Tuesday, January 20, 2015

ՇԱՆԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ «ԺՈՂՈՎՈՒՐԴ ԵՎ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅՈՒՆ» ՀՈԴՎԱԾԻ ՇՈՒՐՋ

ՇԱՆԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ ԵՎ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅՈՒՆ»
ՀՈԴՎԱԾԻ ՇՈՒՐՋ

Հոդվածում
առկա են որոշ անճշտություններ ու գնահատա-կաններ։ Օրինակ՝ Առաջին Համաշխարհային Պատերազ-մում գերմանացիների կորուստները չի կարելի ուղղակիո-րեն համեմատել հայերի կորուստների հետ։ Գերմանացի-ները, նախ մի քանի անգամ ավելի շատ բնակչություն ունեին քան հայերը։ Երկրորդ՝ ի տարբերություն հայերի, գերմանացիներն իրենք էին սանձազերծել պատերազմը։
Հետո՝ գերմանացիներն, ի տարբերություն հայերի, իրենց հայրենիքը չկորցրին։

Սխալ է նաև, որ հայերը բացարձակապես անհաղորդ են եղել Ազատության, Հավասարության ու Եղբայրության ար-ժեքներին։ Նույնիսկ Քրիստոնեություն ընդունելուց հետո, նախաքրիստոնեական ազատատենչ արժեքների մասին էլ չասած, հայերը բազմիցս են զենքի դիմել ազատության համար։ Իսկ հավասարության արժեքը պահպանվել էր Հայաստանում նույնիսկ Քրիստոնեություն կրոնի մուտքից հետո։ Քրիստոնեություն կրոնից առաջ Հայաստանը ա-զատ, իրավահավասար ու հավասարազոր անհատների հասարակություն է եղել։ Հայաստանում ստրկատիրություն կամ ֆեոդալիզմ չի եղել մինչև Քրիստոնեություն կրոնի մուտքը։ Առաջին ֆեոդալը հենց Հայ Առաքելական Եկե-ղեցին դարձավ։ Հայերն անընդհատ պայքարել են եկեղե-ցու դեմ իրենց ազատության համար։ Եկեղեցիների որոշ մասը ապստամբած հայ գյուղացիներն են քանդել։ Բոլորը չի, որ երկրաշարժից կամ օտարների ձեռքով են քանդվել։

Եղբայրության արժեքի մասին ավելորդ է խոսելը։ Աշխար-հում չկա մեկ այլ ազգ, որ մինչ օրս միմյանց դիմի «եղ-բայր»-ով, «քույր»-ով, «հայրիկ», «մայրիկ»-ով, «հորեղ-բայր»-ով և այլն։ Հայերը, երկար դարեր ապրել են երջանիկ ազատության, հավասարության, եղբայրության սկզբունքներով։
Իմիջիայլոց
, Քրիստոնեության մեջ չկա «Ազատություն»-ը որպես արժեք։ Ո՛չ Հին Կտակարանում, ո՛չ էլ Նոր Կտա-կարանում «Ազատություն»-ը որպես արժեք կամ գաղա-փար չի արծարծվում։ Արծարծվում է միայն եղբայրության գաղափարը, որն, այո, ներառում է նաև հավասարությունն ու արդարությունը, բայց ոչ՝ ազատությունը։

Հայաստանում
ազատության, հավասարության ու եղբայ-րության արժեքները ոտնահարվել են հիմնականում կապի-տալիզմի պատճառով։ Կապիտալիզմը չի ընդունում, ո՛չ հավասարություն, ո՛չ էլ եղբայրություն։ Մեզանում հավա-սարության, մանավանդ, եղբայրության արժեքները «հնա-ցած են», ավելի ճիշտ՝ դուրս են մղված միայն կապիտա-լիզմի գայլային արժեքների պատճառով։ Դեպի օտար եր-կըրներ արտագաղթող մեր ազգակիցները նպատակ ունեն դուրս պրծնել ներազգային գզվրտոցից ու ապրել համե-մատական հավասարության պայմաններում։ Ճիշտ է՝  բո-լոր երկրներն էլ կապիտալիստական են, սակայն արևմըտ-յան քաղաքակրթությունը կարողացել է փոքրիշատե տա-նելի հավասարակշռություն հաստատել հասարակության ներսում, կապիտալիստական տնտեսական հարաբերու-թյուններում սոցիալական բարեփոխումներ իրականացնե-լու միջոցով։

Այո
, ազատությունը մեզանում ընկալվում է «ազատություն կամայականությունից»։ Այս տեսակ ազատությանը ներկա-յիս կապիտալիստական գայլային փոխհարաբերություննե-րի միջավայրում, այո, կամ «փողն է բերում, կամ էլ պե-տական պաշտոնը»։ Բայց իսկական ազատությունը ազա-տություն է ոչ միայն կամայականություններից ու բռնու-թյուներից այլ նաև՝ շահագործումից, կեղեքումից, ճնշու-մից, նվաստացումից և այլն։

Ցավոք, հոդվածի հեղինակը՝ Շանթ Հարությունյանը,
«նա-խաքրիստոնեական» ասելով, Հելլենիստական մշակույթից բացի ուրիշ ոչինչ չի պատկերացնում։ Այնինչ, Հելլենիս-տականից առաջ Հայաստան է եղել իր ուրույն Արարչա-կան մշակույթով, ուր բոլոր առաքինի արժեքները պաշտ-վում ու պահվում էին, արդարության արժեքը ներառյալ։

Հեղինակը ճիշտ
է նկատել, որ հայ եկեղեցին ո՛չ հասկա-ցավ, ո՛չ էլ քարոզեց ճշմարիտ քրիստոնեական արժեք-ներ։ Ճիշտ է նկատել նաև, որ հայ ժողովուրդը իր ապա-գան չի կարող կերտել առանց ազատության, հավասարու-թյան ու րղբայրության արժեքների վերականգնման ու կի-րառման։ Սակայն, չի կարելի մոռանալ մեկ այլ, միգուցե ամենակարևոր մի սկզբունք՝ արդարությունը։ Սա էլ է քրիստոնեական սկզբունք։ Ավելի ճիշտ՝ բոլորն էլ բուն հայկական, նախահելլենիստական, Արարչական մշակույթի սկզբունքներ են։

Հոդվածի հեղինակը գուցե ճիշտ է
, որ միայն ազատության սկզբունքի կիրառումը կհանգեցնի անարխիայի ու կտանի կործանման (չնայած, անարխիան, տեսականորեն, ի վեր-ջո բերում է հավասարակշռության), սակայն, նույնը չի կա-րելի ասել հավասարության, եղբայրության, մանավանդ արդարության սկզբունների մասին։ Ավելին՝ միայն եղբայ-րության սկզբունքի կիրառումը կապահովի և՛ արդարու-թյուն, և՛ հավասարություն, հետևաբար՝ երջանկություն։

Ի դեպ, ազատությունը ստորադաս սկզբունք է։ Եղբայրու-թյան, հավասարության ու հետևաբար արդարության սկըզ-բունքներով ապրող ազգն արդեն երջանիկ է ու կարիք չունի անհանգստանալ ազատության սկզբունքի մասին։ Բողոր ժողովուրդներն ազատության են ձգտել արդարու-թյան ու հավասարության հասնելու համար։ Ազատության կարգախոսներով շարժումներն իրականում ձգտել ազա-տության անարդարությունից, անհավասարությունից, շա-հագործումից ու կեղեքումից, ճնշումից ու նվաստացումից, այլ կերպ ասած՝ անեղբայրությունից։

Ընդհանրապես,
երջանկության հիմնական բաղադրիչը եղ-բայրությունն է։ Եղբայրությունն իր մեջ ներառում է և՛ հա-վասարության, և՛ արդարության սկզբունքները։ Իսկ, երբ կա եղբայրություն, ուրեմն չկա և բռնություն, հետևաբար չկա դրանից ազատվելու մղում, չկա ազատության գաղա-փարի որևէ կարիք։

Հեղինակը ճիշտ է իր այն եզրակացության մեջ
, որ մինչև հայ ժողովուրդը չորդեգրի եղբայրության, հավասարության ու արդարության բարձր իդեալներն ու շարունակի գերի մնալ նյութապաշտ, կապիտալիստական, գայլային, լեգա-լացված կողոպուտի մշակույթին, ապա վերջը միայն կոր-ծանումն է լինելու։ Բայց որպեսզի հայությունը կարողանա կերտել իր հավաքական երջանկությունը, ապա նախ պետք է կարողանա ձերբազատվել կապիտալիզմի գաղա-փարախոսությունից, վերադաստիարակվել, վերաիմաստա-վորելով եղբայրության, հավասարության ու արդարության արժեքների մասին իր ներկա պատկերացումները։

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԲԱՐԵՓՈԽՎԱԾ
ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅՈՒՆ
1. Եղբայրություն
2. Հավասարություն
3. Արդարություն

ցավոք, միայն տնտեսական նախագծերը դեռ ծրագիր չեն ու փրկության ոչ մի հեռանկար չեն պարունակում։ Այո, եղբայրության, հավասարության ու արդարության իդեալ-ները պետք է հռչակվեն որպես Հայաստանի հիմնարար արժեքներ առանց սպասելու արևմտյան քաղաքակրթու-թյան քայլերին։ Մի՞թե Չինգիզ Խանի չափ էլ չկա՞նք։ Մարդը օրենսգիրք էր ստեղծել, որի մեջ ամրագրված էին հավասարության ու եղբայրության սկզբունքները։ Նկա-տենք, որ նրա օրենսգրքում ազատության սկզբունքը բա-ցակայում էր։ Ինչու՞։ Որովհետև դրա կարիքը չկար։ Եղ-բայրության ու հավասարության սկզբունքները բերում են արդարության, հետևաբար՝ երջանկության՝ ազատության որևէ բռնությունից։

Ճշմարիտ է հեղինակլի այն պնդումը
, որ Հայաստանը որ-դեգրելով բարձր արժեքներ, պետք է դառնա տարածաշըր-ջանի դրոշակակիր ու ընդօրինակման կենտրոն։ Սակայն ավելի լավ կլինի, դա անենք առանց արևմուտքին սպա-սելու, ինքներս վերականգնենք մեր Արարչկան արժեհա-մակարգն ու գրավոր ամրագրելով այն, ի ցույց դնենք որպես ստանդարտ։ Ստանդարտ, որին կհետևեն ու կինք-նաշտկվեն հետագա սերունդները։

Եղբայրության
, հավասարության ու արդարության արժեք-ներն ի սկզբանե Արարչական լինելով հանդերձ նաև քրիստոնեական արժեքներ են։ Քրիստոնեություն ուսմուն-քի արժեքներ, որը դժբախտաբար մեզանում միայն որպես կրոն է ընկալվում։ Հայաստանում հազար յոթ հարյուր տարի շարունակ քրիստոնեություն իրականում չի եղել։ Եղել է միայն համանուն կրոնի՝ հայ եկեղեցու իշխանու-թյուն։

Այո
, միայն եղբայրության, հավասարության ու արդարու-թյան բարձր իդեալները որդեգրելու ու ըստ այդմ վերա-փոխվելու ճանապարհով է հնարավոր կերտել երջանիկ, ազատ, խաղաղ ու կայուն հասարակարգ։

Ամենազզվելին, այո, ներազգային գզվրտոցն է։ Չնայած, կորուպցիա, միջկուսակցական ու ներկուսակցական գզվըր-տոց ամեն երկրում էլ կա, բայց մեր դեպքում դա շատ ցավալի է, քանզի այն կատարվում է խորտակվող նավի վրա։ Չի կարելի հույսեր փայփայել, թե ամեն ինչն ինքն իրեն կկարգավորվի։ Եթե հայ մտավորականները միմյանց հետ ընդհանուր լեզու չենք գտնում, ի՞նչ կարելի է սպասել ժողովրդից։

Դավիթ Միրզոյան, Հուլիս, 1912
www.davitmirzoyan.com

No comments:

Post a Comment