Tuesday, January 20, 2015

ԻՆՉՈ՞Ւ Է ԴԵՄՈԿՐԱՏԻԱՆ ՎՏԱՆԳԱՎՈՐ

ԻՆՉՈ՞Ւ Է ԴԵՄՈԿՐԱՏԻԱՆ ՎՏԱՆԳԱՎՈՐ

Դեմոկրատական կառավարման համակարգը երկիրն ամենաքիչը քաոսի է հանգեցնում. իսկ որպես կանոն՝ հանցագործների իշխանության։ Ինչպե՞ս։

Բանն այն է, որ բոլորը չեն կարող կազմակերպվել։ Արագորեն կազմակերպվում են հանցագործները։ Հանցագործների մոտ շատ արագ կենդանական փոխհարաբերություններին հատուկ սուբորդինացիա է հաստատվում։ Արագորեն առաջանում է իշխողների ու իշխվողների հիերարխիա։

Իսկ
մնացած մարդկանց մոտ նման կենդանական սուբորդինացիա չի առաջանում, որովհետև նրանց համար անընդունելի է իշխելու և իշխվելու կենդանական հիերարխիան։ Հավասարազոր ու համահավասար անհատների խումբը չի կարող կազմակերպվել այնպես, ինչպես կազմակերպվում են հանցագործները, խմբեր, խմբակցություններ ու կուսակցություններ կազմելով։ Իրավահավասար ու հավասարազոր մարդիկ գոռոզության հասնող արժանապատվություն ունեն ու խորշում են մտնել որևէ հիերարխիկ կառույցի մեջ։ Այստեղից էլ՝ անկազմակերպվածությունը։

Իսկ անկազմակերպ մարդիկ իրենցից ուժ չեն ներկայացնում ու արագորեն զիջում են կազմակերպված հանցագործությանը։ Ահա և ողջ պատկերը բոլոր դեմոկրատական կառավարում որդեգրած երկրներում։

Դեմոկրատական կառավարման համակարգը կործանարար է։ Այն անխուսափելիորեն բերում է հանցագործների իշխանության։ Իսկ հանցագործներն ազգային պատկանելություն ու առաքինի սկզբունքների արժեհամակարգ չունեն։ Հետևաբար, հարստություն կուտակելու մղումով միանգամից ծառայության են անցնում օտար ուժերի մոտ։ Սա է պատճառը, որ մեր թշնամիներին ձեռնտու է երկրում հանցագործ իշխանություն ունենալը։

Ամեն դեպքում, դեմոկրատիան շատ թույլ համակարգ է։ Ե
րկրի տերերը բոլորը չեն կարող լինել։ Երկրի տերերը կարող են լինել միայն ազգի նահապետները։ Նահապետական կառավարումն ամենաարդյունավետ կառավարումն է, որն, իհարկե, ենթադրում է առաջին հերթին բարձրարժեք ու առաքինի ուսմունք ու մշակույթ։

Դավիթ Միրզոյան, Հոկտեմբեր, 2013
www.davitmirzoyan.com 

No comments:

Post a Comment