Tuesday, January 20, 2015

ՆԱՑԻՈՆԱԼ-ՍՈՑԻԱԼԻԶՄ

ՆԱՑԻՈՆԱԼ-ՍՈՑԻԱԼԻԶՄ

Նացիոնալ-սոցիալիստներն ազգայնացրին երկրում տնտե-սությունն ու գործարանների բոլոր աշխատողներին դարձ-րեցին լիիրավ տերեր։ Արդյունաբերությունը ծաղկեց։ Արհ-միություններն իմաստազրկվեցին։ Կուսակցությունների բազմազանության կարիք այլևս չկար։ Երկրի կառավա-րումն իրականացնում էր մեկ կուսակցություն, միասնա-կան գաղափարախոսության և ուսմունքի, հիման վրա։

Ներկայումս նման կառավարման համակարգի մասին երազում են նաև Ռուսաստանում։ Ռուսական մտավորա-կանությունը մտածում է հրաժարվել կառավարման ևրո-պական դեմոկրատական մոդելից, համարելով, որ այն ձևավորվել է քրիստոնյա բողոքականությամբ պառակտ-ված հասարակությունում, և համոզված, որ ռուսական հասարակությունը դեռ հակում ունի դեպի ավանդական նահապետական կացութաձևը։
Գուցե ռուսական հասարակությունը դեռ հակում ունի դեպի ավանդական նահապետական կացութաձևը, բայց Եվրոպայում հասարակությունը մասնատվել էր ոչ թե քրիստոնյա բողոքականության, այլ մեկ ուրիշ պատճառով։

Իտալական Վերածննդից սկիզբ առավ «հումանիզմ» կոչ-վող մի գաղափարախոսություն։ Այն, իհարկե, ոչ մի կապ չուներ մարդասիրության հետ։ Հումանիզմը մարդակենտ-րոնություն էր, ի հակադրություն դարեր շարունակ իշխող աստվածակենտրոնության։ Հումանիզմի ազդեցության տակ մարդիկ դարձան եսակենտրոն։ Հասարակությունը պառակտվեց, ու նպաստավոր հող բացվեց դեմոկրատիայի ու կապիտալիզմի առաջացման ու բարգավաճման համար։ Եվրոպական դեմոկրատական մոդելը ձևավորվել ու զար-գացել է եսակենտրոն հասարակության ներսում։ Վերա-ծննդից սկսած Եվրոպան արդեն հինգ հարյուր տարի ապրում ու զարգանում է հումանիզմով պառակտված, կա-պիտալիզմով բզկտված ու սոցիալիզմով կարկատված պայմաններում։

Իսկ ռուսները կապիտալիզմ չտեսան մինչև 1861 թվա-կանը։ Ռուսաստանում ճորտատիրության վերացումից հե-տո էլ կապիտալիզմը շատ դանդաղ էր զարգանում։ Համենայն դեպս՝ ոչ այնպես, ինչպես Եվրոպայում։ Մինչև 1861-ը ռուսներն ապրում էին ավանդական նահապետա-կան համայնքներում։ Ճիշտ է՝ ամեն ինչ կալվածատիրոջ սեփականությունն էր, բայց այդ իրավիճակը շատ նման էր նախաճորտատիրական, նահապետական կացութաձևին, այնքանով, որ գյուղացին անվճար հող էր ձեռք բերում, մշակում ու ընտանիք պահում։ Կալվածատիրոջը ձեռնտու էր, որ գյուղացիները շատանան ու արտադրանք տան։ Կալվածատիրոջը միայն բերք ու բարիքն էր հետաքրքրում, ու նա չէր խառնվում համայնքի ներքին կյանքին։ Համայն-քի ներսում գյուղացիները պահում էին նահապետական կացութաձևը, չնայած քրիստոնյա էին համարվում։ Սա է պատճառը, որ Ռուսատանը մինչև 1861-ը ապրում էր համարյա նահապետական կացութաձևով ու մինչև 20-րդ դար լուրջ կապիտալիզմ չտեսավ։ Իսկ, երբ կոմունիստա-կան գաղափարախոսությունը սկսեց սողոսկել Ռուսաս-տան իր եղբայրության, հավասարության, հողի ազգայ-նացման գաղափարներով, ռուսները միանգամից ընդունե-ցին այն, քանի որ այն շատ նման էր, համարյա նույնական էր նահապետական կարգին։

Ռուսները հիմա նոստալգիա ունեն սովետական տարինե-րի համար, բայց ոչ միայն որովհետև դեռ չեն ընտելանում կապիտալիզմին, ոչ միայն որովհետև դեռ հիշում են լի ու բոլ վաթսունականներն ու յոթանասունականները, այլ նաև որովհետև սովետական պետության հիմքում ընկած էին ավտորիտար, համարյա, նահապետական սկզբունքներ՝ կառավարման հիերարխիկ բնույթն ու ազգայնացված տնտեսությունը, ու որովհետև ռուսների հավաքական հիշո-ղության մեջ դեռ պահպանվում են նահապետական մշա-կույթի տարրեր։ Նրանց մեջ, ի դեպ, դեռևս առկա է արիական արյուն։

Մեր՝ հայերիս, մեջ ևս շատ կա արիական արյուն։ Բայց, երկար դարեր անպետականություն ու անընդհատ պատե-րազմների մեջ ապրելով, մեզանում արմատացել է եսա-կենտրոն, եսասեր, եսապաշտ մշակույթ, հետևաբար և տրոհված ու պառակտված հասարակություն։ Սա է եղել դարեր շարունակ մեր բոլոր անհաջողությունների պատ-ճառը։ Հենց այս պատճառով մենք շատ արագ, նույնիսկ ԽՍՀՄ-ի օրոք, ոտով գլխով սիրահարվեցինք կապիտալիզ-մին ու, ցավոք սրտի, դեռ ուրիշ տարբերակ չենք պատկե-րացնում։

Նացիոնալ-սոցիալիստների կողմից տնտեսության ազգայ-նացման մասին, սակայն, շատ քչերը գիտեն, երբ Գերմանիայի արդյունաբերությունն ազգայնացվեց ու տըր-վեց է բանվորներին որպես սեփականություն։ Դա կոչում են եկամուտների հավասար բաշխում (profit sharing), երբ ձեռնարկության ողջ եկամուտը բաժանվում է աշխատողնե-րի միջև։ Ու չկա մեկը՝ կապիտալիստ, որ յուրացնի մյուս-ների աշխատանքը։

Ներկայումս, ոչ մի կապիտալիստի մտքով, իհարկե, չի անցնի կիրառել նման բան։ Ամենաշատը՝ նրանք իրենց բանվորներին արտոնություններ են տալիս բժշկական կո-լեկտիվ ապահովագրության, կամ կենսաթոշակներին հավելումների ձևով։ Աշխարհի շատ երկրներում վայրենի կապիտալիզմ է։ Իսկ, Եվրոպան սոցիալիստական բարե-փոխումներ է արել ու անում, որ թուլացնի կապիտալիզմի կործանարար հետևանքները։

Ըստ մեր ազգային ուսմունքի մենք պիտի ունենայինք ազգայնացված տնտեսություն ու միապետական կառավա-րում։ Բայց, Հայաստանում, երևի ոչինչ չստացվի։ Մեր ժողովուրդը, վախենամ, չհամարձակվի պատասխանատվու-թյուն վերցնել իր վրա ազգայնացնելու երկրի ողջ տնտե-սությունը։ Մարդիկ դեռ շատ են վախեցած կոմունիզմից, երբ բոլշևիկյան հեղափոխությամբ հողն ու գործարաններն ազգայնացվեցին, բայց հետո փաստորեն դրվեցին կոմու-նիստ կառավարիչների իշխանության տակ։

Բայց, չմոռանանք, որ հողի ու, ընդհանրապես, տնտեսու-թյան ազգայնացման գաղափարներն այնքան հզոր էին, որ 1920-ին հայոց բանակի զինվորները, որ հիմնականում գյուղացիներ էին, հանձնեցին Ղարսի ամրոցն ու կազմա-լուծեցին ճակատը։

Հայ ժողովուրդը հիմա շնչահեղձ է լինում կապիտալիզմի պատճառով, բայց միևնույն ժամանակ սարսափում է կոմունիզմից։ Ուրիշ ոչինչ չի պատկերացնում։ Բացատրե-լու ոչ՛ ժամանակ կա, ոչ՛ էլ հնարավորություն։ Բայց ամե-նամեծ դժբախտությունն այն է, որ չեն էլ լսում։ Ոչ ոք չի լսում։ Ո՛չ ազգի մասին մտահոգ մտավորականները, ո՛չ էլ մնացածը։

Ժողովուրդը կցանկանար օլիգարխներից, ավելի ճիշտ՝ խուլիգարխներից, խլել գողունը, բայց վախենում է չկա-րողանա պահել այն ներկայիս դեմոկրատական համակար-գի միջոցով, հաշվի առնելով, վերջին տարիների դառը փորձն ու, հատկապես, ազնիվ, ազգանվեր մարդկանց ան-կարողությունը երկրում։

Ժողովրդին պատասխանատվությունից կփրկի միապետու-թյունը։ Մի բան է՝ գողունը խլել ու չկարողանալ պահել իրեն վարկաբեկած դեմոկրատական համակարգի միջո-ցով, մեկ այլ բան է գողունը խլել ու հանձնել միապետի տնօրինությանը, ողջ պատասխանատվությունը դնելով նրա վրա։ Ամեն դեպքում երկրին հիմնական տեր է պետք։ Մեզ ժամանակավոր ուտող փախնողներ պետք չեն։

Իսկ միապետ կարող է լինել միայն ամենաիմաստուն ու բանիմաց մարդը, ով չի տենչում միայն իշխանության, ում միակ նպատակն է ծառայել իր ժողովրդին, ով իրեն վստահված երկիրն ու գանձարանը իր սեփականը չի համարի, ով տոգորված է իր երկրում արդարություն ու բարորություն հաստատելու ու պահպանելու ձգտումով, ով, նաև, տոգորված է ողջ աշխարհին արդարություն, խաղա-ղություն ու բարորություն բերելու ձգտումով։

Դավիթ Միրզոյան, Հոկտեմբեր, 2012
www.davitmirzoyan.com

3 comments:

  1. իսկ ինչու՞ միապետութիւն

    ReplyDelete
    Replies
    1. Ներողություն եմ խնդրում ուշ պատասխանելու համար։ Անչափ զբաղված լինելու պատճառով չեմ նկատել ձեր հարցը։ Միապետությունը նույն նահապետական կարգն է՝ նահապետական կառավարումը։ Նահապետական կառավարումը ենթադրում է նաև ազգայնացված տնտեսավարում։ Իսկական միապետություն չի կարող լինել առանց ազգայնացված տնտեսավարման։

      Delete
    2. Միայն միապետը չի կողոպտի իր երկիրը՝ երբեք չի ուզենա իր ժառանգին թույլ ու անպաշտպան երկիր թիողնել։ Դեմոկրատական համակարգի ցանկացած ժամանակավոր կարավարիչ միայն սեփական գրպանները լցնելու մասին է մտածելու։

      Delete