Friday, April 5, 2019

ԱԶԳ ԺՈՂՈՎՈՒՐԴ ԱՄԲՈԽ

ԱԶԳ ԺՈՂՈՎՈՒՐԴ ԱՄԲՈԽ

Շատերը շփոթում են ազգ, ժողովուրդ և ամբոխ հասկա-ցությունները։

Ազգը մշակութային ընդհանրություն ունեցող մարդկանց բազմությունն է, ժողովուրդը՝ մշակութային ընդհանրութ-յուն չունեցողը, իսկ ամբոխը որևէ կոնկրետ նպատակով խելագարված բազմությունն է։

Գենետիկ ընդհանրությունը չափորոշիչ չէ։ Միևույն գենե-տիկ ընդհանրության պայմաններում մարդիկ կարող են շատ տարբերվել իրենց արժեհամակարգով ու մշակույթով։

Մեզ կարելի է ազգ համարել, քանի որ բոլորս միևնույն մշակույթն ունենք ու դրանով շատ ենք տարբերվում հարե-վան ազգերից։ Լավն է մեր մշակույթը, թե՞ վատը... Կարծում եմ լավը չի։ Այն իհարկե իր պատճառերն ունի, որոնց մասին ասել ու ներկայացրել եմ շատ անգամ։ Բայց անվիճելի է, որ համարյա միևնույն աեժեհամակարգն ու մշակույթն ունենք, չհաշված եզակի բացառությունները։

Մեր արժեհամակարգը եսապաշտական, անձնական շահի համար մյուս բոլորին ոտատակ տալու արժեհամակարգն է՝ «մեկին դեսը բոթե, մեկելին դենը...»։ Մեզ պառակտում է հենց մեր արժեհամակարգը, ոչ թե մեզանում առկա մի քանի արժեհամակարգերի տարբերությունը։

Իսկ ինչ վերաբերում է խառնածիններին՝ մեզանում, իհարկե, կան օտարազգի լրտեսներ, բայց խառածիններ չկան։ Դրանք պարզապես մեր ազգի գենետիկ կոդի ինք-նակատարելագործման ճանապարհին առաջացած թափոն-ներն են։ Այդ մասին գրել եմ իմ «Վերածնունդ» վեպում ու մանրամասն բացատրել։

Ամեն դեպքում՝ մենք ազգ ենք, քանի որ ունենք ընդհա-նուր արժեհամակարգ ու մշակույթ։ Մենք միատարր ենք, հետևաբար տարբեր մշակույթներ չունենք ու չենք կարող ժողովուրդ համարվել։ Ժողովուրդը գուցե Ֆրանսիայի կամ Գերմանիայի բնակչությունն է, քանի որ տարբեր ազգերից ու շերտերից է բաղկացած, նաև՝ հյուսիսամերիկյան մայր-ցամաքի երկրների մարդիկ։ Նրանք շատ տարբեր մշա-կույթների մարդկանց հավաքածու են։ Չնայած, պետք է ասել, որ աստիճանաբար ազգ են դառնում, քանի որ ընդ-հանուր արժեհամակարգ ու մշակույթ են որդեգրում։ Սե-րընդե սերունդ հանրակրթական դպրոցների ու ԶԼՄ-ների միջոցով անդադար մեկ ընդհանուր մշակույթ է սերման-վում ու ազգ ձվավորում։ Եթե կա մեկ ընդհանուր մշա-կույթ, ապա կա և ազգ, անկախ նրանից կա գենետիկ ընդհանրություն թե չկա։

Նժդեհից սկիզբ առած «ցեղ» հասկացությունը շատերին շփոթության մեջ է գցել։ Բանն այն է, որ Նժդեհի ժամա-նակ դեռ չէր հայտնաբերվել «գեն»-ը։ Մարդու գենետիկ կոդը բնորոշելու համար պատմական անհիշելի ժամանակ-ներից ի վեր մարդիկ գործածել են «արյուն» հասկացութ-յունը։ «Ցեղ» հասկացությունը պարզապես մտցվել է փո-խարինելու «արյուն»-ին, այսինքն՝ գենին։ Ցեղն իրակա-նում նշանակում է մեծ գերդաստան, կամ արյունակից գերդաստանների համախումբ, որոնք ապրում էին միատեղ ու իրենց կենսագործունեության ու պաշտպանության խըն-դիրները լուծում համատեղ։ Հետևաբար, նժդեհի կողմից «ցեղ» հասկացության գործածումը «արյուն», կամ ավելի ճիշտ՝ «գեն» հասկացությունների փոխարեն որոշ շփոթ-մունք է առաջացրել մեզանում։ Հատկապես ցավալի է, որ արդեն 21-րդ դար թևակոխած լինելով հանդերձ «գեն» կամ «գենետիկ կոդ» հասկացությունների փոխարեն դեռ գործածում ենք «ցեղ»-ը։

Ավելի ցավալի է որ Նժդեհի կողմից շրջանառության մեջ դրված «ցեղ» եզրույթը գործածում ենք նաև ազգ հասկա-ցությունը բնորոշելու համար։ Եթե կա ազգ եզրույթը ապա փոխնիփոխ նաև «ցեղ»-ը գործածելու դեպքում միայն խառնաշփոթ ենք առաջ բերում։

Ինչպես ասվեց վերևում՝ ազգը մշակութային ընդհանրութ-յուն ունեցող մարդկանց բազմությունն է, ժողովուրդը՝ մը-շակութային ընդհանրություն չունեցող մարդկանց բազմու-թյունը։ Իսկ ցեղը՝ արյունակիցների գերդաստանը, կամ արյունակից գերդաստանների միությունը։

Ամբոխի մասին չխոսենք, քանի որ դա ժամանակվոր երե-վույթ է ու որևէ խնդրի շուրջ համախմբված, նպատակա-ուղղված, հաճախ խելագարության աստիճանի հասած մարդկանց բազմությունն է։

©Դավիթ Միրզոյան, 06 Ապրիլ, 2019 թ.

No comments:

Post a Comment