Tuesday, January 20, 2015

ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴՐԴԱՊԱՏՃԱՌՆԵՐԸ

ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴՐԴԱՊԱՏՃԱՌՆԵՐԸ

Հանցագործությունների դրդապատճառները հիմնականում
հինգն են։ Առաջին չորսը բխում են մեր կենդանական կեսից։ Ամեն մարդ կազմված է կենդանական՝ բնական և Աստվածային՝ բանական, կեսերից։

Մարդիկ
իրենց բնական էությամբ ալարկոտ են կենդանի-ների պես։ Հետևաբար, բնական մղում ունեն ձեռք բերել այն, ինչ անհրաժեշտ է, առանց չարչարվելու։ Դա կլինի ինչ-որ մեկի կողմից արդեն հավաքված մայր հողի բարիք-ները, պատրաստված գործիքները, կառուցված շինություն-ները, արվեստի ստեղծագործությունները, թե այլ անհրա-ժեշտ պարագաներ։ Այլ կերպ ասած, մարդիկ բնական մղում ունեն ապրել առանց աշխատելու՝ գողանալով։

Երկրոդ
պատճառը նախանձն է։ Նախանձը ևս ներհատուկ է մեր կենդանական՝ բնական, կեսին։ Մարդիկ նախան-ձում են իրենցից տաղանդավոր, աշխատասեր ու հաջողակ մարդկանց։ Նախանձից դրդված, մարդիկ պատրաստ են ամեն ինչ անել խանգարելու, անգամ վնասելու նրանց, ովքեր ավելի տաղանդավոր են ու հաջողակ։ Իրենց կեն-դանական նախանձը բավարարելու համար կարող են նույնիսկ սպանել։

Երրորդը
ելնում է երկրորդից, բայց շատ ավելի հեռու է գնում զուգակցված հափշտակելու մղումով։ Նախանձ մար-դիկ հաճախ չեն բավարարվում միայն խանգարելով ու վնասելով, այլ նաև ձգտում են գողանալ ու հափշտակել, լինի դա մայր բնությունից հավաքված սնունդը, պատ-րաստված գործիքը, այլ արժեքավոր իրեր, արվեստի ստեղծագործություններ, գյուտեր և այլն։

Չորրորդ
պատճառը շատ ավելի հանցավոր է։ Եսասիրու-թյան ու փառամոլության մոլուցքով տարված, մարդիկ ձգտում են ուրիշներին նվաստացնել, իշխել, ընդհանրա-պես՝ սեփական անձն ամեն գնով մյուսներից բարձր կար-գել։ Սրանք հիմնականում բռնակալներն են, ստրկատե-րերը, ընդհանուր առմամբ ստորակարգ մարդիկ, ովքեր հաճախ մեծ ոհմակներ կազմած ձգտում են առաջ տանել իրենց հանցավոր ծրագրերը, երբեմն որևէ գաղափարախո-սության կամ կրոնի, զինված ուժերի, օրենսդիր կառույց-ների, իրավապահ ու դատաիրավական մարմինների միջո-ցով։

Հինգերորդը
ելնում է որպես հակակշիռ չորրորդին։ Բնա-կանաբար, ճնշվածները ստիպված են դիմադրել բռնակալ-ների, աշխարհի տիրակալների կազմակերպված ու լեգա-լացված հանցագործությանը։ Վերևից տարածվող, իրավա-պահ ու դատաիրավական մարմինների կողմից սատարվող անիրավահավասարության, անարդարության իրականու-թյունը մղում է ճնշվածների ու հալածվածների զանգված-ներին պայքարել սեփական գոյատևման համար, նաև՝ քիչ թե շատ արժանապատիվ գոյության համար։ Այդ պայքա-րում կիրառելի են բոլոր միջոցները (մարդիկ այդ պայքա-րի ընթացքում, ի դեպ, հաճախ հրաշալի հնարամտություն են դրսևորում)։ Փոքր, միջին ու մեծ, նույնիսկ կազմա-կերպված հանցագործությունների պատճառը հիմնակա-նում դիմադրությունն է համակարգին։ Հանցագործ համա-կարգի ու համակարգի նախաձեռնողների դեմ անզոր գըտ-նըվելով, հաճախ էլ, չհասկանալով իրենց դժբախտություն-ների պատճառը, նաև՝ անտեղյակ որևէ այլ, ավելի լավ, համակարգից, մարդկանց զանգվածները հարձակվում են որտեղ անպաշտպան է, կամ քիչ պաշտպանված։ Հաճախ էլ, ցավոք՝ իրար վրա։

Քանի
դեռ չի վերացել մարդկանց վրա կազմակերպված ու հանցագոր դավադրությունը՝ կապիտալիզմը՝ հանցագոր-ծությունների հինգերորդ խմբի բուն պատճառը, ապա դեռ երկար ստիպված կլինենք գործ ունենալ հանցագործու-թյունների խնդրի հետ։ Հետևաբար, ոչ մի հույս չի կարելի տածել, թե երբևէ կվերանա հանցագործությունը։ Կամ, թե դատապարտվածները որևէ կերպ կդաստիարակվեն, լինի դա պատժամիջոցների, թե համոզելու միջոցով։

Հանցագործությունների հինգերորդ խմբի խնդիրը լուծելու համար
պիտի վերացվի դրա բուն պատճառը՝ կապիտա-լիզմը՝ մի խումբ մարդկանց կողմից մնացածի լեգալաց-ված կողոպուտը։ Նկատենք, որ հանցագործությունների այս խումբն աճում է կապիտալիզմի սաստկացմանը հա-մաչափ։ Այլ կերպ ասած՝ հարուստների ու աղքատների, ունևորների ու չունևորների, տարբերության մեծացմանը, մի փոքր խումբ հարուստների ձեռքում ուժի ու հարստու-թյան կենտրոնացմանը զուգընթաց, ճնշվածների ազատու-թյունների ու իրավունքների սահմանափակումներին հա-մաչափ։

Պետք
է նկատենք, նաև, որ հանցագործությունների հինգ-երորդ խումբը համարյա գոյություն չուներ, գոնե ներկայիս ծավալներով, կապիտալիզմից առաջ։ Ճիշտ է, և՛ ստրկա-տիրությունը, և՛ ճորտատիրությունը կապիտալիզմի ձևեր են, երկու համակարգին էլ ներհատուկ մարդու կողմից մարդու շահագործմամբ, սակայն ճնշվածների դիմադրու-թյունն այսքան սաստիկ ու անողոք չէր, ինչ ներկայումս։ Բայց, դա նրանից չէր, որ ստրուկները համակերպված էին իրենց իրավիճակի հետ, կամ տեղյակ չէին ավելի լավ իրավիճակից, ազատություններից և այլն։ Դա նրանից էր, որ ստրուկների կարիքների մասին հոգացող կար։ Ստրկա-տերը հոգ էր տանում իր ստրուկների մասին, որովհետև նրանց ձեռք բերելու համար նա բավականին գումար էր վճարել, կամ սեփական կյանքը վտանգելով զենքը ձեռքին կռիվների էր մասնակցել։ Այսպիսով, ստրուկների մասին հոգացող կար։ Ստրկատերը ապահովում էր նրանց սնուն-դը, հագուստը, կացարանն ու բուժ սպասարկումը։ Ստրկա-տերն, իհարկե, շահագրգռված էր իր ստրուկներին կուշտ ու առողջ պահել։

Անցումը
ստրկատիրությունից դեպի կապիտալիզմ պրագ-մատիկ քայլ էր ստրկատերերի համար։ Կապիտալիզմի պայմաններում նրանք այլևս պարտավոր չեն հոգալ իրենց աշխատողների կարիքները, ապահովել նրանց սննդով, հագուստով, կացարանով ու բուժ սպասարկմամբ։ Հիմա աշխտավորներն իրենք պիտի հոգան իրենց կարիքները։ Բայց, ամենագլխավորը, որ ներկայիս ստրկատերերը պարտավոր չեն նախօրոք վճարել աշխատողներ ձեռք բերելու համար։ 

Աշխատողներն իրենք են բախում նրա դռները աշխատանք աղերսելով։ Աշխատանք աղերսողների երկար հերթերը նախ մրցակցություն են առաջացնում հենց իրենց շարքերում, հետո՝ առաջարկ-պահանջարկի օրենքով ցածրացնում են աշխատավարձերը։ Ու, հաճախ աշխատանք ստանալով, մարդիկ շատ գոհ են ու շնորհա-կալ։ Նրանք, նույնիսկ, իրենց աշխատանքը կորցնելու անընդհատ վախի մեջ են։ Դաժան կապիտալիստական միջավայրում մարդիկ իրենց աշխատանքը կարող են կորցնել հաշված վայրկյանների ընթացքում։

Սոցիալիստական
ուղղվածության երկրներում այնքան էլ հեշտ չէ աշխատողին ազատել աշխատանքից։ Այդ երկրնե-րում կա նաև սոցիալական ապահովության ընդարձակ համակարգ, որը հոգում է աշխատանքից ազատվածի ըն-տանիքի կարիքները։ Հետևաբար, սոցիալիստական ուղղ-վածության երկրներում հանցագործության մակարդակը ավելի ցածր է, քան խիստ կապիտալիստական երկրնե-րում։

Ինչևէ
, վերը ներկայացված հանցագործությունների հինգե-րորդ խումբը ծնվում է կապիտալիզմի հետ և խորանում կապիտալիզմին ներհատուկ անողոքության, ճնշվածների ազատությունների ու իրավունքների սահմանափակումնե-րի, նաև՝ հարուստների ու աղքատների միջև տարբերու-թյան աճին զուգընթաց։ Հաշվի առնելով, որ կապիտալիզ-մը ենթադրում է մրցակցություն, հետևաբար հակամար-տություն ու թշնամանք հասարակության բոլոր շերտերի միջև, ոչ միայն հարուստների ու աղքատների միջև, ապա պատկերն ավելի պարզ կդառնա։

Դավիթ
Միրզոյան, Հունվար, 2013
www.davitmirzoyan.com   

No comments:

Post a Comment