Tuesday, January 20, 2015

ՄԵՐ ՃԳՆԱԺԱՄԸ

ՄԵՐ ՃԳՆԱԺԱՄԸ

Մեր ազգի ներկա ճգնաժամի ախտանշանները բոլորն են տեսնում՝ հանցագործ օլիգարխիկ համակարգ, համատա-րած կոռուպցիա ու իշխանավորների անպատժելիություն։

Սակայն շարունակաբար մատնանշելով ու հայհոյելով դար-դին դարման չես անի։ Հարկավոր է հասկանալ հիվանդու-թյան պատճառն ու բուժամիջոց գտնել։

Ամբողջ մեղքը դրսի ուժերի վրա դնելը ճիշտ չէ։ Մարմինը հիվանդանում է ոչ միայն հիվանդածին բացիլների պատ-ճառով, այլ հիմնականում մարմնի իմունային համակարգի թուլության պատճառով։ Հիվանդածին բացիլներ միշտ էլ կան ու շրջապատում են բոլորին, և՛ դրսից, և՛ ներսից, սակայն հիվանդանում են ոչ բոլորը։ Ուժեղ իմունային համակարգ ունեցող ազգերը չեն հիվանդանում։

Ուրեմն պատճառը հիմնականում մեր մեջ է։ Մեր  հանցա-գործ իշխանավորներն ու նրանց ծառայողներն ու սատա-րողները դրսից չեկան։ Նրանք բոլորն էլ ծնվել ու մեծացել են ներսում։ Աննկատ։ Չնայած՝ նկատողներ կային։ Պար-զապես քիչ էին։ Կամ չէին համարձակբում ասել, կամ ասում էին բայց լսող չկար։ Չկար իմունային համակարգը, որը կզսպես այդ բացիլներին ու թույլ չէր տա հզորանալ ու բազմանալ, թույլ չեր տա ոհմակներ կազմել ու գրավել իշխանությունը։

Ամեն ինչ եղել է մեր թողտվությամբ։ Մինչև չվերականգ-նենք մեր իմունային համակարգը՝ մեր ազգային ուսմունքն ու չսերմանենք այն, ապա կշարունակենք ընթանալ դեպի կործանում։

Անհատի կամ ազգի առաջընթացի գրավականը անկեղծ որոնումը, բացահայտումն ու ազնիվ ինքնախոստովանու-թյամբ ինքնամաքրումն է, առանց որի ազգը դատա-պարտված է մահվան։ Իր ապագան վտանգված ազգի միակ փրկությունը սեփական վերադաստիարակությունն է։

Դավիթ Միրզոյան, Նոյեմբեր 2012
www.davitmirzoyan.com

No comments:

Post a Comment