Tuesday, January 20, 2015

ՄԵՐ ԴԺԲԱԽՏՈՒԹՅՈՒՆԸ

ՄԵՐ ԴԺԲԱԽՏՈՒԹՅՈՒՆԸ

Մեր
ազգային դժբախտությունների պատճառը, անկաս-կած, մեր ազգային ուսմունքի՝ մեր արժեհամակարգի, կո-րուստն է։ Մենք կորցրինք այն 301-ին կրոնավորների հը-րով ու սրով ասպատակություններից, երբ ոչնչացվեցին մեր նախնյաց ուսմունքը պարունակող բոլոր մեհենական մատյանները, նաև՝ այդ ուսմունքի ուսուցիչ հոգևոր դասը։ Սրան հետևեցին կրոն-ուսմունք բախումները, առճակա-տումներ՝ իշխանական որոշ տների, բայց իրականում՝ եկեղեցու, ու մեր արքաների միջև։ Երկիրը սկսեց պառա-կըտվել ու թուլանալ։ Մեր թշնամիներն աշխուժացան, մա-նավանդ երբ եկեղեցին օտար ուժեր էր հրավիրում ներքին ընդվզումներ, Պավլիկյանների ու Թոնդրակյանների՝ զօրի-նակ, ճնշելու համար։

Անընդհատ
, հատկապես ներքին պատերազմների հետե-վանքով ամայանում էր երկիրը։ Սննդի պակասը ստիպում էր մարդկանց միմյանցից պատառ խլել, որի հետևանքով սկսեց ձևավորվել ներազգային գզվրտոցի մշակույթը։ Ներ-ազգային գզվրտոցի հետևանքով երկիրն ավելի էր ամայա-նում ու խորացնում ներազգային գզվրտոցը։ Ներազգային գզվրտոցն աստիճանաբար վերաճեց ներազգային թշնա-մանքի։ Կապիտալիզմի միուտքն է՛լ ավելի խորացրեց ու սրեց ներազգային թշնամանքը։ Իսկ 1915 թվի Մեծ Եղեռնից հետո, երբ մեր հայրենիքի միայն մեկ տասերոր-դը մնաց, ներազգային թշնամանքի մշակույթը թևակոխեց ավելի անմարդկային փուլ։

Ներկայիս կապիտալիստական, ավելի ճիշտ՝ մոնոպոլիս-տական կապիտալիզմի, իսկ, ավելի ճիշտ՝ խուլիգարխիկ կապիտալիզմի, պայմաններում ներազգային թշնամանքն անասելի է խորացել։ Ընթացիկ շրջափակման պատճառով իրավիճակն այնքան սրված է, որ հայը հայի հետ վարվում է ավելի վատ քան թշնամու հետ։ Չգիտեմ... գուցե ավելի վատանալու տեղ կա։ Ինչպես ասում են՝ լավից լավը կա, վատից էլ՝ վատը։ Բայց այսպես շարունակելը միայն դեպի լիակատար կործանում կտանի մեր ազգին։ Անհապաղ կարկավոր է կասեցնել այս կործանարար ընթացքը։ Բայց ինչպե՞ս։

Միակ
ճանապարհը, մեր նախնյաց արժեհամակարգի վե-րականգնումն է։ Այդ արժեհամակարգի հիմնարար դրույթ-ները կան «ԱՐԱՐՉԱԿԱՆ ՕՐԵՆՔՆԵՐ»-ում։ Հարկավոր է միայն հրապարակել այն համացանցում, նաև՝ տպագիր, հասցնելով այն ամեն հայի սեղանին, ու ժողովրդի լավա-գույն հատվածը կսկսի ինքնաշտկվել՝ բարձրացնել սեփա-կան արժեհամակարգը հասցնելով այն «ԱՐԱՐՉԱԿԱՆ ՕՐԵՆՔՆԵՐ»ստանդարտին։ Նրանց աստիճանաբար ու անխուսափելիորեն կհետևեն մյուսները։ Բարոյահոգևոր բարձր արժեքների տեր հասարակությունը հենց այն է ինչին ձգտում ենք։

Մեր հանրահայտ ներազգային
գզվրտոցի ավելի խորքա-յին պատճառ կա։ Բայց, գլխավոր պատճառը արժեհամա-կարգի բացակայությունն է։

Հ
.Գ.
Հարգելի բարեկամներ, ոմանք հայտնել են իրենց անհանգստությունը ակնարկիս բովանդակության վերա-բերյալ։ Նախ ասեմ, որ հասկանում եմ այդ անհանգստու-թյունները։ Ասեմ, նաև, որ գրածս իմ ֆեյսբուքյան կո-մենտներից մեկն է հարմարեցված առանձին ընթերցման համար ու չի հավակնում սպառիչ վերլուծություն հանդի-սանալ։ Սպառիչ վերլուծության համար համակողմանի ուսումնասիրություն է պետք կատարել։

Դառնալով
ոմանց մտահոգությաններին, ասեմ որ, այո, 301 թվից առաջ արդեն սկսվել էր քայքայվել մեր ազգա-յին մշակույթը։ Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքնե-րով տարածաշրջան էր ներխուժել հունա-հռոմեական հեթանոս ու խաբեբա մշակույթը, գահակալական կռիվներ, հայրա կամ որդեսպանություն և այլ տեսակի այլասերվա-ծություններ։ Նկատենք, նաև, որ պալատական խարդա-վանքների օրինակներ Հայաստան էին եկել նաև Ասորես-տանից, ընդհանրապես, հարևան երկրներից։ Պալատա-կան խարդավանքները բուն հայկական ծագում չունեն, այլ ներմուծված օտար «արժեքներ» են։ Մեր ազգային առաքի-նի արժեքների աղճատումն, իհարկե, աստիճանական գործընթաց է եղել։ Պարզապես 301-ին տեղի ունեցավ արյունալի հեղաշրջում։ Համատիեզերական գիտելիքի կրող հոգևոր դասին  վերացրեցին, նրաց զավակներին տարան լցրեցին ճեմարաններն ու ուղեղները մի լավ մշա-կելուց հետո, դարձրին եկեղեցու սպասավորներ։ Մեսրոպ Մաշտոցն այդ որբուկներից մեկն է եղել։ Եկեղեցու չարա-գործությունները միայն դրանով չեն սահմանափակվել։ Մաշտոցին հալածել են։ Մովսես Խորենացու գերզմանը քանդել, ոսկորները հանել, թափել են գետը, և այլն։

Քրիստոնեական համայնքներն, այո, շատ տարածված էին Հունաստանում, Փոքր Ասիայում, նաև՝ Հայաստանում։ Փաստորեն, հայերը հունա-հռոմեական հեթանոսությունից հեռանում ու մղվում էին դեպի ավելի պարզ ու մեր ազգային արժեհամակարգին ավելի մոտ ուսմունքի՝ Քրիստոնեություն ուսմունքին։ Բայց, հարկ է նկատել որ 301-ին Քրիստոնեություն ուսմունքը չէր, որ հրով ու սրով մտավ ու ավերեց Հայաստանը, այլ՝ կրոնը։ Սրանք միմյանցից շատ տարբեր բաներ են։

Իսկ
, Պավլիկյանների ու Թոնդրակյանների շարժումները ի պատասխան էին հայ եկեղեցու կողմից Քրիստոնեություն ուսմունքն աղավաղելու և այն կրոն դարձնելու իրողու-թյանը։ Թոնդրակյանները համառորեն, իրենց կյանքի գնով պայքարում էին ստիպելու եկեղեցուն անջատել Հին Կտակարանը Նոր Կտակարանից, քանզի համոզված էին, որ դրանք միմյանցից շատ են տարբերվում իրենց արժեք-ների համակարգով։

Իսկ
մեր նախնյաց վաղնջական ուսմունքն իր հիմքում ուներ Քրիստոնեություն ուսմունքի հիմնարար դրույթը՝ «Սիրիր մերձավորիդ այնպես ինչպես քեզ ես սիրում»։ Ավելի ճիշտ՝ հակառակը։ Քրիստոնեություն ուսմունքն իր հիմքում ունի մեր նախնյաց վաղնջական ուսմունքի հիմ-նարար դրույթը։ Այլ կերպ ասած՝ մեր նախնիք մեկ աստված ունեին՝ ճշմարտության ու արդարության աստ-ված։ Ի դեպ, ըստ Քրիստոսի ոչ եկեղեցի պիտի լիներ, ոչ էլ եկեղեցական, ոչ սրբապատկեր, ոչ էլ մոմավառություն և այլն։ Ոչ մի ընդհանուր բան չկա Քրիստոնեություն ուսմունքի ու համանուն կրոնի միջև։

Դավիթ Միրզոյա, Օգոստոս, 2012
www.davitmirzoyan.com   

No comments:

Post a Comment