Tuesday, January 20, 2015

ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Հնում
մարդու աշխարհճանաչողությունը խիստ սահմանա-փակ էր։ Նրա համար շրջապատը անհուն տիեզերք էր, ինքն էլ՝ խղճուկ մի կետ։ Մարդը մաքառելով էր քարշ տալիս իր գոյությունը՝ ճնշված ու վախեցած։ Փորձի, գի-տելիքների, նաև ինքնաճանաչողության աճին զուգընթաց, աճեց մարդու գոռոզությունը։ Ու սկսվեց «քաղաքակրթու-թյունը»։ Ներազգային, նաև ազգամիջյան գզվրտոցն այլ պատճառներ էլ ունի, բայց գոռոզությունը՝ սեփական ան-ձը ամեն գնով մյուսներից վեր դասելու մղումը, առաջինն է։ Այն, դժբախտաբար, դեռ ամենատարածվածն է, մանա-վանդ, մեզանում՝ ամենաբանական ու բազմատաղանդ մարդկանց, շրջանում։ Ու, ցավոք, բերում է ներազգային թշնամանքի, հետևաբար՝ պառակտման ու թուլացման։

Բայց
, միշտ չի, որ այսպիսին ենք եղել։ Երկար հազարամ-յակներ շարունակ ունեցել ենք Արարչական մշակույթ, եղել ենք օրինակելի ազգ մյուսների համար։ Նույնիսկ սեփա-կան կյանքի գնով պատերազմի ենք դուրս եկել ազատելու մեր հարևան ժողովուրդներին իրենց բռնակալներից։ Եր-բեք չենք մտածել ստրկացրել նրանց։ Ազատագրելուց հե-տո արդար կարգ ու կանոն ենք հաստատել ու վերադար-ձել։ Ստրկությունն ու ճորտատիրությունը անընդունելի էին մեզ համար։ Բայց ժամանակները փոխվեցին, որդեգրե-ցինք միայն ինքնապաշտպանության մարտավարություն։ Բարի դրացիական հարաբերությունների մեջ մտանք մեր հարևան բռնակալների հետ, թույլ տվեցինք, որ ներս սո-ղոսկեն նրանց բարքերն ու արժեքները, որոնք էլ քայքայե-ցին ու, ի վերջո, իսպառ ոչնչացրին մեր մշակույթը։ Փաս-տորեն, մեր ինքնապաշտպանության անցնելը կործանա-րար եղավ մեզ համար։ Մեր հարևանները դեռ շատ լավ գիտեն, որ ամենալավ պաշտպանությունը հարձակումն է։ Ու շարունակում են նույն մարտավարությամբ։ Շրջապատել ու շարունակում են խեղդել մեզ։ Մենք էլ, կիսախեղդ վի-ճակում, կամ իրար ենք ուտում, կամ լավագույն դեպքում հեռանում իրարից, հետո կուլ գնում ու անհետանում։

Եթե
այսպես շարունակվի, գուցե էլ հայ չմնա, ու կտրվի այն հույսը, թե կառաջանա մի ուժ մոլորակի վրա ազնվագույն մշակույթ, հետևաբար կայուն խաղաղություն հաստատելու համար։ Ուրեմն՝ պետք է կասեցնել մեր մշա-կույթի քայքայման գոծընթացը։ Մեր դժբախտությունը մեր կառավարողները չեն, ոչ էլ նրանց դրսի տերերը, այլ մեզանում մշակույթի բացակայությունը։ Միայն անմշա-կույթ ժողովրդի միջից են դուրս գալիս գոռոզ ու ամբար-տավան, հաճախ էլ տգետ ու հանցագործ իշխանավորներ, նաև՝ իշխանության ձգտող լայն զանգվածներ ու նրանց ամեն գնով սատարողներ։

Մեր
մշակույթի վերականգնումն ու սերմանումը կբերի կործանարար ուղուց աստիճանական շրջադարձի։ Ժողո-վուրդը կճանաչի իր գենետիկ էությունից բխող ուսմունքն ու մշակույթը, և կսկսի աստիճանաբար ինքնաշտկվել, կբարելավվեն միջանձնային հարաբերությունները։ Հետևա-բար, կսկսի նվազել արտագաղթը։ Մշակույթի արմատավո-րումը կառավարման լծակների մոտ կբերի ազնիվ մտավո-րականների։ Դրանից հետո, գուցեև, հնարավոր դառնա թագավորության վերականգնումն ու երկրի հզորացումը։

Ավելի
կարճ տարբերակ էլ կա, բայց անկանխատեսելի հե-տևանքներով լի։ Սակայն երկու դեպքում էլ մշակույթի վե-րականգնումն ու ամեն մեկի սեղանին հասցնելը անհրա-ժեշտություն է։ Ու այդ գործը միայն ազնիվ ու բանիմաց մտավորականները կարող են անել։

Դավիթ
Միրզոյան, Ապրիլ, 2012
www.davitmirzoyan.com   

No comments:

Post a Comment