Tuesday, January 20, 2015

ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԿԱՆ

ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԿԱՆ

«
Ձեզ ինչ է պետք երջանիկ լինելու համար» հարցին ճնշող մեծամասնությունը կպատասխանեն՝ փող, ու ինչքան հնարավոր է շատ։ Ճիշտ է՝ մեծամասնության կարծիքը միշտ էլ սխալ է ներկա հակամշակույթի ու համատարած տգի-տության պայմաններում, բայց այստեղ պատասխանը մշակույթի հետ շատ կապ չունի։ Այն ավելի շատ կապ ունի մարդու ինքնապահպանման բնազդի հետ։ Հետևաբար, պատասխանը ճիշտ է։

Իսկ, եթե ավելի մանրամասն, ապա նկատենք, որ բնության մեջ ոչ մի արարած ստիպված չէ աշխատել իր սննդի, կացարանի, հագուստի՝ իր անհրաժեշտի համար։ Ամեն արարած բնությունից ազատորեն՝ անվճաար, վերցնում է այն ամենն ինչ անհրաժեշտ է։ Ոչ ավել, բայց նաև ոչ պակաս։ Մարդն է միակ արարածը, որ անհրաժեշտից ավել նյութական բարիքներ կուտակելու ու իր նմանների վրա իշխելու անսահման մարմաջ ունի։ Մարդն է նաև այն արարածը, որ այդ ամենի համար իր նմաններին ստրկացրեց «Ով աշխատի՝ նա կուտի» հնարովի պոստուլատի օգնությամբ։ Նույնիսկ աշխարհի ամենապայծառ մտածողները չեն կարողացել դուրս գալ այս ստրկացնող պոստուլատի տակից։

Ներկա կապիտալիստական աշխարհում մարդիկ կրկնակի ստրկության մեջ են, որովհետև աշխատում են և՛ գործատերերի, և՛ իրենց անհրաժեշտի համար։ Ցավոք, մեծամասնությունն էլ տեր դառնալու ու մյուսներին ստրկացնելու ձգտում ունի։ Մարդ չի կարող երջանիկ լինել, երբ ստրուկ է՝ ստիպված է աշխատել իր անհրաժեշտի համար։

Ճիշտ է՝ երջանկության բաղադիչներից են նաև անշահախնդիր փոխադարձ սերն ու համատիեզերական օրինաչափությունների խորը իմացությունը։ Սակայն ո՛չ մեկը, ո՛չ էլ մյուսը էապես չեն ազդում մարդու վրա, երբ նա ստիպված է քրտնաջան աշխատել իր անհրաժեշտի համար, միաժամանակ կքալով դրա ձեռքբերման, նաև իրավական, առողջական, հարկային, վարկային, և այլ խնդիրների ծանր բեռի տակ։

Դավիթ
Միրզոյան, Մայիս, 2012
www.davitmirzoyan.com 

No comments:

Post a Comment