Tuesday, November 13, 2018

ԳԱՂԹՕՋԱԽ

ԳԱՂԹՕՋԱԽ
Այն ազգը որը դեսից դենից ճարած նյութերով ժամանա-կավոր կացարան է կառուցում իր համար ու ընդհանրա-պես «ցիգանի» պես առնել թռնելու կամ հնարավորինս արագ կուտակելու և երկրից փախնելու մղում ունի, ապա երբեք սեփական երկիրը չի կարող կառուցել ու պաշտ-պանել։ Երկրի կառուցումն ու պաշտպանությունն ուրիշնե-րի վրա թողած՝ կսկսի հայրենասիրություն քարոզել, եր-գեր երգել, հայ-հույ անել ուրիշներին ոգևորելու նպատա-կով, որ վերջիններս անձնազոհությունների գնան երկիրը պաշտպանելու համար։ Հետևաբար զարմանալի չէ մեզա-նում հայրենասիրական երգերի առատությունը։
Նույն ֆենոմենը Երևան քաղաքի շուրջն է։ Երևանին նվիր-ված բազմաթիվ երգեր կան։ Դրսից կթվա, թե երևանցի-ներն այնքա՜ն են սիրում իրենց քաղաքը... Սակայն տես-նելով քաղաքը կեղտ ու փոշու մեջ կորած, նաև համա-տարած անտարբերությունն ու անփույթ, երբեմն էլ կոպիտ խախտումներով շինարարությունը, հաճախ էլ ջրահեռաց-ման նորմերի խախտումներով, ավելի ճիշտ այդ նորմերը արհամարհելով արված կամ չարված գործը, մտածում ես մի՞թե բնակիչներին հաճելի է ամեն օր տեսնել այդ ամե-նը։ Մի՞թե ոչ մեկի վրա չի ազդում քաղաքի ողջ այլան-դակությունը։ Եթե չի ազդում, ուրեմն գոմում ապրելը ևս չի ազդի։ Բայց բոլորը չի որ այդպիսին են, իհարկե։ Ոմանց վրա անշուշտ ազդում է, բայց ոչ այնքան շատ... Տեսնելով քաղաքի հանդեպ համատարած անտարբերութ-յունն ու հանցավոր անփութությունը, նրանք ևս այդպիսին են դառնում։ Իսկ այն շատ քչերը որոնք գուցե չեն դադա-րում զայրանալ կառուցողների քոչվորին հատուկ անփու-թության այլանդակությունները տեսնելով, ժամանակի ըն-թացքում բթանում են ու սովորում, այլևս չեն նկատում ու չեմն զայրանում։
Կիսաքոչվոր ապրելակերպը, երբ երկրիցդ փախչելու մղում ունես, կամ այն ժամանակավոր հանգրվան ես համարում, ավելի ճիշտ՝ պլացդարմ, ուրիշ երկիր թռնելու համար, բոլոր սերունդներին քոչվորի մշակույթ է ներարկում։ Ուսանողության մեծ մասը երկրից հեռանալու միտումով է ավարտում ու մասնագիտություն ստանում, զուգահեռաբար անգլերեն սովորում և ուղիներ փնտրում։ Ովքեր դեռ երկ-րում են, ուրեմն կամ չեն կարողացել փախչել, կամ չեն կարողացել արտերկրում ապրել ու հետ են վերադարձել։ Ընդհանրապես գյուղից դեպի քաղաք շարունակական ար-տագաղթ կա։ Քաղաքային ապրելակերպը անչափ գայթա-կըղիչ է իր արտաքին փայլով ու քաղցր-մաղցր հարմարու-թյուններով, երբեմն էլ աչքից հեռու այլասերվածությանը տրվելու հնարավորություններով։
Քաղաքը ցավոք գիտելիքի և առաջադիմության կենտրո-նից վեր է ածվել այլանդակության, այլասերվածության, հանցագործության ու տգիտության լաբիրինթոսի։ Պաշտո-նի կամ դիրքի չարաշահումով գումարներ աշխատելու գայ-թակղությանը ոչ ոք չի դիմանում։ Որքան էլ վտանգավոր, միևնույն է, քաղաքային ապրելակերպը շարունակում է դե-պի իրեն ձգել գյուղաբնակ անտեղյակ ջահելների ստվար զանգվածներին։ Գալիս են ու գալիս։ Գալիս են ու փչա-նում։ Չնայած, փչանալու համար քաղաք հասնելու կարիք արդեն չկա։ Քաղաքն է հասել ու փչացրել գյուղաբնակնե-րին։ Հատկապես քաղաքամերձ գյուղերում արդեն չես տեսնի սեփական հող ու ջրի հանդեպ սրտացավ, պարզ ու մաքուր հոգիներ, չես տեսնի սեփական բնակավայրի հան-դեպ հոգատար ոչ մեկին։ Անփութությունն ու անտարբե-րությունը, կամ այլ կերպ ասած, կիսաքոչվորի վերաբեր-մունքը վաղուց է մտել մեր արյան մեջ ու ապականել մեզ մինչև ոսկորները։
Ո՞րն է ելքը, մտածում ես ակամա ու պատասխանը չես գտնում։ Միակ տարբերակը ազգային ուսմունքով կրթու-թյունն ու դաստիարակությունը կարող է լինել։ Բայց ավաղ լսող արդեն չկա։ Մնում է մի կերպ հասնել իշխա-նության ու ստիպողաբար անել տալ այն, ինչ մարդիկ պիտի անեին առանց ճնշման, սեփական սրտի կանչով, սիրով ու խանդաղատանքով։
©Դավիթ Միրզոյան. 13
Նոյեմբեր, 2018 թ.

No comments:

Post a Comment