Tuesday, January 20, 2015

ՄՇԱԿՈՒՅԹ - ՕՐԵՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ - ՕՐԵՆՔ

Նախկինում մարդիկ ապրում էին առանց որևէ սահմա-նադրության ու քրեական կամ այլ օրենքների համակար-գի առկայության, նաև՝ առանց օրինապահ մարմինների։ Հասարակության ներսում մարդկանց փոխհարաբերու-թյունները կարգավորում էր մշակույթը։ Մշակույթը ֆոլկլո-րը չէ։ Մշակույթն այն զսպաշապիկն է, այն ներքին մեխա-նիզմը, չգրված օրենքների տեսքով, որ կարգավորում է փոխհարաբերությունները հասարակության ներսում ա-ռանց որևէ օրինապահ մարմինների։

Հնում, նաև՝ ներկյումս, մշակույթը բխում է ինչ-որ ուս-մունքից իր հիմնարար դրույթներով ու ենթադրույթներով։ Գիր ունեցող ազգերի մոտ այդ ուսմունքը ֆիքսված էր քարի, մագաղաթի կամ թղթի վրա։ Գրի բացակայության ժամանակաշրջանում ուսմունքը փոխանցվել է բանավոր։ Հիմնականում ազգի առաջնորդն էր այդ ուսմունքի կեր-տողը, կրողն ու պահապանը։ Հետագայում, երբ առաջա-ցավ հոգևոր դասն ու անջատվեց առաջնորդից, ապա երկուսը միասին էին ուսմունքի պահապանները։ Ավելի հետո հոգևոր դասը սկսեց վիճարկէլ էր մենաշնորհը, առաջնորդին վերապահելով միայն ռազմական ու տնտե-սական գործառույթներ։

Երբ ոմանք պնդում են, թե մենք՝ հայերս, փչանալ սկսե-ցինք պետականության կորստի պատճառով, ապա ճիշտ են ասում այնքանով, որ գլխավորապես պետությունն է, ազգի նահապետի գլխավորությամբ, ազգի ուսմունքի պա-հապանը։ Պետականության բացակայության դեպքում հո-գևոր դասն է, սովորաբար, ստանձնում այդ ուսմունքի պա-հապանի դերը (օրինակ՝ հրեաների դեպքը, երբ պետա-կանություն չունենալով երկու հազարամյակ շարունակ պահպանել են իրենց մշակույթը)։

Համուրաբի օրենքների համակարգն առաջին փորձն էր մշակույթը փոխարինել օրենքներով։ Ինչու՞։ Որովհետև և՛ ինքը, և՛ իր ժողովուրդը արդեն կորցրել էին իրենց մշակույթն ու հիմնարար ուսմունքը։ Ժողովուրդը փչացել էր, հանցագործությունն էլ՝ շատացել։ Բայց, օրենքների հետ միասին անհրաժեշտ էին օրինապահ մարմիններ, որովհետև արդեն չկար մշակույթ՝ այն ներքին զսպաշա-պիկը, որ պայմանավորում էր միջանձնային հարաբերու-թյունները։ Համուրաբի օրինակով աշխարհի բոլոր բռնա-կալները հրաժարվեցին վստահել մշակույթին ու անցան օրենքների համակարգի, օրինապահ մարմինների հետ միասին, իհարկե։ Ներկայումս աշխարհում շատ են դեպ-քերը, երբ որևէ մեկի արարքը կարող է միանգամայն օրենքի սահմաններում համարվել, սակայն, միևնույն ժա-մանակ լինել անբարոյական։ Խնդիրն այն է, որ օրենք-ները երբեմն գրվում են, առանց հաշվի առնելու, կամ չու-զենալով հաշվի առնել որևէ բարոյական արժեհամակարգ՝ ուսմունք։ Առանց նման ուսմունքի շատ դժվար է գրել օրենքներ, փակելու համար բոլոր հնարավոր անբարոյա-կան արարքների ճանապարհը։

Մեր ժամանակակից աշխարհի դժբախտությունն այն է, որ բարոյական ուսմունքի, հետևաբար համապատասխան մը-շակույթի բացակայության պայմաններում մարդիկ հիմնա-կանում անբարոյական են ու անհրաժեշտություն կա ունե-նալ Համուրաբի օրենքների համակարգի պես համակարգ զուգակցված օրինապահ մարմինների ու դատաիրավական համակարգի հետ։

Դավիթ Միրզոյան, Հունվար, 2012
www.davitmirzoyan.com   

No comments:

Post a Comment