Tuesday, January 20, 2015

ՆԱԽ ՀԱՅ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԸ ՊԻՏԻ ՀԱՄԱԽՄԲՎԵՆ

ՆԱԽ ՀԱՅ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԸ ՊԻՏԻ ՀԱՄԱԽՄԲՎԵՆ

Ժողովրդին համախմբման կոչեր անել առանց որևէ իրա-կան փոփոխություն առաջարկելու տնտեսավարման ու կա-ռավարման համակարգում, անիմաստ է։ համախբվելու հա-մար ընդհանուր դիրքորոշում է պետք։ Ժողովրդին չես խաբի։ Ժողովրդին հարգելով, ու նաև ողջ պատասխանա-տվությունը նրա վրայից չվերցնելով, հարկավոր է նրան ողջ ճշմարտությունն ասել։ Այսինքն, որ մենք՝ հայերս, սկսեցինք փչանալ ոչ թե պետականության կորստի պատ-ճառով, այլ՝ արժեհամակարգի կորստի։ Այդ գործընթացը սկսվեց, երբ Մակեդոնացու արշավանքներից հետո Հելլե-նիզմն ու հետագայում հունահռոմեական մշակույթը մտան ու բացիլի պես սկսեցին քայքայել մեր մշակույթը։
Երբ Քրիստոսն ասում էր «հեթանոսներ», նա ի նկատի ուներ հունա-հռոմեական մշակութի կրողներին, այլ ոչ թե հայերին։ Ի դեպ, Քրիստոսը հենց մեր հայ արիական ուսմունքն էր տարածում։ Մի կողմ թողնենք Հին Կտա-կարանը։ Այդ գիրքը շումերական՝ հին Արիական ավան-դույթների, հրեաների պատմության ու որոշ մարգարեների քարոզների մի խառնափնթոր է։ Իսկ Նոր Կտակարանի ուսմունքը՝ Քրիստոնեություն ուսմունքը, հենց մեր Արար-չական ուսմունքի մի մասն է։ Հրեաներն այն իհարկե չեն ընդունում, որովհետև իրենցը չի։ Այն ավելի շատ մերն է ու ըստ էության համամարդկային է։ Մենք, ոչ թե պիտի քարկոծենք այդ ուսմունքը, այն համարելով ապազգային, այլ հպարտանանք, որ մեր ազգայինը լինելով հանդերձ, համամարդկային է իր արժեհամակարգով։

Իսկ, ինչ վերաբերվում է Քրիստոնեություն կրոնին, ապա այդպիսի բան ընդհանրապես նախատեսված չէր Քրիստո-սի կողմից։ Ոչ՛ եկեղեցի պիտի լիներ, ոչ՛ էլ եկեղեցական։ Նա կրոն ստեղծելու ցուցումներ չի տվել։ Ընդհանրապես, բոլոր մարգարեները ուսմունք են տարածել։ Ոչ մի մարգա-րե կրոն ստեղծելու ու եկեղեցի կառուցելու միտումներ չի ունեցել ու ոչ մի ցուցում չի տվել։

Քրիսնոնեություն ուսմունքը,
չնայած, ամբողջական չէ, սա-կայն ունի մեր Արարչական ուսմունքի հիմնական դրույթ-ներից մեկը՝ «Սիրիր մերձավորիդ այնպես ինչպես քեզ ես սիրում»։ Այս դրույթի շուրջը կարելի է վերակառուցել մեր արժեհամակարգը «Արարչկան օրենքներ»-ի տեսքով, ան-պայման գրավոր ու դնել ամեն հայի սեղանին։ Առանց ուսմունքի, առանց չափորոշիչ ունենալու ոչ մի հեղափո-խություն չի կարելի ակնկալել։ Իսկական հեղափոխու-թյունը գաղափարական հեղափոխությունն է։ Այն սկսվում է ուսմունքից։ Ոչ մի հռետորական տաղանդի դրսևորում, կամ թատերական ներկայացում ժողովրդին տեղից չի շարժի։ Ազգայնամոլական, կամ հեթանոս ցեղակրոնական շարժման հետևից շատ գնացող չկա, որովհետև դրանք կամ թատերական ներկայացումներ են կամ դատարկ ազգայնական կոչեր առանց որևե ուսմունքի։ Իսկ, ուս-մունքը դատարկ հայրենասիրությունը չի։ Երբ երկրի ողջ հարստությունը մի քանիսի ձեռքում է ու նաև՝ բոլոր իրավունքները, մյուսները զենք չեն վերցնի այդ բոլորը պաշտպանելու համար։ «Գիքորներ»-ը «Բազազ Արտեմ»-ների համար կամավոր կռիվ չեն գնա։ Ժողովրդին պետք է առաջարկել տնտեսության տոտալ ազգայնացում, ու որպես անցումային փուլ՝ միապետության վերականգնում, առանց կուսակցությունների ու արհմիությունների։

Բայց ամենակարևորը՝ ոչ մի կատարյալ տնտեսավարման կամ կառավարման համակարգ օգուտ չունի անբարոյա-կան ժողովրդի համար։ Անբարոյական ժողովրդի միջից միայն անբարոյական ղեկավարներ են դուրս գալու։ Հար-կավոր է ժողովրդին վերափոխել մեր նախնյաց Արարչա-կան առաքինի ուսմունքով։

Դավիթ Միրզոյան, Հունիս, 2012
www.davitmirzoyan.com   

No comments:

Post a Comment