Saturday, April 27, 2019

ՍԱՐՍԱՓ

ՍԱՐՍԱՓ

Հայաստանում միապետությունը վերականգնելու առաջար-կըս լսելով՝ շատերը սարսափում են՝ «բա որ հանկարծ, թագաժառանգը «դեբիլ» դուրս գա՞...»։

Նախ՝ ուրախալի է, որ այդ մտավախությունները, եթե չա-սենք սարսափը, չեն վերաբերում համայն հայոց արքային, այլ միայն նրա իրավահաջորդին։ Բայց զարմանալի է, որ ընդհանրապես անհանգստություն կա այդ առիթով։ Աշ-խարհում դեռ 44 միապետություն կա, ու դրանցից ոչ մե-կի հպատակները երբեք չեն անհանգստացել, թե իրենց թագաժառանգը կարող է հանկարծ «դեբիլ» դուր գալ։ Բազմադարյա դավաճանությունների պատմություն ունենա-լով հանդերձ, մեր ժողովուրդը պիտի անհանգստանար ոչ թե գահի իրավահաջորդի հնարավոր «դեբիլության» այլ հավանական դավաճանության պատճառով։ Տարօրինակ կերպով դավաճանության հնարավորության հարցը երբեք չի բարձրացվել։ Մոտ երկու հազար տարվա գրանցված պատմության ընթացքում թագաժառանգներիի ապաշնոր-հության, կամ ավելի ճիշտ՝ պակաս կամային որակների դեպքերը եզակի են եղել, այն դեպքում, երբ դավաճանու-թյուններն ու այդ պատճառով ներազգային ընդհարումնե-րը եղել են համատարած ու շարունակական։

Դեռ հստակ պատասխան չունեմ, թե ինչու է մեր ժողո-վուրդն ավելի շատ վախենում թագաժառանգի հնարավոր ապաշնորհությունից, քան դավաճանությունից։ Չէ՞ որ ըն-թացիկ պատմությունը լի է, հատկապես բարձր էշելոննե-րում, համատարած դավաճանությամբ, եթե չասենք որ վերջին շրջանում մեր երկրի ոչ մի ղեկավար ազգանվեր չի եղել, այլ եղել է օտարերկրյա դրածո։

Գաղտնիք չէ, որ դեմոկրատական կառավարման համա-կարգը հնարավոր է դարձնում օտար ուժերի մասնակցու-թյունը ընտրական գործընթացներին։ Դրսից գումարներ ներդնելով, կարելի է ուղղորդել քաղաքական ու լրա-տվական դաշտերն ու երկրում ստեղծել «բարենպաստ» մի-ջավայր օտարերկրյա գործակալներին առաջ մղելու հա-մար։ Եթե հաշվի առնենք ժողորդի բանից անտեղյակ վի-ճակն ու ընտրությունների վրա ազդելու, հատկապես զանգվծային լցոնումների և ընտրությունների արդյունքնե-րի էլեկտրոնային «թեթև շտկումների» հանրահայտ մեթոդ-ները, ապա ավելի հստակ կերևա դեմոկրատական կառա-վարման համակարգի վնասակարության աստիճանը։

Սակայն ուրախալին այն է, որ միապետության վերականգ-նումը մարդկանց մոտ մտավախություն չի հարուցում։ Մը-տավախությունը հիմնականում թագաժառանգի շուրջն է։ Իսկ գուցե թագաժառանգի հնարավոր ապաշնորհությունը պարզապես պատճառաբանությո՞ւն է մերժելու համար մի-ապետության գաղափարը։

Բայց ինչո՞ւ են մարդիկ ընդդիմանում միապետությանը։ Գուցե որովհետև ենթագիտակցորեն միանգամից հասկա-նում են, որ իրենք, նաև իրենց սերունդներն այլևս որևե հնարավորություն չեն ունենալու մեծ կամ փոքր իշխանիկ-ներ լինել ու կողոպտել երկիրը, որովհետև արդեն ուշացել են, քանի որ արդեն կա համայն հայոց արքան ու նրա բո-լոր իրավահաջորդները, հատկապես՝ որ ո՛չ համայն հայոց արքան, ո՛չ էլ նրա իրավահաջորդները թույլ չեն տալու երկրի կողոպուտ ու չարաշահում, որ գլխատելու են կո-ռուպցիայի որևէ փորձ ձեռնարկած ցանկացած սրիկայի։ Հուսանք սխալվում եմ։

Իսկ ինչ վերաբերում է արքայի իրավահաջորդի խնդրին, ապա պիտի հիշեցնեմ բոլոր վախեցածներին, որ պատմա-կան անհիշելի ժամանակներից մինչև մեր օրերը բոլոր թագաժառանգները փոքրուց կրթվել են արքայի ու արքայի կողմից հատուկ նշանակված ուսուցիչների կողմից, ստա-նալով բազմակողմանի գիտելիքներ ու հմտություններ՝ ուսմունքից ու ռազմարվեստից սկսած մինչև արդարադա-տություն։ Չէ՞ որ արքան իր ազգի ոչ միայն ռազմական ու տնտեսական առաջնորդն է, նաև միջպետական հարաբե-րությունների կարգավորողն ու ծագած խնդիրների լուծո-ղը, այլ առաջին հերթին իր ազգի ուսմունքի կերտողն ու սերմնացանն է, ուսուցիչն ու, հետևաբար, իր ազգի գերա-գույն դատավորը։

©Դավիթ Միրզոյան. 27 Ապրիլ, 2019 թ.

No comments:

Post a Comment