Friday, April 26, 2019

ՆԵՐԵ՞Լ ԹԵ՞ ՉՆԵՐԵԼ

ՆԵՐԵ՞Լ ԹԵ՞ ՉՆԵՐԵԼ
Երբ կինը չի գնահատում տղամարդու նվաճումները, նրա սերն ու նվիրումը, ուրեմն մղում ունի իշխել նրա գլխին։ Իշխանության ձգտող կինը այլևս կին չէ. տղամարդ է։ Անհնար է սիրել նման «կնոջը»։ Կինը տղամարդու վրա իշխելու նպատակով կարող է իր քմահաճույքները թելադրել նրան, կամակորություներ անել, չենթարկվել տղամարդու ցանկություններին, չկատարել նրա ցուցումները, կամայական ու ազատ վարք ունենալ, հիստերիա բարձրացնել տղամարդու ամեն ասածի, հատկապես նրա վերահսկողության, անգամ տեղեկանալու փորձերի վրա, կարող է նույնիսկ դավաճանել։ Հատկապես դավաճանելը ամենամեծ ու թունավոր հարվածն է տղամարդուն նվաստացնելու և նրա վրա գերիշխանություն ունենալու համար։
Ամեն դեպքում տղամարդուն չհարգող, գոռոզ ու ամբարտավան կինը կին չէ։ Տղամարդուն նվաստացնելու և նրա վրա գերիշխանություն հաստատելու նպատակով նրան դավաճանող նույնիսկ տղամարդուն արհամարհելով ուրիշների հետ սեռական հաճույքներ որոնող կինը ստորագույն արարած է։
Իսկական կինը տղամարդ է ընտրում նրանով հիանալու և նրան ոգեշնչելու համար, նրան սեր նվիրելու և նրա հանդեպ հոգատար լինելու համար։ Եթե կինը տղամարդ ընտրելուց հետո աչքն ուրիշի, ուրիշների կամ ուրիշ բաների կողմն է կամ զվարճանք է փնտրում իր տղամարդու ներկայությունից դուրս, ուրեմն ոչնչի պիտանի չէ։ Նրան պետք է միայն հեռացնել, կամ հեռանալ նրանից։
Որքան էլ ցավոտ լինի սիրելի էակից հեռանալը, միևնույ է պետք է հեռանալ, քանի որ սիրելի էակ այլևս չի մնացել։ Ստորաբար դավաճանողը չի կարող սիրելի լինել, անգամ որևէ հարգանք ունենալ։ Անհնար է ներել նրան, ով հրեշտակի դիմակով միայն հրեշ է եղել ու եսասիրաբար միայն թունավորել կյանքդ։
Ներել հնարավոր է միայն երբ ոճրագործը պատկերացնում ու ընդունում է իր արածների ողջ բնույթն ու հրեշավորությունը, անկեղծորեն խոստովանում է իր բոլոր մեղքերն ու պատրաստակամություն հայտնում փոխհատուցել, վճարելով համապատասխան գինը։ Այլապես անհնար է ներել։ Նույնիսկ չի կարելի ներել։ Ներում չխնդրողին ներելը նշանկում է կուլ տալ թույնն ու շարունակել թունավորվել։ Չի կարելի ներել նաև երբ միայն «կներես» են ասում, անգամ ներողություն խնդրում նախօրոք մեկ առ մեկ չթվարկելով իրենց բոլոր մեղքերն ու դավաճանությունները։
Չի կարելի ներել հենց այնպես, միայն ներելու ու մոռանալու համար։ Դա միայն ավելի խորն է մղելու վիրավորանքն ու շարունակի ներսից քայքայել կյանքդ։ Անչափ վնասակար է ներելը, երբ չեն խոստովանում, ներում չեն խնդրում ու չեն փոխհատուցում, քանի որ անպատժելիությունը ոճրագործին մղելու է նորանոր ոճիրներ գործելու։
Փոխհատուցման օրենք կա տիեզերրքում։ «Կներես»-ով պրծում չկա տիեզերքից։ Ամեն հարված ունի համապատասխան հակահարված։ Այլապես մարդ կպայթի վիրավորանքի թույնից ու կհիվանդանա։
Թշնամուն ներելու պատվիրանները հորինել են անպատիժ կերպով ոճիրներ գործելու, ներում չխնդրելու, չփոխհատուցելու և իրենց զոհերին հիվանդացնելու նպատակով միայն։
©ԴՄ 26 Ապրիլ, 2019

No comments:

Post a Comment