Tuesday, January 20, 2015

ՏԳԻՏՈՒԹՅԱՆ ԿՈՒԼՏԸ

ՏԳԻՏՈՒԹՅԱՆ ԿՈՒԼՏԸ

Մեզանում
համատարած տգիտության և, ընդհանրապես, տգիտության պաշտամունքի խնդիրը կա, ու դրա պատճառները շատ խորն են։ Պրոբլեմն արմատախիլ անելու համար արմատին է պետք հասնել։ Այն ավելի հեռու է գնում քան սովետական տարիները։

Ամեն
ինչ սկսվեց, երբ Քրիստոնեություն կրոնի մուտքը ոչնչացրեց մեր ուսմունքը, ամեն գիտություն, գիր ու գրականություն։ Կրոնավորները դիտավորյալ կերպով տգիտության մատնեցին ժողովրդին։ Հողեր սեփականացնելով, դարձան ֆեոդալներ։ Սկսեցին ճորտի տեղ բանեցնել երբեմնի ազատ մարդկանց ու թշնամություն մտավ ազգի մեջ։ Բայց ամենակարևորը՝ որ, խարդավանքների դիմելով, սպանեցին մեր արքաներին։ Երբեմն էլ օտարների ռազմական ուժը Հայաստան հրավիրելով, վերջնականապես թուլացրեցին երկիրը։ Հայաստանի բնակչությունը, հայտնվելով տգիտության մեջ ու անգլուխ, սկսեց պառակտվել ու թուլանալ։ Թուլանալու պատճառով սկսեցինք տարածքներ կորցնել։ Տարածքներ կորցնելուց հետո՝ խտանալ Հայաստանի այլ շրջաններում։ Բնակչության խտացմանը հետևեց միմյանցից պատառ խլելու մշակույթն ու համատարծ ներազգային գզվռտոցը։ Ներազգային գզվռտոցն ավելի թուլացրեց երկիրն ու, որպես հետևանք, ավելի շատ տարածքներ սկսեցինք կորցնել։ Ավելի շատ տարածքներ կորցնելով, ներազգային գզվռտոցն ավելի սրվեց ու երկիրն ավելի թուլացավ, և այդպես շարունակ։ Մինչև հասանք ներկա իրավիճակին։

Հիմա ներազգային
լարվածությունը մեզանում ծայրաստիճան սրված է, որն ավելի շատ կապ ունի մեր սահմանափակ տարածքի հետ, քան որևէ այլ բանի հետ։ Պատկերացրեք մի կաթսայի մեջ փակված առնետների վիճակը։ Կամ պիտի դուրս գան փախչեն կամ պիտի իրար միս ուտեն մի կտոր հացի համար։ Այստեղից էլ՝ գզվռտոցը։

Բայց
ինչու՞ են տգետ, կամ տգետ ձևանու՞մ։ Որովհետև, տգիտությունը = գազանություն = անողոքություն = ուժ։ Իսկ ներազգային գզվռտոցի պայմաններում մի կտոր հացի տեր դառնալու համար հարկավոր է ուժեղ լինել, կամ, որ նույնն է՝ անողոք = գազան = տգետ։

Քաղաքակիրթ
՝ բարոյահոգևոր բարձր արժեքներ կրող մարդը, գազան չի կարող լինել, հեևաբար, նաև՝ ուժեղ։ Սա է պատճառը, որ քաղաքակիրթ մարդուն մեզանում բանի տեղ դնող չկա։ Քաղաքակիրթ մարդն իրենից վտանգ չի ներկայացնում։ Իսկ գազանի կամ տգետի հետ հաշվի են նստում ու, որպես կանոն, անում ամեն ինչ նրան գոհացնելու համար։ Բայց, սա ոչ միայն, որովհետև գազանն ուժեղ է, այլ նաև որովհետև իր տգիտության պատճառով անկարող է որևէ բան հասկանալ։ Նկատել ե՞ք, որ հաճախ այդ տգետները, կամ տգետ ձևացողները, չբավարարվելով տգիտության զրահով, հաճախ նաև գիժ են ձևանում, խելագար կամ անհասկացող։ Սա լրացուցիչ զրահի շերտ է հավելում արդեն իսկ առկա տգիտության զրահին։ Խելագար ձևանալով, տգետները կամ տգետ ձևացնողները ենթագիտակցորեն իրենք իրենց ավելի մարտունակ են դարձնում համատարած գզվռտոցի պայմաններում։ Խելագար տգետն ավելի վտանգավոր է, քանի որ ի տարբերություն սովորական տգետի, կարող է նախահարձակ լինել կամ անկանխատեսելի հակահարված տալ։ Որքան էլ տգետ, բայցևայնպես, ենթագիտակցորեն հասկանում են, որ ամենալավ պաշտպանությունը հարձակումն է։ Իսկ խելագարներն առանց որևէ պատճառի կարող են հարձակվել։

Ցանկացած գզվռտոց, սակայն, հսկայական ներուժ է պահանջում, անկախ տգիտության աստիճանի։ Մեր տգետներն էլ դուրս կգային փակ կաթսայից ու կփախնեին արտասահման. ումի՞ց են պակաս որ բայց վախենում են չկարողանալ ավելիին հասնել դրսում, նաև՝ որովհետև ալարում են ամեն ինչ զրոյից սկսել։ Հետո՝ դրսում իրենց տգիտությունն ու խելագարությունը գուցե չանցնի։

Քանի
որ մեզանում տարբեր մակնիչի տգետները շատ են ու, գնալով շատանում են, արդեն ստիպված են միմյանցից պատառ խլել (քաղաքակիրթ մարդիկ գզվռտոցին չեն մասնակցում. շատերն ապրում են դրսից օգնության հաշվին)։ Իսկ ներառնետային գզվռտոցում որևէ պատառի տիրանալու համար հարկավոր է դիմանալ անողոք մրցակցությանը հակառակորդից ավելի ուժե՝ ավելի տգետ, լինելով։ Իսկ, երբ տգիտության ու խելագարության բոլոր սահմաններն արդեն նվաճված են, մնում է շնագայլերի պես ոհմակներ կազմել։ Տգետների ոհմակն ավելի ուժեղ է որևէ անհատ տգետից։

Պայքարն
արդեն ծավալվում է տգետների ոհմակների միջև։ Անհատ տգետն արդեն որևէ ուժ չի ներկայացնում իրենից։ Իսկ խմբակային տգիտության դաշտում մրցակցությունը բերում է տգիտության նորանոր հորիզոնների նվաճման։ Այստեղ էլ հենց «Տգիտության Կուլտը» ստանում է համազգային բնույթ ու ճանաչում։

Իսկ նորաթուխ տգետները միանում են տգետների այն ոհմակին, որն ավելի տգետ է ու մեծաքանակ։ Կուսակցությունները մեզանում ոհմակներ են ու հետապնդում են նեղ խմբակային շահեր։ Ոհմակներ կային նաև սովետական տարիներին, բայց դրանց մեծ մասը փողոցի կամ լավագույն դեպքում թաղի մակարդակից չէր անցնում։ Հիմա այդ թաղային ոհմակները հասել են իշխանության գլուխ։ Մարդիկ էլ ոչ իշխանության գլուխ անցած ոհմակներին են վստահում, ոչ էլ իշխանության ձգտող ոհմակներին։

Դրությունը
կսկսի փոխվել միայն երբ սկսենք հասկանալ երևույթի բուն պատճառները։

Դավիթ Միրզոյան, Մայիս, 2012
www.davitmirzoyan.com

No comments:

Post a Comment