Tuesday, January 20, 2015

ՏԵՍԱԿ-ԱՇԽԱՐՀՃԱՆԱՉՈՂՈՒԹՅՈՒՆ-ՈՒՍՄՈՒՆՔ-ՕՐԵՆՔ-ՄՇԱԿՈՒՅԹ

ՏԵՍԱԿ-ԱՇԽԱՐՀՃԱՆԱՉՈՂՈՒԹՅՈՒՆ-ՈՒՍՄՈՒՆՔ-ՕՐԵՆՔ-ՄՇԱԿՈՒՅԹ

Ամեն
տեսակ ունի իր գենետիկ կոդն ու այդ կոդից բխող ուրույն մտածելակերպ։ Այդ մտածելակերպից՝ աշխարհ-ընկալում, աշխահճանաչողություն, որը սկզբնական շրջա-նում ավելի շատ ենթագիտակցական է, զգայական։ Աշ-խարհճանաչողությունը հետագայում բազմաթիվ ու կրկնա-կան դիտարկումներից ու ուսումնասիրություններից հետո վերածվում է համակարգված ուսմունքի՝ գիտության։

Ուսմունքը ներկայացնում ու բացատրում է մակրոկոսմի ու միկրոկոսմի օրինաչափությունները։ Ինչպես ամեն գիտու-թյուն այն՝ ուսմունքը, ունի դրույթներ։ Կան հիմնարար դրույթներ, կան ենթադրույթներ։ Մարդիկ, հատկապես, ա-ճող սերունդը, ուսանում է ուսմունքը այն ստեղծած ուսու-ցիչների մոտ, ուսում առնում ու շարունակում հաղորդել այն հաջորդ սերունդներին։ Ուսմունքը հաճախ բանավոր է փոխանցվել։ Սակայն գրի գյուտից հետո, նաև՝ գրավոր։ Բայց, քանի որ բոլորը չէին կարող ուսանել, քանզի ուսու-ցիչների քանակը սովորաբար սահմանափակ է, ժամա-նակն ու հնարավորություններն ևս (մարդիկ միշտ զբաղ-ված են եղել ռազմականով, տնտեսությամբ, և այլն), ապա գրվել են օրենքներ, ուսմունքի հիման վրա ձևավորված «կարելի»-ներն ու «չի կարելի»-ները ժողովրդին արագ ու պարզ հասցնելու համար։

Մարդիկ
պետք է իմանան ինչն է լավը, ինչը՝ վատը, ինչը՝ դատապարտելի, ինչը՝ ոչ, այլապես խոսք չի կարող լինել ազատ ընտրության մասին։ Դատապարտելի նշանա-կում է պարսավելի, նախատելի, անընդունելի՝ «չի կարե-լի»։

Ուսմունքի վրա հիմնված օրենքների միջոցով նոր առաջանում է մշակույթը՝ չգրված օրենքների համակարգը՝ այն ներքին մեխանիզմը, զսպաշապիկը որ կարգավորում է միջանձնային հարաբերությունները հասարակության ներսում։

Մշակույթն, իհարկե, գրավոր չի լինում։ Բայց օրենքները պետք է գրավոր լինեն։ Ուսմունքն էլ պիտի գրավոր լինի։ Այլապես կարող է կորել։ Մեր դեպքում այն կորել է դարերի թոհ ու բոհի մեջ։ Կորել է նաև օրենքների ամբողջական տեքստը։ Մեզ են հասել որոշ պատառիկներ։ Իսկ օրենքների վրա ձևավորված մշակույթը դեռ երկար ժամանակ պահպանվում էր։ Մշակույթը շատ կայուն է ու դժվարությամբ է վերանում։ Բայց, եթե վերացավ, ապա շատ դժվար է վերականգնվում։ Հարկավոր է սկսել նորից՝ օրենքներից ու այն տարածել ժողովրդի մեջ, զուգահե-ռաբար մեր ուսմունքը ներկայացնող դասախոսություններ կարդալ կրթության ողջ համակարգում։

Ճիշտ է՝ թունդ Արարչական գենակիրների վրա հեշտու-թյամբ չեն ազդում շրջապատի օտար հոսանքները։ Բայց բոլորը չի, որ թունդ Արարչական գեներ ունեն։ Օրենք-ների գրավոր տարբերակն անհրաժեշտ է մեր կորած մշա-կույթը վերականգնելու համար։

Դավիթ Միրզոյան, Փետրվար, 2012
www.davitmirzoyan.com   

No comments:

Post a Comment