Tuesday, April 9, 2019

ԴԵՄՈԿՐԱՏԻԱ ԹԵ՞ ԱՐԻՍՏՈԿՐԱՏԻԱ

ԴԵՄՈԿՐԱՏԻԱ ԹԵ՞ ԱՐԻՍՏՈԿՐԱՏԻԱ
Համարյա բոլորը դեմոկրատական կառավարման համա-կարգը մարդկության բարձրագույն նվաճումն են համա-րում, առանց կռահելու, որ դա միայն վերջին հուսահատ միջոցն է, երկրում քաոսը կանխելու համար, երբ արդեն վերացել է ազգային ուսմունքն ու այդ ուսմունքի կրող իմաստուն նահապետկների վերնախավը։
Բայց եթե կա ազգային ուսմունքն ու այդ ուսմունքի հեղի-նակ ու սերմնացան վերնախավը, ապա հենց այդ վերնա-խավն էլ պիտի կառավարի երկիրը։ Ինքնասպանություն է ուսմունքի հեղինակ ու սերմնացան մտավորական վերնա-խավի առկայության դեպքում կառչել դեմոկրատական կա-ռավարման համակարգից։ Դա, առնվազն, արհամարհանք է մտավորական վերնախավի հանդեպ։
Ավելորդ անգամ չնշեմ, թե որքան անարդյունավետ ու վնասակար է դեմոկրատիան։ Այդ մասին վաղուց եմ գրել ու բացատրել։ Չնայած՝ գուցե կարիք կա կրկնելու, քանի որ ամենայն հավանականությամբ ընթերցողը չի փորձի գտնել և ուսումնասիրել այն, ինչի մասին վաղուց եմ գրել։ Ուրեմն՝ դեմոկրատիան վտանգավոր է հիմնականում, որովհետև այն տգետ մեծամասնության իշխանությունն է։ Ավելորդ չեմ համարում հիշեցնել, որ միայն չնչին փոքրա-մասնությունը կարող բանիմաց լինել։ Իմաստուններն ընդ-հանրապես եզակի են եղել բոլոր ժամանակներում։ Դա հատկապես ճիշտ է մեր «լուսավոր» քսանմեկերորդ դա-րում։ Տգետների կողմից ընտրված ներկայացուցիչները չեն կարող տգետ չլինել, տգետ ու հանցամիտ, իհարկե, քանի որ տգիտությունն ու հանցամտությունը միևնույն մե-դալի երկու երեսներն են։ Տգետ ու հանցամիտ ներկայա-ցուցիչները երկիրը միայն դեպի կործանում են տանելու։ Եթե հաշվի առնենք, որ մեր երկրի ծերակույտ, կամ ԱԺ կոչված ղեկավար մարմնում ներկայումս հիմնականում երիտասարդ տղաներ ու աղջիկներ են, ապա պատկերն ավելի կամբողջանա։
Դեմոկրատական համակարգին ներհատուկ երկրի ժամա-նակավոր կառավարիչները՝ տգետ ու հանցամիտ մեծա-մասնության կողմից ընտրված տգետ ու հանցամիտ տար-րերը, երկրում անպայմանորեն խրախուսելու են կոռուպ-ցիա՝ պարտադրելու են իրենց ենթականերին կողոպտել երկիրը, կողոպուտն իրենց հասցնելու համար, որպեսզի իրենց կառավարման ժամկետի ավարտից հետո ձեռնու-նայն չհեռանան։
Երկրի տգետ ու հանցամիտ կառավարիչները օտար ուժե-րի կամակատարն ու գերին են լինելու, քանի որ կամ նրանց կողմից են նշանակված, կամ ինքնակամ կերպով ու շահադիտական նպատակով ծառայելու են նրանց։
Բայցեթե երկրում առկա է ազգային ուսմունք ու այդ ուս-մունքի հեղինակ ու մտավորական վերնախավը, ապա հենց նա էլ պիտի կառավարի երկիրը։ Զավեշտ է, երբ «ընտրվում» են պատգամավորներ, բայց հետո ստեղծվում են, այսպես կոչված, հանրային խորհուրդներ, պատգամա-վորներին խելք ու խրատ ովորեցնելու համար։
Եթե կա ուսմունք ու այդ ուսմունքի հեղինակը, ապա հենց նա էլ երկրի գերագույն ուսուցիչն է ու գերագույն նա-հապետն ու առաջնորդը՝ համայն հայոց արքան։ Ո՛չ ընտրությունների կարիք կա, ո՛չ էլ համազգային քվեար-կությունների։ Համընդհանուր ճանաչումը բավարար է հա-մայն հայոց արքային ստվերից դուրս բերելու և գահ բարձրացնելու համար։ Արքայի հետ միասին երկիրը կառավարելու է ուսմունքի հետևորդ արիստոկրատիան։
©Դավիթ Միրզոյան. 07 ապրիլ, 2019 թ.

No comments:

Post a Comment