Tuesday, January 20, 2015

ՄԵՐ ՊԱՌԱԿՏՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ՝ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆ

ՄԵՐ ՊԱՌԱԿՏՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ՝ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆ

Մեր պառակտվածության պատճառը շատ խորն է նստած մեր գենետիկ կոդում։ Չավոք, ոչ մի բան չի փոխի այն։ Գոնե ներկա էտապում ոչինչ չի փոխի։ Հետագայում գուցե մեր ուսմունքի սերմանումը փոխի, բայց հիմա հնարավոր չէ։

Այսինքն, ազգի մասին մտահոգ մարդկանց՝ մտավորականներին, համախմբելու մեկ կուսակցության կամ նույն-իսկ խմբավորման մեջ անհույս է։ Ամեն հայ իր գոռոզության պատճառով չի մտնում մյուսի դրոշի տակ։ Եթե նույնիսկ գտնի էլ, որ այդ մյուսի գաղափարը ճիշտ է, միև-նույն է, չի մտնի։

Ուրեմն
իզուր ջանքեր են կանչել, մանավանդ հորդորել հայազգի մտավորականներին կենտրոնացված կառավար-մամբ գործող խումբ կազմել ու գործել որևէ մեկի դրոշի տակ։ Ի՞նչ անել։
Ինչպես գիտենք, իսկական հեղափոխությունը գաղափարական հեղափոխությունն է։ Հեղափոխությունը փողոցնե-րում չեն անում, այլ մարդկանց սրտերում։ Իսկ դա կարելի է անել ցանկացած միջոցով։ Համացանցը վատ միջոց չի։ Ֆեյսբուքում են մեր ազգի բանիմաց ու հայրենասեր մար-դիկ։ Ոչ բոլորն իհարկե, բայց շատ կան։

Քանի որ գաղափարի տարածումը միակ հեղափոխու-թյունն է, ապա ամենևին կարիք չկա, որ մտավորական-ները միավորվեն մեկի առաջնորդության տակ։ Բավական է, որ այդ մտավորականները գործեն միայնակ ու տարածեն գաղափարը։ Միայն հարկավոր է, որ տարածողներն այդ գաղափարը սեփականը համարեն։

Իսկ
դրա համար անհրաժեշտ է, որ գաղափարի հեղինակը չերևա որպես առաջնորդ, մնա ստվերում։ Դա ևս մեկ առավելություն է այն պատճառով, որ մեր թշնամիները չեն կարող գլխատել շարժումը, որովհետև չի լինի մեկ գլուխ։ Կլինեն հազարավոր գլուխներ։ Հազարավոր գլուխ-ների հետ դժվար է։ Բոլորին չես գլխատի։

Փաստորեն հարկավոր է գաղափարը վիրուսի պես գցել ու հետևել զարգացումներին։ Գաղափարն ընդունելություն կգտնի ամենապատրաստ միջավայրում ու կսկսի ինքն իրեն բազմանալ ու այդպես շարունակ։ Այսքանը։

Իսկ երբ գաղափարը համազգային տարածում ստանա, ապա հեղափոխությունն ավարտված կլինի։

Դավիթ Միրզոյան, Դեկտեմբեր 2013
www.davitmirzoyan.com

No comments:

Post a Comment