Tuesday, January 20, 2015

ԻՆՔՆԱԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ - ԿՈՉ ՀԱՅ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻՆ

ԻՆՔՆԱԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ -
ԿՈՉ ՀԱՅ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻՆ

Հարգելի
ազգակիցներ, ես գեղանկարիչ եմ։ Ավարտել եմ Հայկական Պետական Մանկավարժական Ինստիտուտի Նկարչա-գծագրական ֆակուլտետը։ Ավարտելուց հետո աշ-խատել եմ որպես կերպարվեստի ուսուցիչ, գծագրող, նկա-րիչ ձևավորող։ Դարձել եմ ԽՍՀՄ և ՀԽՍՀ Նկարիչների միության Երիտասարդական Սեկցիայի անդամ։ Հետո նաև՝ Բելգիայի Թագավորական Նկարիչների միության անդամ։ Միացյալ նահանգներում ավարտել եմ Բրիգամ Յանգի Համալսարանը մագիստրոսի աստիճանով արվես-տի ու արվեստի տեսության գծով։  Իմ մասին ավելի ման-րամասն տեղեկություն կարող եք ստանալ իմ անձնական կայքէջում՝ www.davitmirzoyan.com։

Մասնագիտական
ձեռքբերումները, սակայն, որոշիչ գոր-ծոն չեն մտավորական համարվելու համար։ Ի վերջո՝ կա-րևոր չէ, թե ով է ասում, կամ՝ ինչպես, կարևոր է, թե ինչ է ասվում։ Ընդհանրապես մտավորականը ազգի մասին լրջորեն մտահոգված անհատն է անկախ մասնագիտությու-նից, տարիքից, ճանաչումից, կրթական մակարդակից ու հասարակական դիրքից։

Սակայն, մեկ անհատի ուժերից վեր է համակողմանի լու-ծում գտնել ազգի առջև ծառացած խնդիրներին։ Մեր դեպքում համայն հայության մտավորականների միացյալ ջանքերն են անհրաժեշտ մեր ազգին փակուղուց դուրս բերելու համար։

Հնարավորին
չափ շատ մտավորականների ներգրավվա-ծությունն ավելի արդյունավետ լուծումների կարող է բե-րել։ Սակայն մտավախություն կա, որ կրկնվի այն, ինչ շատ հաճախ է եղել մեր ողջ պատմության ընթացքում՝ հայ իշխանավորներն ու, ավա՜ղ, նաև մտավորականները սեփական ամբիցիաները, եսապաշտությունը, փառամոլու-թյունը և այլն, ավելի բարձր են դասել ազգի ընդհանուր շահից։ Հուսով եմ, որ հիմա այդպես չի լինի։ Հուսով եմ, որ մենք՝ հայ մտավորականներս, մի կողմ դնելով մեր ամբիցիաները, գոռոզությունը, մեծամտությունը, եսապաշ-տությունն ու, կառչած չմնալով մեր սեփական գաղափա-րական ձեռքբերումներին, խորամուխ կլինենք անկեղծորեն լսել ու լրջորեն քննարկել միմյանց առաջարկները։

Ներկայումս
նյութապաշտ աշխարհն արագորեն դեպի կոր-ծանում է գնում իր անհագ շահամոլության ու հակամշա-կույթի հետ միասին։ Մենք, կամա թե ակամա, կրնկակոխ ընթանում ենք նույն ճանապարհով։ Ժողովրդավարության որոգայթները խճճել ու պարալիզել են մեր ժողովրդին։ Կապիտալիզմը թշնամացրել, պառակտել ու թուլացրել է մեզ։ Մեր երկրի 90%-ը տնօրինում է արտաքին թշնամին, իսկ մնացած 10%-ը՝ շրջափակել ու արնաքամ են անում, և՛ արտաքին, և՛ ներքին թշնամիները։ Ստեղծված իրավի-ճակը ստիպում է մեր ազգակիցներին, կամ լքել հայրենի-քը, կամ էլ ահագնացող անողոքությամբ մասնակցել ներ-ազգային գզվրտոցին, ոմանք՝ մի կտոր հացի, մյուսները՝ շահույթի համար։ Վաղնջական ժամանակներից մեզ հա-սած առաքինի մշակույթը, որը պայմանավորում էր մեր ազգի ներդաշնակ ապրելակերպը, անհույս քայքայվել ու օրեցօր շարունակում է քայքայվել օտար «արժեքների» ազ-դեցության տակ մեր «առաջնորդների» հանցավոր անտար-բերության, շատ հաճախ էլ՝ հանցավոր գործունեության հետևանքով։

Ոչ
մի տնտեսական կամ քաղաքական նախաձեռնություն, նախագիծ, կամ ծրագիր հարծի լուծում չի կարող ապա-հովել։ Նույնիսկ ամենալավ տնտեսական կամ կառավար-ման համակարգն ի զորու չէ դրական արդյունքներ ապա-հովել անբարոյական հասարակությունում։ Մյուս կողմից բարոյահոգևոր բարձր արժեքների մշակույթ ունեցող հա-սարակությանը ոչ մի վնաս չի տա նույնիսկ ամենավատ տնտեսական կամ կառավարման համակարգը։

Ուրեմն
՝ խնդրի լուծման բանալին ժողովրդի բարոյահոգե-վոր ու մտավոր մակարդակի բարձրացումն է։ Ինչպես ժա-մանակին մի իմաստուն է ասել՝ «Սովորեցրեք մարդկանց ճշմարիտ արժեքներ, ու իրենք իրենց կկառավարեն»։ Իսկ այդ ճշմարիտ արժեքները կան մեր նախնյաց Արար-չական, նաև Քրիստոնեական ուսմունքների մեջ «Սիրիր մերձավորիդ այնպես ինչպես քեզ ես սիրում» դրույթի գլխավորությամբ։ Հարկավոր է գտնել մեր մոռացված ուս-մունքի բոլոր դրույթներն ու ենթադրույթները, վերականգ-նել ողջ համակարգն ու դնել ամեն հայի սեղանին։ Սկզբում այդ ուսմունքի շուրջն իրենց արյան կանչով կհավաքվեն ազգի ընտրյալները, հետո՝ աստիճանաբար նաև ողջ ժողովուրդը։

Մեր
նախնյաց արժեհամակարգի արմատավորումը հասա-րակության ներսում կբերի աստիճանական փոփոխություն-ների։ Կբարելավվեն միջանձնային հարաբերությունները։ Կձևավորվի իմաստուն հոգևոր այրերի դաս՝ բարոյահո-գևոր արժեքների կերտողը, կրողն ու կիրառողը, որն էլ կստանձնի ժողովրդի առաջնորդի դերը։ Հասարակությունը կհրաժարվի կապիտալիզմից որպես տնտեսավարման ձև, կազգայնացնի ողջ տնտեսությունն ու, վերականգնելով միապետությունը, այն կդնի միապետի՝ ազգի գերագույն նահապետի իշխանության տակ։ Նոր համակարգում ավե-լորդ կլինեն կուսակցություններն ու այլ կազմակերպու-թյուններն ու կրոնները, ժողովրդավարությունն իր խճճված ու կորումպացված համակարգով և այլն։

Միայն
այս կերպ վերափոխված Հայաստանը ի վիճակի կիլինի լուծել մեր ամբողջական հայրենիքի վերականգն-ման ու համայն վտարանդի հայության վերադարձի գեր-խնդիրը, կկարողանա իր օրինակով վերափոխել աշխարհի մյուս ժողովուրդներին ու, հաստատելով սկզբունքորեն նոր միջազգային հարաբերություններ, խարսխված բարոյահո-գևոր բարձրագույն արժեքների վրա, կվերականգնի մոլո-րակի հավասարակշռությունն ու համայն մարդկության եր-ջանկությունը։

Դավիթ
Միրզոյան, Օգոստոս, 2012
www.davitmirzoyan.com   

No comments:

Post a Comment