Monday, November 26, 2018

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ -- ԱՎԱԳՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ - ԱՎԱԳՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Մեր Ազգային ժողովն օրենսդիր մարմին է երկրի մաշտա-բով։ Հետևաբար ԱԺ պատգամավորը, իր գործառույթները կատարելու համար, բացարձակապես ոչ մի կարիք չունի ներկայանալ ու ընտրվել այս կամ այն համայնքի կողմից, մանավանդ ներկայացնել որևէ համայնք։ ԱԺ պատգամա-վորները, բոլորը կարող են լինել մեկ բնակավայրից, եթե իսկապես իմաստուն են և օրենսդիր գործունեության ասպարեզում լուրջ ասելիք ունեն։
Բոլոր համայնքներից ընտրված և նրանց շահերը ներկա-յացնող պատգամավորների մարմինը՝ Ավագների խոր-հուրդը դարերի պատմություն ունի, որի նպատակն է եղել ոչ թե օրենսդրությունը, այլ բոլոր համայնքների, ցեղերի ու ցեղախմբերի շահերի պաշտպանությունը։
Օրենսդիր գործունեությունը մի կողմում, և տարբեր ցեղե-րի ու ցեղախմբերի շահերի պաշտպանությունը մյուս կող-մում, միանգամայն տարբեր բաներ են։
Ներկայումս ԱԺ-ն Հայաստանի տարբեր մարզերի հա-մայնքների շահերը պաշտպանելու գործառույթ չունի։ Այն դարեր առաջ ձևավորված բոլոր համայնքների շահերը ներկայացնող ներկայացուցիչների մարմին չէ։ Ավագների խորհուրդ կոչվող այդ մարմինը օրենքներ չէր ստեղծում, այլ, գործելով առկա օրենքների սահմաններում, ընթացիկ որոշումներ էր ընդունում, ահագնացող պատերազմի, համայնքների միմյանց միջև սահմաքարերի, ջրօգտագործ-ման վերաբերյալ և այլն։ Կրկին անգամ՝ հնում համայնք-ների ներկայացուցիչների մարմինը օրենսդիր մարմին չէր։ Հնում արդեն կային ուսմունք և օրենքներ։
Մեր ԱԺ-ն երկրի օրենքները շտկող օրենսդիր մարմին է։ Հետևաբար՝ կարիք չունի ներկայացուցիչներ ունենալ երկ-րի տարբեր համայնքներից։ Կրկին անգամ՝ ԱԺ-ն տարբեր համայնքնեւրի շահերը ներկայացնող մարմին չէ, այլ՝ օրենսդիր մարմին երկրի մաշտաբով, ու, հետևաբար ոչ մի կարիք չկա Հայաստանի տարբեր շրջանների համայնքնե-րից ներկայացուցիչներ ուղարկել դեպի ԱԺ։ Հայաստանի ամեն համայնք ինքնակառավարվող համայնք է՝ ունի իր ղեկավար մարմինը և այլն։ ԱԺ-ի կողմից ստեղծված օրենքները ողջ Հայաստանի բնակչության համար են։
Ընդհանրապես, օրենսդիր մարմնի աշխատանքներին կա-րող են մասնակցել միայն իմաստուն ու բանիմաց մար-դիկ։ Իմաստուն ու բանիմաց մարդիկ կան միայն մտավո-րականության շրջանում։ Որևե կուսակցության անդամու-թյունը իմաստնության երաշխիք չէ։ Հետևաբար՝ ԱԺ պատգամավորներ պետք է փնտրել ոչ թե Հայաստանի մարզերի ու քաղաքների տարբեր համայնքներում, ոչ էլ նույնիսկ տարբեր կուսակցությունների մեջ, այլ միայն մտավորականության մեջ, նրանց մեջ, ովքեր համայնքա-յին կամ կուսակցական շահից վեր ազգային ու ազգանը-պաստ մտածողություն, գաղափարներ, գաղափարախոսու-թյուններ ու ծրագրեր ունեն։
Սակայն հայ մտավորականներից ընտրված օրենսդիր մարմինը ևս կարող է խայտառակ իրավիճակի հանգեցնել։ Տարբեր մտավորականներ շատ տարբեր գրքեր են կար-դացել ու միմյանցից շատ տարբեր, հաճախ իրարամերժ գաղափարներ ու գաղափարախոսություններ ունեն։ Այդ մտավորականների պատճառով ԱԺ-ում մշտապես հակա-մարտություն է լինելու՝ մշտապես միմյանց են բախվելու միմյանց անտագոնիստ գաղափարներն ու գաղափարա-կիրները։ Որոշ մտավորականներ առաջ են տանելու երկրի կառավարման դեմոկրատական գաղափարը, մյուսները՝ մեկ այլ գաղափար ու որպես հետևանք ԱԺ-ն դարձյալ վերածվելու է ժխորի, կռվադաշտի, թեժ մրցակցության, անողոք թայֆաբազության և այլն։
Ամենաճշմարիտ տարբերակը ազգային ուսմունքի հենքի վրա հիմնված մաիապետական կարգն է։ Ազգային ուս-մունքի առկայության պայմաններում օրենք ստեղծելու հա-մար ոչ մի կարիք չկա պատգամավորներ ունենալ ու քվե-արկել։ Ազգային ուսմունքն արդեն թելադրում է բոլոր օրենքները, կարգն ու կանոնը։
Նոր օրենք ստեղծելու համար քվեարկելու կարիք կա միայն այն դեպքում, երբ բացակայում է ուսմունքը։ Ամեն ԱԺ անդամ, ելենելով իր կուսակցության, անձնական, կամ խմբակային շահերից կարող է այս կամ այն առաջարկն անել ու քվեարկել։ Շատ հազվադեպ է, երբ որևէ պատ-գամավոր ազգանպաստ առաջարկ կարող է անել ու քվեարկել ազգի ընդհանուր շահը մտքում։
Ներկայումս ոչ մի պատգամավոր որևէ ուսմունք չունի իր ներսում, որի հիման վրա կարող է օրենքի նախագիծ առաջարկել։ Բարեբախտաբար սահմանադրության մեջ և քրեական օրենսգրքում արդեն առկա օրենքները շատ վաղուց չափորոշիչ դարձած օրենքներ են, որոնք ստեղ-ծվել են վաղուց երկրի բնակչության ընդհանուր շահը պաշտպանելու համար։ ԱԺ-ն փոփոխություններ է կա-տարում հիմնականում երկրի քրեական և ընտրական օրենսգրքի սահմաններում, իշխող կուսակցության խմբա-կային շահը առաջ տանելու նպատակով, ԱԺ-ն վերածելով գահակալական կռիվների թատերաբեմի։
Փաստորեն ԱԺ-ն ավելի շատ իշխանության համար պայ-քարի ասպարեզ է, քան ազգանպաստ օրենքների ընդուն-ման ինստիտուտ։ Համենայն դեպս, այն վաղուց արդեն տարբեր համայնքների շահերը ներկայացնող ու պաշտպա-նող ավագների խորհուրդ չէ։ Ամեն ինչ գլխիվայր է շրջված։
©Դավիթ Միրզոյան (ԴՍ). 25 Նոյեմբեր, 2018 թ.

No comments:

Post a Comment