Tuesday, January 20, 2015

ԴԻՄԱԿԱՀԱՆԴԵՍ

ԴԻՄԱԿԱՀԱՆԴԵՍ

Նկատում ենք, թե՝ ոչ, բոլորս էլ մի մեծ դիմակահանդեսի մասնակիցներ ենք։ Թե՛ ներսում՝ տանը, թե՛ հատկապես դրսում՝ աշխատանքի վայրում, փողոցում և այլն։

Բոլոր հասարակություններն այս կամ այն չափով դիմա-կակիրներ են։ Բայց մեր դիմակները տարբեր են կախված անհատի կամ հասարակության արժեքների համակարգից։ Արևմտյան «քաղաքակիրթ» երկրներինը, օրինակ, նման չի մերին՝ զուտ հայկականին։ Բայց, թերևս, սկսենք անհա-տական դեպքերից։

Մարդիկ սովորաբար դիմակ են կրում երկու հիմնական պատճառով. կամ՝
1.
սեփական անձի հանցագործ էությունը քողարկելու, դի-մացինի զգոնությունը թուլացնելու ու նրան խոցելի դարձ-նելու համար, նյութական կամ այլ տեսակի շահ հետա-պընդելով, կամ՝
2. շրջապատող մարդկանց ագրեսիայից պաշտպանվելու համար։

Կան, իհարկե, բազմաթիվ միջանկյալ ու բաղադրյալ պատ-ճառներ ու հետևաբար դիմակներ։ Բայց պարզության հա-մար տարբերենք միայն վերոնշյալ երկուսը։ Ուրեմն՝ կախ-ված մեր անձի էությունից, մեր դիմակները տարբեր են։ Ոմանք այն կրում են իրենց անիրավ ու դաժան էությունը, միտումներն ու ծրագրերը քողարկելու, իսկ մյուսները՝ ինքնապաշտպանության մղումով, իրենց արդարամիտ, հետևաբար խոցելի էությունը քողարկելու համար։

Ու այս ամենը կատարվոում է ենթագիտակցաբար, հաճախ աննկատ նույնիսկ սեփական գիտակցությունից։ Ու մա-նավանդ, երբ դիմակի ձվավորման գործընթացը սկսվել է փոքր տարիքում, դեմքն ու դիմակն այնքան խորն են սերտաճում, որ շատ հաճախ անհնար է տերբերել դիմակը դեմքից։ Հաճախ, նույնիսկ, դեմք էլ չկա։ Կա միայն դեմքի ու դիմակի սերտաճ։ Երբեմն այդ սերտաճն այնքան խորն է, որ նույնիսկ «վիրահատական» միջոցներն են անզոր։ Նման սերտաճը հնարավոր է հեռացնել միայն գլխի ու իրանի վերին մասի հետ միասին։

Ուրեմն՝ կախված անհատի էությունից ու միտումներից, դիմակները տարբեր են։ Մեծ մաշտաբով նույն բանը կա-րավում է հասարակությունների հետ՝ կախված նրանց ար-ժեքների համակարգից։ Այլ կերպ ասած, եթե հասարակու-թյան արժեքների համակարգն ու ազգաբնակչության ներ-քին էությունը չարն ու անիրավ են, ապա հասարակու-թյունն ընդհանուր առմաբ կրում է բարի ու քաղաքակիրթ դիմակ, միմյանց զգոնությունը թուլացնելու ու միմյանցից նյութական կամ այլ տեսակի շահ կորզելու նպատակով։

Իսկ, երբ հասարակության արժեքների համակարգն ու ազ-գի գենետիկ էությունը բարի ու արդարամիտ են, իսկ ողջ հասարակությանը պարտադրվել են դաժան կապիտալիս-տական՝ մրցակցային, թշնամական, փոխհարաբերություն-ներ, ապա հասարակությունն ընդհանուր առմաբ ստիպ-ված է ինքնապահպանման մղումով կրել խայտաբղետ դի-մակներ՝ չար ու անիրավից մինչև կեղծավոր ու մոլորեց-նող։

Առաջին դեպքը նկարագրական է արևմտյան կապիտալիս-տական, «քաղաքակիրթ» երկրներին։ Իրենց դաժան, ար-ժեհամակարգն ու փոխհարաբերությունները քողարկելու նպատակով, այդ հասարակությունները հիմնականում կը-րում են քաղաքակիրթ դիմակներ։ Բարի ու անկաշառ մարդկանց գոյությունն իհարկե բացառված չէ ոչ մի հա-սարակությունում։ Խոսքն ընդհանուր երևույթի մասին է։

Երկրորդ դեպքը նկարագրական է մեր՝ հայկական, իրա-կանությանը։ Ի սկզբանե լինելով արարչագործ ու բարի, ազգ, մեզ պարտադրվել են դաժան կապիտալիստական, մրցակցային փոխհարաբերություններ, երբ մարդու գոյու-թյունը կախված է դիմացինին ճնշելուց, սնանկացնելուց, նույնիսկ՝ ոչնչացնելուց։ Այս պայմաններում՝ մի կողմից մեր ներսի բարի ու արդարամիտ էությունն է աղաղակում, մյուս կողմից՝ դրսի դաժան պայմաններն են ճնշում։ Մենք էլ՝ ինքնապահպանման բնազդով, ընտրում ենք ենթար-կվել դրսի ճնշմանը։ Ու տարբեր դիմակներ դրած մտնում ենք մրցակցային պայքարի, այլ կերպ ասած՝ գզվրտոցի, մեջ միմյանցից պատառ խլելու համար, միմյանցից նյու-թական, կամ այլ տեսակի շահ հետապնդելով։

Ցավոք, կատարվում է անխուսափելին։ Մեր դիմակները գնալով ավելի ու ավելի խորն են սերտաճում մեր դեմքի հետ։ Ու մի որոշ ժամանակ անց գուցե անհնար կլինի ան-ջատել մեկը մյուսից։ Մարդկանց էությունը անդառնալի-որեն կփոխվի։ Այ, սա է, որ խորապես անհանգստացնում է ազնվաբարո մտավորականներին։ Այ, սա է պատճառը, որ հաճախ ասում ենք՝ «ժամանակ չկա»։
Այս հրեշավոր գործընթացը կասեցնելու և իրավիճակը փոխելու համար հրամայական է կապիտալիստական, մըր-ցակցային փոխհարաբերությունների վերացումը։ Բայց այն ոչ ոք մեզ համար չի անի։ Ոչ էլ կարելի է հույս դնել մեզ-նից դուրս որևէ հրաշքի աղբյուրի վրա։ Միակ անողներն ու հրաշքի աղբյուրը մենք ենք։

Այնպես, ինչպես անհատն է ի զորու վերափոխել սեփա-կան էությունն իր իսկ գիտակցության ուժով, այնպես էլ ողջ հասարակությունն է ի զորու փոխել իր էությունն ու մարմնի էկոլոգիան։ Հասարակության դեպքում այդ գի-տակցության դերն ու գործը պատկանում է ազգի մտավո-րականությանը, քանի որ ազգի մտավորականությունն է ազգի գլուխը՝ միտքն ու խիղճը։ Ճիշտ է՝ մարմինը հաճախ չի լսում իր գլխին, խլացնում է խղճի ձայնը և այլն։ Բայց, երբ այդ ձայնը բարձր է, համոզիչ ու համառ, մարմինն ի վերջո կենթարկվի։ Չի կարող չենթարկվել։ Մեծ դժվարու-թյամբ, բայց կենթարկվի։

Հասարակությանը կարելի է համեմատել բուրգի հետ, որի գագաթում նրա գաղափարակիրն է։ Գաղափարակիրն ամեն ջանք ներդրած ձգտում է բարձրացնել հասարակու-թյանը, իսկ հասարակությունը ծուլորեն ու դժկամությամբ է հետևում նրան, հիմնականում բալաստի նման ներքև քաշելով։ Ավաղ, միայն գաղափարակրի մահից հետո է, որ հասարակությունն ընհանուր առմամբ մի չնչին քայլ դեպի վեր է բարձրանում, հետո էլի դեպի նեքև գահավիժելու համար, մինչև չգա մի նոր գաղափարակիր ու տիտանա-կան ջանքեր չգործադրի հասարակությանը կործանումից հանելու ու դեպի վեր ձգելու համար։

©Դավիթ Միրզոյան, Մարտ, 2013
www.davitmirzoyan.com

No comments:

Post a Comment