Tuesday, April 2, 2019

ԿՈՐԾԱՆՈՒՄ

ԿՈՐԾԱՆՈՒՄ
Մեր ողջ ազգը գոռոզ է, տգետ, հանցամիտ, հանցապաշտ ու հանցագործ։
«Ինչպե՞ս թե,- կհարցնեք,- ինչպե՞ս կարող է ողջ ազգը գո-ռոզ, տգետ, հանցամիտ, հանցապաշտ ու հանցագործ լի-նել։ Մեծամասնությունն էլ չէ՝ ողջ ազգը՞։ Ինչպիսի՜ զգացմունքային ու պարզունակ գնահատական։ Մի՞թե գի-տական աստիճան ունեցող հասուն տղամարդը կարող է նման հուզական ու ոչ գիտական գնահատականներ հնչեց-նել, միաժամանակ հավակնելով լուրջ ընդունելության ար-ժանանալ, մանավանդ նույն ազգի կողմից, ում հասցեին որ հնչեցվել է գնահատականը։ Առնվազն ծիծաղելի է»։
Դժբախտաբար, համարյա բոլորը նման հարցերում սահ-մանափակվում են միայն վիճակագրությամբ՝ տոկոսային հարաբերությամբ, ու հանգում անճիշտ եզրակացություննե-րի։ Մարդկանց ու մարդկային հասարակությանը վերաբե-րող հարցերում միայն վիճակագրությամբ առաջնորդվելը, մեղմ ասած, դիլետանտություն է, քանի որ մարդն ամենա-բարդ արարածն է։ Չի կարելի մոռանալ, որ բացի վիճա-կագրությունից ու մաթեմատիկայից կա նաև ֆիզիոլոգիա, հոգեբանություն, ֆիզիկա և վերջապես մետաֆիզիկա, ալի-քային վիբրացիոն դաշտեր ու շատ ու շատ այլ գործոններ, որոնց գոյության մասին մարդկությունը միանգամայն ան-տեղյակ է դեռ։ Դժվար է վիճարկել, այն հավերժական ու ճշմարիտ պնդումը, որ մարդը, նաև ողջ մարդկությունն իհարկե, չգիտի, թե ինչ չգիտի։ Հետևաբար, մարդուն ու ընդհանրապես մարդկային հանրությանը վերաբերող հար-ցերում չի կարելի, միայն մաթեմատիկայի վրա հիմնվելով, վերջնական եզրակացություններ անել ու դրանք անվիճելի ու գիտական համարել։ Մասնավորապես մարդկանց վե-րաբերող խնդիրներին չի կարելի միայն քանակի տեսան-կյունից մոտենալ։ Հարկավոր է բացի մաթեմատիկայից հաշվի առնել նաև մարդու ֆիզիոլոգիան, հատկապես մարդկանց բազմության ֆիզիոլոգիան ու հոգեբանությու-նը, նրանց բիոդաշտերի փոխազդեցությունն ու այդ փոխ-ազդեցության ընթացքում դրանց որակական, հատկապես ուժգնության ու ծավալի փոփոխությունները և այլն։
Խնդրին այս տեսանկյունից մոտենալու խոհեմությամբ առաջնորդվելով, պարտավոր ենք հիշել մեծն Ցիոլկովսկու բացահայտումը՝ որ երբ մեկին միանում է երկրորդը, ով ունի միևնույն արժեհամակարգը, մենտալիտետը, մղումնե-րըն ու շահերը, ապա յոթ անգամ հզորանում է նրանցից ճառագող բիոդաշտի ուժը։ Երբ առաջին երկուսին միանում է երրոդը, ապա այդ բիոդաշտի ուժը բազմապատկվում է յոթի քառակուսի անգամ։ Իսկ երբ նրանց միանում է չորրորդը, ապա նրանցից ճառագող բիոդաշտի ուժը բազ-մապատկվում է յոթի խորանարդ անգամ ու այդպես շա-րունակ՝ ամեն նոր համալրման հետ համախոհների խմբից ճառագող բիոդաշտի ուժգնությունն ու ծավալը բազմա-պատկվում են մեկ աստիճանով ավելի։ Մաթեմատիկայի սիրահարներին չբացատրեմ, թե ինչ է նշանակում աստի-ճանը, հատկապես՝ թե որքան է ամեն հաջորդ աստիճանի մեծությունը։ Տվյալ դեպքում համախոհների շարքերի ամեն նոր համալրում խմբից ճառագող բիոդաշտի ուժը բազմա-պատկում է յոթի ավելի բարձր աստիճանով, շատ արագ հասցնելով այն աստղաբաշխական թվերի։
Հաշվի առնելով գոռոզության, տգիտության, հանցամտութ-յան, հանցագործության, չարի ուժերի ու ընդհանրապես ստորակարգ արարածների բացասական ուժի սև ու ահար-կու ճնշումը, նաև ստորակարգ, հանցամիտ ու հանցավոր արարածների համախմբվածությունը, կազմակերպվածութ-յունը, իրականում ոհմակային սերտ կապը, իր հիերար-խիկ բնույթով ու բոլոր անդամների խստագույն սուբորդի-նացիայով, դժվար չէ պատկերացնել այդ ուժերից ճառա-գող վիբրացիոն դաշտի ողջ ուժը, ծավալն ու տարածվա-ծությունը, նաև, իհարկե, վարակիչ բնույթն ու վարակի տարածման արագությունը։
Հետևաբար, նույնիսկ եթե ազգի փոքրամասնությունն է գոռոզ, տգետ, հանցամիտ, հանցապաշտ ու հանցագործ, ապա, միևնույն է, այդ փոքրամասնության ուժն ու վիբրա-ցիոն դաշտի ծավալն ու ծանրությունն այնքան մեծ է ու վարակիչ, որ ծածկում է ողջ ազգին ու դեռ մի քանի հա-զար անգամ էլ ավելի։ Կամ, պատկերավոր ասած, մի գդալ կեղտն ապականում է նույնիսկ մի տակառ մեղրը։ Ցավալիորեն մեր դեպքում գործ ունենք ոչ թե մի գդալ, այլ մի դույլ կեղտի հետ, եթե ոչ ավելին։ Արդյունքում բոլորն են այս կամ այն չափով փչացած՝ գոռոզ, տգետ, հանցամիտ, հանցապաշտ ու հանցագործ։ Ամեն դեպքում՝ գործածում են հանցագործ՝ կիսագողական, ժարգոն ու բառապաշար։ Մեզանում նույնիսկ ամենակիրթ ու մարդա-սիրական համարվող մասնագիտությունների տեր մարդիկ կարող են կիսագողական, հանցամիտ ու հանցագործ լի-նել, այլասերված ու անբարոյական։
Մի խոսքով՝ մի դույլ կեղտն այնքան է ապականել մեղրով լի տակառը, որ չի թողել անապական մի շերտ։ Հատ ու կենտ, ցաք ու ցրիվ, մեկուսացված ու պաշարման մեջ գտնվող, ճնշված ու վախեցած ընտրյալները համարյա ոչ մի ուժ չեն ներկայացնում իրենցից։ Համատարած խավա-րում աստղերի պես ցիր ու ցան՝ միմյանցից հեռու ու անմիաբան, միայն ավելի են թուլանում, խամրում, հան-գում ու անհետանում։
Մեկ անագամ ևս՝ հաշվի առնելով վերը շարադրված գի-տական բացատրությունն ու իրականության բազմակի ու շարունակական դիտարկումներս, ամենայն վստահությամբ պնդում եմ, որ ողջ ազգն է գոռոզ, տգետ, հանցամիտ, հանցապաշտ, փչացած ու հանցագործ։
Փչացածության միտքը ակամա հուշեց մեկ այլ ոլորտ, որին վերջերս հաճախ եմ անդրադարձել։ Խոսքս կին էու-թյան ու ընդհանրապես կանանց մասին է։ Ազգի վերա-բերյալ վերը ներկայացրածս գիտական հիմնավորումը մի-անգամայն կիրառելի է նաև կանանց մասին եզրահան-գումներս հիմնավորելու պարագայում։ Նույնիսկ եթե կա-նանց փոքրամասնությունն է անսիրտ, գոռոզ ու դավա-ճան, անբարոյական, պրագմատիկ ու խորամանկ, սեռա-մոլ, սեռածարավ, այլասերված ու շահամոլ, նյութապաշտ, անողոք, ընչաքաղց ու դաժան, անսկզբունքային, խրախ-ճամոլ, քմահաճ ու կարյերիստ, որկրամոլ ու գիշատիչ, ֆեմինիստ, գռեհիկ ու վայրենի, ապա առանց վերապահ-ման ակրելի է ասել, որ բոլոր կանայք են այդպիսին, քանի որ մի ներքին ու ծածուկ փոխկապվածություն կա նրանց բոլորի միջև ու հենց այդ փոխկապվածության ցան-ցըն է, որ վերը նկարագրածս ձևով մեծացնում ու մեծ ուժ է տալիս նրանցից ճառագող բիոդաշտին, որն աննկատ սփռվում է ամեն կողմ ու ծածկում մյուս բոլորին վերևից ներքև, այն էլ՝ մի քանի անգամ։ Ամեն դեպքում՝ մի գդալ, գուցեև մի դույլ, կեղտը դարձյալ ապականում է մի տա-կառ մեղրը։ Հազվադեպ են աստղերի պես առկայծող անաղարտ հոգիները։ Մեծամասնությունը կամ բացահայտ պոռնիկներ են, կամ ճերմակ համազգեստների տակ թաք-նըված հրեշներ, կամ էլ՝ պոռնկության ծարավ ընչաքաղց մոլագարներ։
Ազգը համատարած ընկղմվել է այլասերվածության ու խը-րախճամոլության ճահիճը, անհույս փչացել ու կործանվել է արդեն։ Չի կարելի հույսեր փայփայել, թե երբևէ ուշքի կգա, կհառնի ու կվերագտնի իր մարդկային կերպարան-քը։ Այն ազգը, որը խորն ու տևական շրջափակման ու շարունակական պատերազմի մեջ գտնվելով, սրճարաննե-րի, ռեստորանների ու կազինոների սիրահար է, այլասեր-վածության ու սեռաքաղցի գերի, որկրամոլ, գոռոզ ու հան-ցամիտ, ապա անհույս կորած է ու կործանված։
Հանցամիտ ազգը ազգային պետություն երբեք չի ունենա։
Այլասերված ու հանցամիտ մարդկանց բազմությանը ձե-ռընտու չի ունենալ առաքինի՝ արդար, ազգային պետու-թյուն։ Չէ՞ որ առաքինի ու արդար ազգային պետության մեջ չի կարող հանցագործություն ու այլասերվածություն լինել։ Ազգային սկզբունքների հիման վրա գործող նահա-պետական կարգը երբեք չի հանդուրժի հանցագործութ-յուն, հանցամտություն ու այլասերվածություն։ Հետևաբար փչացած՝ հանցամիտ ու այլասերված ազգը մի ներքին մղումով չի ուզում ազգային պետություն՝ նահապետական կարգ ու կանոն ունենալ երկրում։ Հանցագործ ու այլա-սերված ազգն ընդհանրապես ոչ մի պատասխանատվութ-յուն չի ուզում ստանձնել։ Հանցամիտ ու այլասերված ազ-գին ձեռնտու է արժեհամակարգային քաոսը՝ առաքինի արժեհամակարգի բացակայությունը (իմ ճիշտ, քո ճիշտ, ամեն ինչ հարաբերական է և այլն)։ Իսկ քանի որ առաքինի արժեհամակարգ, կարգ ու կանոն կարող է լինել միայն ազգային պետության մեջ, նահապետական կարգի պայմաններում, ապա մեր ազգը երբեք ոտքի չի կանգնի ազգային պետություն, նահապետական կարգ ու կանոն հաստատելու համար։ Բոլոր հանցամիտ ու այլասերված տարրերը դեմ են նահապետական կարգին, այն համա-րելով հետադիմական, դեսպոտիկ և այլն։ Բոլոր այլա-սերված տարրերը մի անհագ մղում ունեն դեպի «առաջ», դեպի «առաջադեմը», դեմոկրատիան, տարակարծությունը, իրականում դեպի արժեքների բացակայությունը, քաոսն ու ամենաթողությունը, իրենց հանցամիտ ու այլասերված վարքի ու արարքների ազատությունը՝ իրականում ան-պատժելիությունը։
Մեր գոռոզ, տգետ, հանցամիտ ու այլասերված ազգին ձե-ռընտու է երկրում արժեհամակարգային քաոսն ու դրան ուղեկցող կոռուպցիան։ Հանցամիտ ու այլասերված ազգն ընդունում է միայն կոսմետիկ փոփոխություններ՝ մարդա-փոխություն, ոչ թե հեղափոխություն, օրինակ։ Գաղափա-րական հեղափոխությունը համարյա ոչ մի կողմնակից չու-նի մեզանում։ Բոլոր խմբերն ու խմբավորումները, իրակա-նում ոհմակները, միայն իշխանության են ձգտում, ուրիշ ոչինչ։ Ոչ մեկը արժեհամակարգային որևէ դրական փոփո-խություն չի առաջարկում ու չի ընդունում։
Նկատե՞լ եք, որ մեր հանցամիտ ու այլասերված ազգին ձեռնտու է մեր երկրում օտարի իշխանությունը։ Ինչու՞ կհարցնեք։ Որովհետև օտարն ամեն ինչ անում է երկրի ներսում համատարած կոռուպցիա, հանցամտություն, դա-վաճանություն, անսկզբունքայնություն, փչացածություն ու այլասերվածություն պահպանելու համար։ Հանցամիտ, հանցագործ ու փչացած բնակչությանը հեշտ է կառավա-րելը։ Հանցագործներին ու յլաասերվածներին, անբարոյա-կան ու անսկզբունքային տարրերին հեշտ է դասավորել պետական կառավարման համակարգում, միմյանց հետույ-քի շարված, ու գործի դնել ճնշման տակ պահելու մնա-ցած՝ անտարբեր կամ անհնազանդ, զանգվածին։ Օտարին ձեռնտու է անսկզբունքային ու անբարոյական անհատների առկայությունը իշխանական համակարգում ու երկրում, քանի որ բացի հաստ մահակից դրանք ուրիշ ոչինչ չեն հասկանում։
Հանցամիտ ու անսկզբունքային մարդուն հեշտությամբ կախման մեջ կարեի է գցել նաև փողի միջոցով։ Համա-պատասխան վճարով անսկզբունքային ու այլասերված տարրերը կվաճառեն նույնիսկ սեփական երեխաներին, էլ ուր մնաց՝ ուրիշներին, կամ նույնիսկ սեփական հայրե-նիքը։ Հանցամիտ ու այլասերված մարդը հայրենիք չի ճա-նաչում։ Հայրենիքը դատարկ հասկացություն է հանցամիտ ու փչացած մարդու համար։
Հետևաբար երկրում ոչինչ չի փոխվում քանի որ և՛ մեր հանցամիտ ու փչացած ազգին, և՛ օտարին ձեռտու է ար-ժեհամակարգային քաոսն ու այլասերվածությունը երկրում։
©Դավիթ Միրզոյան. 02 Ապրիլ, 2019 թ.

No comments:

Post a Comment