Friday, November 9, 2018

ԱՊԱՔԻՆՈՒՄ

ԱՊԱՔԻՆՈՒՄ

Ամեն հիվանդություն ունի ոչ միայն ախտանշաններ, այլ ամենակարևորը՝ պատճառ։ Լավ բժիշկը հիվանդի ախտա-նըշաններն ուսումնասիրելուց հետո եզրակացություն է անում հիվանդության մասին ու փորձում գտնել հիվանդու-թյան պատճառը։ Առանց պատճառը գտնելու անհնար է բուժել հիվանդին։ Միայն ախտանշանների դեմ պայքարե-լը՝ դրանք կոծկելը կամ մեղմելը, անօգուտ, հաճախ էլ վնասակար զբաղմունք է։ Որպես կանոն միայն հիվանդու-թյան պատճառի բացահայտումն ու դրա վերացումը բա-վարար է հիվանդին բուժելու համար։ Շատ հիվանդություն-ների պատճառը հիվանդի իմունային համակարգի թուլութ-յունն է։ Իմունային համակարգի բացակայության կամ թու-լության դեպքում գլուխ են բարձրացնում բոլոր տեսակի բացիլները՝ բակտերիաները, վրուսները, բորբոսասնկերն ու մակաբույծները։ Հիվանդը դառնում է խոցելի ու անօգ-նական։ Կան իհարկե գենետիկ, հետևաբար՝ անբուժելի հիվանդություններ։ Սակայն մենք ազգովի գենետիկ հի-վանդություն չունենք։ Մենք աշխարհի ամենատաղանդա-վոր ազգն ենք։ Մեզանում այլասերվածությունը, պոռնկու-թյունը, հանցագործությունը, ընդհանուր հանցամտությու-նը, կոռուպցիան, եսամոլությունը, տգիտությունը, անպա-տասխանատվությունը, ինքնահավանությունն ու գոռոզութ-յունը միայն ախտանշաններ են։ Մեր հիվանդության պատ-ճառը ուսմունքի բացակայությունն է։ Եթե մարմնի տար-բեր մասեր չգիտեն իրենց նշանակության ու դերի մասին, եթե չգիտեն միմյանց հետ համագործակծելու ձևն ու ան-հրաժեշտությունը, եթե շարունակական հրահանգներ չեն ստանում գլխից, ապա մարմինը կմնա անկազմակերպ, թուլ ու խոցելի։

Ապաքինվելու համար հարկավոր է սերմանել մեր ազգա-յին ուսմունքն ու թույլ չտալ ազգային ուսմունքի որևէ ապականություն։ Ուսմունքի սերմնացանները ազգի բժիշկ-ներն են, ազգի գլուխն ու առաջնորդները։

©Դավիթ Միրզոյան (ԴՍ). 09 Նոյեմբեր, 2018 թ.

No comments:

Post a Comment