Saturday, April 27, 2019

ԲԺԻՇԿ = ՈՒՍՈՒՑԻՉ

ԲԺԻՇԿ = ՈՒՍՈՒՑԻՉ
Ուսուցիչն իրավունք չունի գին սահմանել իր ծառայութ-յունների դիմաց։ Նրա վարձատրությունը աշակերտների գոհունակութան նյութական դրսևորումը կարող է լինել մի-այն (արիական իմաստնություն)։
Նմանապես՝ բժշկի վարձատրությունը։ Չէ՞ որ բժիշկը ու-սուցիչ է։ «Դոկտոր» լատիներեն նշանակում է ուսուցիչ։ Բժիշկը, լսելով հիվանդի գանգատները հարց ու պատաս-խանի միջոցով ախտորոշում է նրա հիվանդությունը և ուսուցանում նրան, թե ինչպես բուժվել։ Բժիշկն իրակա-նում չի բուժում հիվանդին, այլ ուսուցանում է նրան, թե ինչպես բուժվել։ Անօգնական հիվանդներին, կամ այն հի-վանդներին, ովքեր չեն կարող ինքնուրույն կատարել բժշկի ցուցումները, բուժում են բուժքույրերը հիվանդանո-ցում։ Առավել ծանր դեպքերում երբեմն անհրաժեշտ է ան-ձամբ բժշկի մասնակցությունը, հատկապես երբ հիվանդի վիճակն արդեն խորացել ու հասել է վիրահատության։
Հայաստանի թագավորությունում մարդկանց առողջության, երջանկության ու բարեկեցության մասին հոգատարութ-յունը համայն հայոց արքայի՝ ազգի գերագույն հոր, պար-տականությունն է։ Ժողովրդին կրթելու նպատակով, ազ-գային հեռուստատեսությամբ պարբերաբար հեռարձակվե-լու են առողջության, հիգիենայի ու ֆիզիոլոգիայի, նաև տարբեր հիվանդությունների կանխարգելման ու բուժման վ-րաբերյալ կարևոր խնդիրներ լուսաբանող հաղորդում-ներ։ Արքան ժողովրդի և՛ հոգևոր (հոգևորը բարոյական արժեքների համակարգն է), և՛ նյութական (առողջության, բարեկեցության, արհեստի ու արվեստի) ոլորտների գերա-գույն ուսուցիչն է։
Բժշկությունը Հայաստանի թագավորությունում լինելու է անվճար։ Բժիշկները վարձատրվելու են ազգային գանձա-րանից։ Հետևաբար՝ յուրաքանչյուր հիվանդի առողջության պատասխանատուն համայն հայոց արքան է (մարդու առողջությունը չի կարելի թողնել պատահական փողամոլ բախտախնդիրների քմահաճույքին)։ Գաղտնիք չէ, որ շա-հադիտական նպատակով բժիշկները կարող են հիվանդին մղել ոչ անհրաժեշտ վիրահատության, կամ թանկարժեք, հաճախ էլ վնասակար ու մահաբեր քիմիաթերապիայի։ Նման արատավոր երևույթներ Հայաստանի թագավորութ-յունում չեն լինելու։
Բժիշկներն ու բուժքույրերը կստանան արժանապատիվ ապրելու և սեփական որակավորումը անդադար բարձրաց-նելու համար անհրաժեշտ աշխատավարձ։ Ընդ որում այդ աշխատավարձի չափը կախում կունենա նրանց հիվանդնե-րի գոհունակությունից։ Բժշկությունը չի կարելի բիզնեսի վերածել։ Բիզնեսի վերածված բժշկությունը չի կարող հի-վանդ բուժել։ Հիվանդին բուժում է միայն բժշկի հոգատա-րությունը։ Իսկ երբ բժիշկը մտահոգված է միայն իր վար-ձատրությամբ, ապա չի կարող հոգատար լինել հիվանդի հանդեպ։
©Դավիթ Միրզոյան. 27 Ապրիլ, 2019 թ.

No comments:

Post a Comment