Tuesday, January 20, 2015

ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ

ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ

Իսկական հեղափոխությունը գաղափարական հեղափոխու-թյունն է։ Իսկական առաջնորդը գաղափարն է, որ առաջ-նորդում է առանց առաջնորդի։ Առանց գաղափարի չկա հեղափոխություն։ Եթե գաղափարը տարածում ստանա ու բոլորն ընկալեն ու անդունեն այն, ապա հեղափոխությունն ավարտված կլինի։

Գաղափարի հետևում կարիք չկա, որ կանգնած լինի որևէ դեմք։ Իհարկե, առանց դրա չի լինում։ Ամեն գաղափար ունի գաղափարակիր։ Բայց, ոչ մի կարիք չկա, որ այդ գաղափարակիրը փողոց դուրս գա կոչերով ու խոստում-ներով։ Մեր սխալն այն է, որ մենք առաջնորդ ենք փընտ-րում նրա վրա դնելու ոչ միայն գաղափարակրի դերը, այլ նաև այդ գաղափարի տարածման ու մարդկանց ուղղոր-դելու դերը, բայց հիմնականում՝ մարդկանց համոզելու, ընդհուպ մինչև գործի ողջ ծանրությունը սկզբից մինչև վերջ իր ուրեին տաներու առաքելությունը։ Առաջնորդների վրա հույս դնող ազգը կործանման է դատապարտված։ Կարևոր չի, թե ով է ասում, կամ՝ ինչպես։ Կարևորն այն է, թե ինչ է ասվում։

Իշխանափոխությունը հեղափոխություն չէ։ Իշխանափոխու-թյունն իրականում մարդափոխություն է։ Ոչ մի օգուտ չունի փոխել իշխանավորներին, միևնույն ժամանակ կա-ռավարման ու մանավանդ տնտեսավարման համակարգը թողնելով անփոփոխ։ Մեր ազգային ճգնաժամի պատճառն այն է, որ մեր պետականության հիմքում ընկած է օտարի համակարգը՝ դեմոկրատիայի, կապիտալիզմի ու լիբերա-լիզմի թունավոր խառնուրդը։

Պրոբլեմի մասին ողջ ճշմարտությունն իմանալն արդեն գործի կեսն է։ Բայց դեռ բավական չէ տեսնել ու բարձրա-ձայնել հիվանդությունը։ Միայն ախտանշաններից անընդ-հատ բողոքելը հեռու չի կարող տանել։ Հարկավոր է ախտորոշել հիվանդությունն ու բուժամիջոց առաջարկել։ Այլապես ժողովուրդը ոտքի չի կանգնի։ Ոչ մի օգուտ չունի նաև առաց բուժամիջոցի կիրառման ապաքինվելու դա-տարկ կոչեր անել։

Ժողովուրդը դատարկ կոչերի ու խոստումների հետևից չի գնա։ Մարդիկ չեն համախմբվում, որովհետև գաղափար չեն տեսնում։ Չեն տեսնում, ինչով փոխարինել իրեն վարկաբեկած դեմոկրատական կառավրումն ու կապիտա-լիստական տնտեսավարումը։ Եթե ժողովուրդը տեսնի այն գաղափարը, որը ներկա իրավիճակից դուրս կբերի եր-կիրը, ապա չի արտագաղթի, ոտքի կկանգնի։

Միավորվում են միայն մեկ գաղափարի շուրջը։ Հնարավոր չէ համախմբվել միմյանցից տարբեր մի քանի գաղափար-ների շուրջը։ Եթե չկա այդ միակ գաղափարը, ապա ոչ մի համախմբում տեղի չի ունենա։ Ներկայումս գործը տեղից չի շարժվում, որովհետև մտավորականների շրջանում չկա որևե համաձայնություն։ Դեռ ոչ ոք չգիտի, թե ինչով փո-խարինել ներկա կացութաձևը։ Բոլորը միայն իշխանափո-խության, իրականում՝ մարդափոխության կոչեր են անում։ Միակ գաղափարը, որի շուրջ ժողովուրդը գուցե համա-խըմբվի առանց որևէ կոչերի հետևյալն է՝
Մեր ժողովրդին պառակտում են՝
1.
Կապիտալիզմը,
2.
Կուսակցությունները,
3.
Կրոնները,
4.
Միասնական ուսմունքի չլինելը,
5.
Ազգի հիմնական պատասխանատու նահապետի բացա-կայությունը։

Ուրեմն հարկավոր է՝
1.
Ազգայնացնել տնտեսությունը.
2.
Վերացնել դեմոկրատական կառույցը
3.
Վերացնել բոլոր կրոնները.
4.
Ներդնել մեր ազգային ուսմունքը.
5.
Վերականգնել նահապետական կարգը արքա միապե-տի՝ երկրի հիմնական պատասխանատուի, գլխավորու-թյամբ։
Անկախություն ունենալու համար նախ պետք է սեփական ուսմունք ունենալ։ Պետության կառուցումը սկսվում է ուս-մունքից։ Առանց ուսմունքի պետություն չեն կառուցում։ Մենք դեռ պետություն չունենք, քանի որ կորցրել ու դեռ չենք վերականգնել մեր ազգային ուսմունքը։ Մեր երկրում իշխում է օտարի ուսմունքը՝ դեմոկրատական կառավա-րումն ու կապիտալիստական տնտեսավարումը։

Աշխարհում միայն մեկ ճշմարիտ ուսմունք կա։ Դա մեր Արիական ուսմունքն է։ Բոլոր ուսմունքները մերինից սեր-ված, բայց մերի ոչ ամբողջական, երբեմն էլ աղավաղված տարատեսակներն են։ Ըստ մեր Արիական, կամ Հայկ-նա-հապետական ուսմունքի՝ բոլորն ի ծնե հավասարազոր անհատներ են։ Հետևաբար՝
.
Բնության մեջ ամեն ինչ հավասարապես պետք է պատ-կանի բոլորին։ Հետևաբար՝
.
Տնտեսությունը պետք է ազգայնացվի ու դրվի Համայն Հայոց Արքայի՝ ազգի գերագույն նահապետի ու երկրի հիմնական պատասխանատուի, իշխանության տակ։
.
Արքան է իր ազգի գերագույն նահապետը՝ և՛ հոգևոր, և՛ աշխարհիկ՝ մտավոր, ռազմական ու տնտեսական առաջ-նորդը, գերագույն օրենսդիրը, օրինապահն ու դատավորը։


Մեր անկախության վերականգնման միակ ճանապարհը մեր ազգային ուսմունքը վերականգնելն ու սերմանելն է։ Դա մտավորականության պարտականությունն է։ Բայց, նախ մտավորականները պիտի համախմբվեն։ Առանց մտավորականության համախմբվածության, չկա ժողովրդի համախմբվածություն։ Ինչպիսին մտավորականությունն է՝ պառակտված ու անկազմակերպ, այնպիսին էլ ժողովուրդը կլինի՝ պառակտված ու անկազմակերպ։ Անիմաստ է հա-մախմբվածություն ակնկալել ժողովրդից, եթե այն չկա մտավորականության մեջ։

Մտավորականն ազգի ճակա-տագրով մտահոգված անհատն է անկախ ճանաչումից, տարիքից ու մասնագիտությունից։ Ազգի ճակատագիրն անհնար է պատկերացնել առանց ազգային ուսմունքի։ Հետևաբար մտավորականն ազգային ուսմունքի կռողը, կրողն ու սերմնացանն է։ Առանց ազգային ուսմունքի ու այն սերմանող մտավորականության չկա ազգ։ Մտավո-րականությունն ազգային ուսմունքի շուրջ խամախմբված մտավորականների կորիզն է։ Մտավորական չեն նրանք, ովքեր չեն համախմբվում։

Երբ բոլորը, կամ գոնե մեծամասնությունը, հավատան ու անդունեն մեր ազգային ուսմունքն ու դրանից բխող Սահ-մանադրությունը, ապա ամեն ինչ կսկսի արագ փոխվել՝ համազգային ալիք կբարձրանա ու ազգային ժողովը ստիպված կլինի անցկացնել հանրաքվե։ Այնպես ինչպես՝ Ղարաբաղյան շարժման ժամանակ։ Դժվարը, սակայն, ուղերձը տեղ հասցնելն է։ Միջոցները շատ սահմանափակ են, մարդիկ էլ՝ թերահավատ։

Երկրում ամեն փոփոխություն ուղիղ համեմատական է այն ցանկացողների քանակին ու ցանկության ուժին։ Որքան մեծ է ցանկցողների բազմությունը, այնքան կարճ ժամա-նակ կպահանջվի այն իրագործելու համար։ Անհնար բան չկա։ Բայց պետք է հիշել, որ մեծ փոփոխությունները մեծ ջանքեր ու ժամանկ են պահանջում։

Մենք պետություն կդառնանք միայն, երբ ազգ դառնանք, երբ ճանաչենք ինքներս մեզ։ Ազգն ինքն իրեն կճանաչի միայն այն ուսմունքով, որն իր նախնիները ստեղծել են։ Առանց ուսմունքի ու պատմության ժառանգության չկա ազգ։ Ուրեմն, պետություն դառնալու բանալին մեր ազգա-յին ուսմունքն է։ Հրամայական անհրաժէշտություն է սեր-մանել մեր ազգային ուսմունքը։ Ինչպես ասվեց, դա ազ-գայնացված տնտեսությունն է ու նահապետական կառա-վարումը։ Մտավորականության պարտականությունն է վե-րականգնել ու սերմանել մեր ազգային ուսմունքը։ Առանց դրա ո՛չ ազգ կդառնանք, ո՛չ էլ պետություն կունենանք։

Հիմա կան շատ բանիմաց մտավորականներ։ Սակայն չկա մտավորականություն՝ մեկ գաղափարի շուրջ միավորված նվիրյալների կորիզ։ Առաջին քայլով պետք է ստեղծել այդ կորիզը՝ մտավորականությունը, որի շուրջն էլ շերտ առ շերտ կձևավորվի ազգը մտավորականութունից բրգաձև դեպի ներքև։ Սկզբում՝ համախոհները, հետո՝ համակիրնե-րը, հետո՝ մնացած բոլորը։ Ու այս ամենը կուղեկցվի մեր ազգային ուսմունքի միաժամանակյա սերմանումով։ Նույն բրգաձև կառույցը կպահպանվի հետագայում որպես պե-տություն ու կառավարման համակարգ։

Մեր ազգային ուսմունքի գաղափարները տարածելու հա-մար մտավորականությունը կօգտագործի ցանկացած հնա-րավոր միջոց՝ գեղարվեստական գրականությունից մինչև դասախոսություններ ու հարցազրույցներ։ Եթե ամեն տե-ղեկացված անհատ չսահմանափակվի միայն լսելով ու համաձայնվելով գաղափարի հետ, այլ նաև տարածի ու հորդորի մյուսներին տարածել այն, ապա սայլը տեղից կշարժվի՝ հեղափոխությունը տեղի կունենա։ Նրանք, ով-քեր տեղեկանալուց ու գաղափարն ընդունելուց հետո չեն տարածում այն, ապա կասեցնում են հեղափոխությունը։

Իսկական հեղափոխությունը գաղափարական հեղափոխու-թյունն է։

Դավիթ Միրզոյան. Սեպտեմբեր, 2013
www.davitmirzoyan.com   

No comments:

Post a Comment