Sunday, April 28, 2019

ՍԵՌԱՄՈԼՈՒԹՅՈՒՆ

ՍԵՌԱՄՈԼՈՒԹՅՈՒՆ
Տղամարդիկ կամ կուրացել են, կամ ուղեղազրկվել, կամ գուցե՝ երկուսը միասին, որ չեն տեսնում իրենց կանանց հագ ու կապի, ավելի ճիշտ՝ հագ ու կապի տեղ-տեղ բա-ցակայության այլանդակությունը, կամ ավելի պարզ ասած՝ չեն տեսնում այն, որ իրենց կանայք հագնվում են մարմ-նավաճառների պես՝ ցուցադրելով իրենց մարմնի բարե-մասնություններն ու հաճախ էլ մերկացնում իրենց սեռա-կան օրգանների մի մասը։ Իսկ գուցե տղամրդկանց աչքը սովորե՞լ է, կամ գուցե վախենո՞ւմ են «հետամնաց գե-ղացու» անուն վաստակել, եթե փորձեն որևէ խոսք ասել, սահմանափակելու իրենց կանանց գնալով մեծացող սեռա-մոլությունը։

Գաղտնիք չէ, իհարկե, որ կանայք սեռամոլ են։ Հատկա-պես սիրունատես կանայք։ Սիրունատես կանայք՝ որովհե-տև տղամարդիկ միայն նրա՛նց վրա են ուշադրություն դարձնում։ Տղամարդկանց չես մեղադրի՝ նրանք գեղեց-կության են ձգտում։ Ձգտում են նաև կնոջ ուշադրությանն ու հատկապես սիրուն արժանանալ։ Չէ՞ որ տղամարդու հանդեպ կնոջ ուշադրությունը, հարգանքն ու հատկապես սերը կենսական նշանակություն ունեն տղամարդու հա-մար։ Տղամարդը չի կարող ապրել առանց կնոջ սիրո էներգիայի, հարգանքի կամ գոնե ուշադրության։ Ու եթե հաշվի առնենք, որ մեր դժնդակ՝ ֆեմինիզմով վարակված, միջավայրում հազվադեպ են տղամարդու հանդեպ կնոջ հարգանքը, ապա պարզ կդառնա տղամարդու լարվածութ-յունը, անլիարժեքության բարդույթը, կնոջ հանդեպ ագրե-սիվությունը, ծեծն ու ջարդը, կնոջը վիրավորելու և նվաս-տացնելու մղումը, ընդհանրապես կնոջ հանդեպ հարգանքի բացակայությունը և այլն։ Ինչպե՞ս կարելի է հարգել տղա-մարդուն չհարգող կնոջը, որն անգամ չի էլ զգում, որ վա-րակված է ֆեմինիզմով՝ իրեն կնոջ տեղ դրած, համառո-րեն շարունակում է գոռոզանալ, իր քմահաճույքները թելա-դրել, կամակորություններ անել, նույնիսկ դավաճանել տը-ղամարդուն։

Կնոջ դավաճանությունն իրականում տղամարդկային վարք է։ Երբ կինը դավաճանում է, նա գործում է որպես տղա-մարդ։ Կինը դավաճանում է հիմնականում իր տղամար-դուն նվաստացնելու համար, նաև իհարկե իր սեռական ցանկությունները բավարարելու մղումով։ Ամեն դեպքում՝ դավաճանում է, որովհետև չի հարգում իր տղամարդուն։ Իսկ տղամարդու հանդեպ հարգանքի բացակայությունը հենց ֆեմինիզմն է։ Ֆեմինիստ կինն իրեն բարձր է դա-սում տղամարդուց, չի հարգում նրան, չի էլ սիրում, իհար-կե։ Տղամարդուն չհարգող ու չսիրող կնոջը ոչինչ չի կա-րող հետ պահել դավաճանությունից ու սեռական սանձար-ձակությունից։ Պարզապես միայն սիրունատես կանայք հնարավորություն ունեն գրավել ուրիշ տղամարդկանց ուշադրությունն ու անել այն, ինչ ուզում են։ Տգեղ կանայք նման հնարավորություն չունեն ու հետևաբար թաքուն նա-խանձ ունեն սիրունատեսների հանդեպ։

Տղամարդկանց ուշադրությունն իրենց վրա գրավելու մար-մաջն է մղում կանանց մյուսներից ավելի գեղեցիկ ու գրա-վիչ երևալու կատաղի մրցակցությանը։ Ամեն գնով մյուս բոլորից ավելի գրավիչ երևալու մոլուցքի մեջ կանայք չեն նկատում, որ անցնում են պատշաճի ամեն սահման, այն շարունակաբար առաջ տանելով, ավելի ճիշտ՝ հետ տանե-լով դարեր շարունակ կնոջ սուրբ մարմինը վարագուրող հագուստը։ Զարմանում ես, ավելի ճիշտ զզվանք ես ապ-րում, տեսնելով տարիքով կանանց կիսատկլոր տձև մար-մինները։ Չեմ հասկանում՝ ի՞նչ են մտածում դրանց տղա-մարդիկ։ Արդյոք մտածո՞ւմ են։ Գուցե վախենո՞ւմ են մտա-ծել, այլապես կխելագարվեին։ Ինչպե՞ս կարելի է հանդուր-ժել սեփական կնոջ մարմնավաճառի համազգեստով կիսա-տկլոր մարմնին ուղղված օտար տղամարդկանց հայացքնե-րը, կամ համացանցում ցուցադրության հանված նրա կի-սատկլոր լուսանկարները։ Մի՞թե իրեն հարգող տղամար-դը կհանդուրժի իր կնոջ թեկուզ դիմանկարի ցուցադրու-թյունը համացանցում։
Միայն մարմնավաճառներն են ներկվում ու հրապարակավ ցուցադրում իրենց մարմինները։ Մարմնավաճառների կող-մից սեփական մարմնի գովազդը հասկանալի է։ Նրանք իրենց մարմինն են վաճառում։ Անհասկանալի է «պար-կե՛շտ» կանանց մարմնավաճառանման ներկվելն ու սեփա-կան մարմնի բարեմասնությունների ու սեռական օրգան-ների ընդգծված ցուցադրությունը։ Այսինքն՝ չհասկանալու ոչինչ չկա՝ «պարկեշտ» կանայք և՛ս տառապում են սեռա-քաղով, ու նույնիսկ եթե հույս էլ չունեն որևէ օտար տղա-մարդու ներքաշել սեռական հարաբերության մեջ, ապա իրենց ճչացող շպարով ու սեռական օրգաններն ընդգծող հագուստով փորձում են գոնե մի երկուսի հայացքին արժանանալ, քանի որ գոնե թեկուզ մեկ տղամարդու հա-յացքի առկայությունը կարող է մեծ բավականություն պարգևել։
Երբ կինը գիտի, որ տձև մարմին ունի, ու նույնիսկ ճչա-ցող շպարի ու մարմնի բարեմասնություններն ընդգծող հագուստի օգնությամբ չի կարողանալու որևէ տղամարդու ուշադրություն գրավել, ապա ամեն ինչ անում է մի վայե-լուչ ընկերուհի գտնել ու պոկ չգալ նրանից, որպեսզի դե-պի իր ընկերուհին ուղղված տղամարդկանց հայացքները հանդիպեն նաև իր տձև մարմնին ու սնեն իրեն որոշ էներգիայով։
Ի դեպ, հագուստի մասին։ Կանանց հաճախ թվում է, ավելի ճիշտ կանայք ինքնախաբեությամբ են զբաղվում ու համոզում իրենք իրենց, թե մոդայի ամսագրերում ցուցա-դրված հագուստը հագնելով իրենց տձև մարմինը կվերա-փոխվի՝ միանգամից ստանալով այդ ամսագրերի մոդելնե-րի մարմնի ձևը։ Կոպիտ ասած՝ կանանց թվում է, թե հագուստը բետոնից է, մնում է միայն հագնել, ու մարմինը կստանա հագուստի ձևը։ Գրավիչ երևալու հուսահատ մո-լուցքի մեջ կանայք չեն հասկանում, որ հագո՛ւստն է ըն-դունելու մարմնի ձևը, ոչ թե հակառակը։
Բայց դառնանք տղամարդկանց, մեղմ ասած, կուրությանը, ավելի ճիշտ՝ որ աչք են փակում, չնկատելու են տալիս իրենց կանանց կիսատկլոր մարմինների հրապարակավ ցուցադրությունը։ Ոչ մի նորմալ տղամարդ չէր հանդուրժի սեփական կնոջ մարմնավաճառանման հագ ու կապը, եր-բեմն էլ՝ վարքը։ ինչո՞ւ են հանդուրժում, կհարցնեք։ Պատ-ճառը միայն կանանց ճնշումն է։ Կինն այդպես է ուզում ու վերջ։ Տղամարդն իրավունք չունի բռնանալ։ Քսանմեկե-րորդ դարում ենք ապրում, վերջապես, առաջ ենք գնում, զարգանում, հետամնաց գեղո հո չե՞նք։ Տղամարդիկ էլ, չկարողանալով դիմադրել կնոջ ճնշմանը, բայց նաև ամո-թից գետինը չմտնելու համար, հորինել են մի հետաքրքիր ինքնապաշտպանություն՝ իրենց կնոջ մարմնավաճառի հա-գուստն ու վարքը իրենց տղամարդկության ապացույցն են համարում՝ ասել կուզեն, թե էնքան ուժեղ տղամարդ են, որ իրենց կնոջը կարող են կիսատկլոր ման տալ, համոզ-ված, որ ո՛չ իրենց կինը կհամարձակվի ուրիշի մոտ գնալ, ո՛չ էլ ուրիշը կհամարձակվի մոտենալ իրենց կնոջը։ Ինչ-պես ասում են՝ «քաք սրտի մխիթարանք»։ Ինչպե՞ս կարող է իր տղամարդուն տղամարդ համարող, նրան հարգող կինն իր կիսատկլոր մարմինն ու սեռական օրգանները ցուցադրել ուրիշ տղամարդկանց, հատկապես իր տղամար-դու ներկայությամբ, կամ համացանցում։ Ինչպե՞ս կարող է նման կնոջ տղամարդը իրեն տղամարդ համարել կամ համոզել ինքն իրեն, թե իր կինն իրեն տղամարդ է համա-րում։ Մի՞թե կինը չի կռահում, որ վիրավորում ու նվաս-տացնում է իր տղամարդուն, նրա ներկայությամբ ու հա-մացանցում իր կիսատկլոր մարմինը ցուցադրելով ուրիշ տղամարդկանց։ Նման կինը պարզապես թքած ունի իր տղամարդու վրա։ Ընդհանրապես աշխատանքի գնալիս կամ ուրիշների միջավայրում աչքի ընկնելու մոլուցքով գեղեցկացող կինը մատնում է իր պոռնկամետ նկրտում-ներն ու իր տղամարդու հանդեպ իր դավաճանությունը։ Այո՛, դավաճանություն է, սիրող ու նվիրված տղամարդուն թողած, ուրիշ տղամարդկանց հետ սեռական հարաբերութ-յուն փնտրելու, նույնիսկ նրանց ուշադրությունը գրավելու ցանկացած փորձ, անգամ՝ միտք։ Ինչպես Քրիստոսն էր ասում՝ եթե անգամ մտքովդ անցավ շնանալ, ուրեմն արդեն շնացել ես, նույնիսկ եթե չես էլ փորձել։
Ներկայումս ժամանակներն այնքան են փոխվել դեպի վատը, որ եթե կնոջ միտքը ծուռ է, ապա ոչինչ չի կարող խանգարել նրան շնանալ՝ կներկվի ու կհագնվի ինչպես ուզում է, կմերկանա որքան ուզում է ու կգնա ում հետ ուզում է։
Իր քմահաճույքներն առաջ տանելով ու իր մարմնական հաճույքները բավարարելու մոլուցքով տարված, կինը վնա-սում է և՛ իրեն, և՛ իր տղամարդուն։ Իրեն, որովհետև դա-վաճանելով իր ամուսնուն ու տարբեր տղամարդկանց նը-վիրվելով, կորցնում է ի ծնե իր ստացած աստվածուհու դիմագիծն ու վերածվում ջնջոցի։ Վնասում է տղամարդուն, քանի որ իր դավաճանությամբ նվաստացնում է նրան։ Տղամարդը շատ սուր է զգում իր հանդեպ կնոջ անտար-բերությունը, հարգանքի ու սիրո բացակայությունը։ Կնոջ կողմից սեր ու հարգանք, նույնիսկ ուշադրություն չստա-նալով, տղամարդը մատնվում է միայնության ու մահա-նում։ Կնոջ դավաճանությունը, անտարբերությունը, անգամ անուշադրությունը մահացու հարված են տղամարդուն։
Իր տղամադուն դավաճանելով, կինը սպանում է նրան։ Մահացու հարված է անգամ կասկած հարուցող կնոջ ցան-կացած վարք։ Իր հանդեպ կնոջ վերաբերմունքի ցանկա-ցած փոփոխություն տղամարդը կասկածելի է համարում։ Ավելի մեծ կասկած է հարուցում տղամարդու հանդեպ կնոջ անտարբերությունը, հատկապես գաղտնապահությու-նը, ստերն ու խաբեությունը։ Կնոջ կողմից ցանկացած ան-փույթ վերաբերմունք տղամարդը իրավամբ դավաճանութ-յուն է համարում։ Նույնիսկ եթե տղամարդն իր կնոջ դա-վաճանությունն ապացուցող որևե փաստ չունի իր ձեռքի տակ, միևնույն է զրկվում է էներգիայից ու մահանում, եթե կասկածում է։
Սերը անսահման փոխնվիրվածությունն է։ Երկու միմյանց սիրող սրտեր միմյանց են միաձուլված իրենց բիոդաշտի բոլոր թելերով։ Անասելի ցավ է ու դավաճանություն, երբ նրանցից մեկն իր ուշադրությունը շեղում է ուրիշի, կամ ուրիշ որևէ բանի կողմը։ Ուշադիր եղեք ձեզ սիրող ու հավատարիմ մարդկանց հանդեպ։ Նրանք միայն մեկ անգամ են հանդիպում կյանքում։ Ուրիշ հնարավորություն չեք ունենա։
©Դավիթ Միրզոյան. 28 Ապրիլ, 2019 թ.

No comments:

Post a Comment