, կամ երբեմն՝ ավելի ուշ։ Կան ծրագրեր, որոնք «ներդըր-վում» են մարդու սաղմնավորման ամենասկզբում։ Կան «ծրագրեր», որոնք ներդրվել են դեռ դրանից էլ առաջ, եր-բեմն՝ մի քանի սերունդ առաջ։ Հատկապես դժվար, հա-ճախ էլ անհնարին է փոխել այն «ծրագիրը», որը «ներ-դրվել» է մարդու սաղմնավորումից առաջ, շարունակել խո-րանալ ու սաստկանալ սաղմի զարգացման ընթացքում, նրա ծնվելուց հետո, հատկապես երբ «ծրագրավորումը» դեռ չարունակվում է անորոշ ժամանակով, քանի որ «ծը-րագրավորողները» դեռ կան ու անում են իրենց սև «գոր-ծը»։ Պատանեկան կամ ուսանողական տարիների ընթաց-քում ստացած «ծրագրերը» դժվար չէ «ջնջելը», մանա-վանդ, երբ ծրագրավորման հեղինակներն այլևս չկան, հե-ռացել, կամ հեռացվել են։
Ընդհանրապես մարդու մարմինն իր մեջ կրում է իր բոլոր փորձությունների, շփումների, հատկապես իր նախնիների դրոշմը, ու մարդ բացարձակապես ոչինչ անել չի կարող որևէ բան փոխելու համար։ Հատկապես հզոր է սիրային կապի ազդեցությունը մարդու վրա։ Միմյանց սիրող հա-կառակ սեռի երկու էակ այնպիսի հզոր դրոշմ են թողնում միմյանց հոգում, որ երբեմն անհնար է ջնջել ու մոռանալ այն։ Բախտավոր են նրանք, ովքեր կրել ու դեռ շարունա-կում են նման դրոշմ կրել իրենց ներսում։ Որքան էլ որ ցավ լինի միմյանց կորցնելը այս կամ այն թյուրիմացու-թյան կամ սխալի, խաբեության, նույնիսկ դավաճանության պատճառով, միևնույն է, երջանկություն է կրել ներսում մյուսի դրոշմը։ Սիրո դրոշմը, երբեմն մինչև մարդու կյան-քի վերջը, կարող է փոխարինել իրական սիրուն ու ցավի փոխարեն երջանկություն պարգևել նրան։
©Դավիթ Միրզոյան. 10 Ապրիլ, 2019 թ.

No comments:

Post a Comment