Saturday, November 24, 2018

ԻՆՉ ԱՆԵԼ

ԻՆՉ ԱՆԵԼ
Մենք անհույս միամիտ ազգ ենք։ Դեռ չենք հասկանում, որ մեր դեմ լայնամաշտաբ պատերազմ է ընթանում։ Խոսքը թուրքի մասին չէ։ Մեր թշնամին դեռ Մովսեսի ժամանակներից մեր դեմ անողոք պատերազմ է տանում՝ մեզ իսպառ բնաջնջելու նպատակով։ Սկզբում այդ պատե-րազմը սուր ու վահանով էր։ Հետո, տեսնելով որ սուր ու վահանով մեզ իսպառ բնաջնջել հնարավոր չէ, սկսվեց ընդհատակյա՝ պարտիզանական, քողարկված պայքարը մեր դեմ։ Ընդհատակում գործող, մանավանդ քողարկված ուժերին անհնար է նկատել ու դիմակայել։ Միակ ելքը նմանապես ընդհատակյա հակապայքար ծավալելն է։ Դրա համար հարկավոր է հասկանալ, թե ինչ են անում մեր թշնամիները։ Նրանք ծավալել են գաղափարական պատե-րազմ՝ այլասերում ու փչացնում են մեր երիտասարդութ-յանը։ Կարողանում են շեղել ու պղծելել, որովհետև մեր ազգը ազգային ուսմունք չունի։ Մեր ազգային ուսմունքը ոչնչացրել են դեռ երեք հազար հինգ հարյուր տարի առաջ։ Դրանից հետո մեր թշնամիները, գործելով պարտի-զանական ոճով, գաղտնի ու քողարկված կերպով ներ խուժեցին Աբգար թագավորի ամրոցն ու կողոպտեցին մեր արքաների ողջ արխիվը։ Նույն կերպ ոչնչացրեցին Ալեք-սանդրիայի գրադարանը, 301-ին արյան մեջ խեղդեցին մեր երկիրն ու մեր ազգին պարտադրեցին մի կրոն, որը բացիլի պես աստիճանաբար քանդեց երկիրն ու ի վերջո զրկեց այն պետականությունից։ Պետականությունից և ուսմունքից զուրկ ազգը միայն դեգրադացիայի էր դատապարտված։ 1915 թվականին ֆիզիկապես ոչնչացրին մեր ազգի 90%-ին ու առաջ էին շարշվում ոչնչացնելու մնացած մասին։ Բարեբախտաբար՝ չստացվեց։ Բոլշևիկների միջոցով սկսեցին փոխել մեր ազգի մշակույթը։ Ներկայումս հիբրիդային պատերազմ են վարում մեր դեմ՝ մեր երիտասարդությանը կամ ուղեղազրկում են, կամ շեղում օտար գաղափարներով։ Մեր ազգի մտավորականությունը զուրկ է իր խոսքը ժողովրդին հասցնելու հնարավորությունից։ Մեր թշնամու ձեռքերում են արվեստի ու լրատվության բոլոր միջոցները, նաև իհարկե ֆինանսական բոլոր միջոցներն ու իշխանական բոլոր լծակները։
Ի՞նչ անել։ Ելքը միայն ընդհատակյա՝ պարտիզանական հակապայքար ծավալելն է՝ սերմանելու մեր ազգային ուսմունքն ու գաղափարները։ Ցավալիորեն, հիմա միայն մեկ լրատվության միջոց ունենք՝ «ֆեյսբուքը»։ Ուրեմն՝ իրենց իսկ գործիքով՝ իրենց դեմ։ Մյուս տարբերակը անմիջապես միմյանց հետ՝ մեր ծանոթների ու բարեկամների հետ, հաղորդակցվելու ճանապարհն է։ Հրապարակավ ու բարձրագոչ ճառերով կարիք չկա հանդես գալ՝ միայն կվնասենք գործին։ Շշուկով ասվածի ուժն ավելի մեծ է։ Եթե ամեն տեղեկացված տեղեկացնի գոնե մի քանիսին, ապա հեղափոխությունն առաջ կընթանա։
Իսկական հեղափոխությունը գաղափարական հեղափոխու-թյունն է։
©Դավիթ Միրզոյան (ԴՍ). 24 Նոյեմբեր 2018 թ.

No comments:

Post a Comment