Tuesday, January 20, 2015

ԲԱՑ ՆԱՄԱԿ -ԴԻՄՈՒՄ ՀԱՄԱՅՆ ՀԱՅ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ

ԲԱՑ ՆԱՄԱԿ -ԴԻՄՈՒՄ ՀԱՄԱՅՆ ՀԱՅ
ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ

Մտավորականն իր ազգի ճակատագրով լրջորեն մտահոգ-ված անհատն է անկախ ճանաչումից ու մասնագիտությու-նից։ Հայ մտավորական է նա, ով ոչ միայն մտահոգված է իր ազգի ճակատագրով, այլ նաև պատրաստ է ինքնազո-հաբերությունների իր ազգի ապագայի համար։

Մտավորականությունն ազգային ուսմունքի շուրջ համա-խմբված մտավորականների կորիզն է։ Մտավորականու-թյունն ազգի գլուխն է՝ միտքն ու խիղճը։ Մարմնի անկա-նոն ու աննպատակ դեգերումների պատճառը աններդաշ-նակ ու անկանոն, հաճախ էլ իրարամերժ, նաև սխալ կամ թերի ու անկարևոր տեղեկատվությամբ ծանրաբեռնված ազդակներն են գլխից։

Այլ կերպ ասած՝ չի կարելի ժողովրդից սպասել միաբա-նություն, երբ այն չկա մտավորականության մեջ, չի կա-րելի սպասել խոհեմություն, երբ այն չկա մտավորականու-թյան մեջ, չի կարելի սպասել իմաստնություն, երբ այն չկա մտավորականության մեջ։

Մտավորականությունն ինքնակրթվելու և ժողովրդին կրթե-լու և ուղղորդելու պարտավորությունն ունի։ Եթե ժողո-վուրդն անգրագետ է, ուրեմն մտավորականությունն ընդ-հանուր առմամբ չի արել իր գործը, կամ՝ լավ չի արել։ Գուցե երբեմն հնարավորություն չի ունեցել անելու... բայց հիմնականում անմիաբան է եղել՝ միայնակ է թողել ազգի գաղափարակրին ու, անուշադրության մատնելով, թույլ չի տվել նրան ժողովրդին հասցնել իր խոսքը։ Ամեն դեպքում ժողովրդի ներկայիս վիճակի պատճառը հայ մտավորա-կանների հավաքական մեղքն է։

Եթե համապատասխան հետևություններ չանենք ՀԻՄԱ, ապա հետագա սերունդները մեզ չեն ների՝ մեզ իրավա-ցիորեն կմեղադրեն իրենց ծանր իրավիճակի համար։

Ազգի ձևավորումը սկսվում է մտավորականությունից։ Առանց մտավորականության միասնականության ու համա-խմբվածության մեկ գաղափարի շուրջ, չկա ժողովրդի միասնականություն ու համախմբվածություն։ Իսկ առանց ժողովրդի միասնականության ու համախմբվածության չկա ազգ, չկա պետություն կամ հայրենիք։

Հարգելի հայ մտավորականներ, բոլորս էլ արժեքավոր բացահայտումներ ու գիտելիքներ ենք կուտակել։ Սակայն մեկ մտավորականի ուժերից վեր է համապարփակ պա-տասխան տալ մեր ազգի առջև ծառացած բոլոր խնդիր-ներին։ Պատկերավոր ասած՝ ամեն մեկս խճանկարի միայն մի մասն ենք կառուցել։ Մեկը՝ մի քիչ ավելի շատ, քան մյուսը, կամ մի քիչ ավելի շուտ, քան մյուսը։ Ոմանք էլ դեռ չեն հասցրել մեծ ձեռքբերումներ ունենալ։ Սակայն դա երբեք էլ չի նսեմացնում որևէ մեկին որպես մտավո-րական, եթե նա իրոք լրջորեն մտահոված է իր ազգի ճակատագրով։

Մեր ազգին ներկա իրավիճակից հանելու գործը հայ մտա-վորականների առաքելությունն է։ Դափնեպսակներ կամ ծափահարություններ ակնկալելու կամ միմյանցից խլելու փոխարեն, հայ մտավորականների պարտականությունն է համախմբվել ու առանց որևէ ամբիցիաների՝ փառամոլու-թյան կամ սնափառության, լծվել մեր ժողովրդին առաջ-նորդելու, նրան դեպի մեր ազգային արժեհամակարգն ուղ-ղորդելու գործին։ Այլապես՝ մեզ ազգովի միայն կործա-նում է սպասվում։
Ոչ մի կարիք չկա հայ մտավորականների միություն ստեղ-ծել։ Այն ևս մի անպտուղ կառույց կդառնա, եթե չկարո-ղանանք թոթափել մեր ճանապարհի ամենամեծ խոչըն-դոտը՝ մեր անձնական սնափառությունն ու գոռոզության հասած մեր սեփական եսապաշտությունը։

Ինչպես արդեն ասվեց, մտավորականն ազգի ճակատա-գրով լրջորեն մտահոգված անհատն է անկախ ճանաչումից ու մասնագիտությունից։ Մտավորականը ոչ միայն ինքնա-զոհաբերության այլ նաև մյուս մտավորականների հետ համախմբվելու պարտականություն ունի։

Կոչ
եմ անում բոլոր հայ մտավորականներին թոթափել գոռոզության ու եսամոլության որևէ մղում ու համագոր-ծակցության ձեռք մեկնել միմյանց։ Դժվարն առաջին քայլն է։ Հազար փառք ու պատիվ նրան, ով կանի այդ քայլը։

Դավիթ
Միրզոյան, Հունիս, 2012
www.davitmirzoyan.com   

No comments:

Post a Comment