Tuesday, January 20, 2015

ԱՆՑՈՒՄ ԴԵՊԻ ՆԱՀԱՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ՝ ՄԻԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՆՑՈՒՄ ԴԵՊԻ ՆԱՀԱՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ՝
ՄԻԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Գործընթացը կսկսվի Արարչական Օրենքների միջոցով մեր ուսմունքի ներդրմամբ։ Սկզբում ուսմունքի շուրջն իրենց արյան կանչով կհամախմբվեն ազգի մտավորական-ները։ Հետագայում նաև՝ ողջ ժողովուրդը։

Մեր ուսմունքի արմատավորումը կբերի աստիճանական փոփոխությունների։ Հասարակության ներսում կբարելավ-վեն միջանձնային հարաբերությունները, կձևավորվի ի-մաստուն մտավորական այրերի դաս՝ ազգային Արարչա-կան արժեհամակարգի կերտողը, կրողն ու կիրառողը, որը փաստորեն կստանձնի ժողովրդի իսկական առաջնորդի դերը։

Նրա առաջնորդությամբ ժողովուրդը Ազգային Ժողովում իր իսկական ընտրյալների միջոցով կհրաժարվի օտարա-մուտ արժեքներից՝ կապիտալիզմից ու դեմոկրատիայից ու, երկրում հայտարարաելով նահապաետական կառավարում, կազգայնացնի ողջ տնտեսությունն ու այն կդնի գերագույն նահապետի՝ Համայն Հայոց Արքայի, իշխանության տակ, այդ ամենն ամրապնդելով հանրաքվեով ընդունված երկրի նոր սահմանադրությամբ։

Երկիրը փաստորեն, կդառնա սահմանադրական միապե-տություն, բայց առանց ազգային ժողովի, առանց կուսակ-ցությունների ու առանց հասարակական, կրոնական կամ այլ տեսակի կազմակերպությունների։ Գործող քրեական օրենսդրության (որոշ բարեփոխումներով) ու օրինապահ մարմինների առկայությունը կպահապանվի այնքան ժամա-նակ մինչև Արարչական մշակույթը չներթափանցի յուրա-քանչյուր համայնքի ու անհատի էության մեջ։

Ազգի իմաստուն այրերը՝ նահապետները, իրենց ենթակա կառույցների միջոցով կվերահսկեն օրենքների ու մշակույ-թի պահպանումը գյուղական, քաղաքային ու մարզային մակարդակներում։ Երկրի ընդհանուր ու միջազգային հա-րաբերությունների պատասխանատուն կլինի ազգի ամե-նաիմաստուն, գերագույն նահապետը՝ Համայն Հայոց Արքան, իր խորհրդականների ու առանձին ստրատեգիա-կան ոլորտների նախարարների խորհրդատվական աջակ-ցությամբ։

Հայաստանի Թագավորությունը կդառնա ազգային սոցիա-լական, սահմանադրական միապետություն իր ուրույն ուս-մունքով ու համապատասխան օրենքներով։ Արքան՝ երկրի գերագույն նահապետը, գործելով Արարչական ուսմունքի շրջանակներում, կկառավարի երկիրն ըստ Արարչական օրենքների ու սահմանադրության ունենալով լիիրավ օրենսդրական ու գործադիր իրավունքներ։

Արքան սկզբում կընտրվի համազգային հանրաքվեով՝ ընտրողների ձայների 75% ճնշող մեծամասնությամբ։ Հե-տագայում Արքայի առաջին արու զավակն Արքայի մահից հետո կստանձնի երկրի կառավարումը։ Եվ այդպես շարունակ։ Արքան կնշանակի իր խորհրդականներին, նախարարներին, մարզպաններին, գավառապետերին ու մեծ քաղաքների քաղաքապետերին։ Գյուղապետրը, փոքր քաղակների քաղաքապետերն ու մեծ քաղաքների թաղա-պետերը կընտրվեն համայնքի կողմից։ Արքային օտար պետություններում ու միջազգային կազմակերպություննե-ում կներկայացնի արտաքին գործերի նախարարը, իսկ երկրի ներսում՝ Արքայի անձնական խոսնակը։ Արքային գահընկեց կարող է անել միայն ժողովուրդը համազգային հանրաքվեով՝ ընտրողների 75%-ից ավել ձայների ճնշող մեծամասնությամբ։ Արքային գահընկեց անելու ժողովրդի մեծամասնության ցանկությունը Արքային կհասցվի ժողո-վըրդի հետ կապերի նախարարության միջոցով։ Արքան, ստանալով իրեն գահընկեց անելու ժողովրդի մեծամասնու-թյան ցանկությունը, համազգային հանրաքվե կանցկացնի։

Ավանդական կրոնական կառույցները կվերածվեն ազգա-յին ուսմունքն ու օրենքներն ուսուցանող ուսումնադաս-տիարակչական հաստատությունների։ Ազգային ուսմունքն ուսուցանող համակարգը, նաև՝ գիտության ու արվեստի բնագավառները կֆինանսավորվեն Ազգային գանձարա-նից։

Դավիթ Միրզոյան, Սեպտեմբեր, 2012
www.davitmirzoyan.com   

No comments:

Post a Comment