Tuesday, November 13, 2018

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՐՋԱՓԱԿՈՒՄ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՐՋԱՓԱԿՈՒՄ

Ինչպես մշտապես ասել եմ, ներկայումս ընթանում են տե-ղեկատվական պատերազմներ։ Մեր թշնամիների համար ճշմարիտ գիտելիքի շրջափակումը ամենաարդյունավետ ու ամենաապահով մարտավարությունն է։ Ազգի մտավորա-կանները տեղեկատվական շրջափակման մեջ են։ Լրա-տվության միջոցները հեղեղված են անկարևոր նյութերով այն ժամանակ, երբ ազգի համար կարևոր նյութեր մնում են ստվերում՝ չլուսաբանված։ Ազգի արժեհամակարգին և ուսմունքին վերաբերող գրականությունը գուցե երկար ժա-մանակ մնա չլուսաբանված։ Բանն այն է որ և՛ ներսի խու-լիգարխները, որոնք տնօրինում են լրատվության միջոց-ների մեծ մասը, և՛ արևմուտքի ուժերը, որոնք տնօրինում են լրատվության միջոցների մնացած մասին, ոչնչով շա-հագրգռված չեն լուսաբանելու և սերմանելու ազգային ար-ժեքներն ու ազգային ուսմունքը։

Ցավոք սրտի մեր բոլոր մտավորականներն ու ազգագրա-գետները ազգային ասելով հասկանում են միայն մեր ծեսերն ու ազգային արվեստը, կամ, ինչպես իրենք են անվանում՝ մշակույթը։ Ցավոք ոչ մեկի մտքով չի անցնում, որ ծեսերն ու ազգային արվեստը միայն ֆոլկլոր են՝ ո՛չ մշակույթ են, ո՛չ ազգային արժեհամակարգ, ո՛չ էլ ուս-մունք։ Ոչ ոք դեռ գաղափար չունի՝ ո՞րն է մեր ազգային արժեհամակարգն ու ուսմունքը։

Բազմիցս ասել եմ, որ մեր ազգային արժեհամակարգի ամենահիմնական դրույթը եղբայրությունն է, որից բխում են մյուս բոլոր դրույթները և ընդհանրապես՝ ողջ արժե-համակարգն ու մեր ազգային ուսմունքը։ Մեր ազգային ուսմունքից բխում է ազգայնացված տնտեսավարում և նա-հապետական՝ միապետական կառավարում։ Մինչև չհաս-կանանք այս պարզ ճշմարտությունը, ապա երբեք ազգ չենք դառնա, չենք ունենա ո՛չ պետություն, ո՛չ էլ հայրե-նիք։

©Դավիթ Միրզոյան. 13 Նոյեմբեր, 2018 թ.

No comments:

Post a Comment