Friday, November 23, 2018

ԱՅԼԸՆՏՐԱՆՔ


ԱՅԼԸՆՏՐԱՆՔ

Կապիտալիզմի պայմաններում տնտեսությունը կաթվածա-հար վիճակից հանելու միակ ձևը բազմապիսի հարկերն ու տուրքերը վերացնելն է, թողնելով միայն եկամտահարկը, ու այն նվազագույնի հասցնելով։

Ազգայնացված տնտեսավարման դեպքում տնտեսության վերակենդանացմանն ուղղված նման միջոցառումներ ձեռ-նարկելու ոչ մի կարիք չկա։ Ազգայնացված տնտեսավա-րումը երբեք չի բերի կաթվածահար վիճակի։ Այն կենտրո-նացված պլանավորման ու կազմակերպված համաչափ տնտեսական աճի միակ երաշխիքն է։ Ազգայնացված տըն-տեսավարման դեպքում զգային գանձարանը կլցվի հիմնա-կանում ազգայնացված ձեռնարկությունների շնորհիվ։ Ազ-գայնացնել է պետք ռազմավարական նշանակության ար-տադրությունները, օրինակ՝ էլեկտրաէներգիայի արտադը-րության բոլոր ձեռնարկությունները, բնական գազի և մյուս բոլոր էներգակիրների արտադրության, կամ ներ-մուծման ու բաշխման ձեռնարկությունները, խմելու ջրի վերամշակման ու բաշխման ձեռնարկությունները, հանքե-րը, խմիչքի ու արտահանման ենթակա այլ ապրանքների գործարանները, բոլոր խոշոր արտադրական ձեռնարկութ-յունները և այլն։ Հզոր երկիր ունենալու համար մասնավո-րին պետք է թողնել միայն անկարևոր արտադրություն-ներն ու սպասարկման ոլորտը։ Բանն այն է, որ մասնա-վորը՝ ձեռներեց անհատների բանակը, միայն մեկ նպա-տակ ունի՝ փող, ու նրան բացարձակապես չի հետաքըր-քըրում որևէ ազգանպաստ գործ  ձեռնարկել. միայն թե փող լինի։ Նույնիսկ պատերազմական կամ կիսապատե-րազմական իրադրության մեջ գտնվող երկրի անհատ ձեռ-ներեցին փողից բացի ուրիշ ոչինչ չի հետաքրքրում։ Մի-այն փողի մասին մտածող անհատ ձեռներեցը հայրենա-սեր լինել չի կարող։ Կապիտալիզմը ձեռներեցներին ազա-տորեն գործելու հնարավորություն է տալիս՝ արտադրել այն՝ ինչ կամենան։ Սրանք էլ, երկրի հումքային ու սննդա-մթերքի ռեսուրսները շահագործելով, հիմնում են շահութա-բեր ձեռնարկություններ։ Սակայն շահութաբեր ձեռնարկու-թյունները ոչ միշտ են օգտակար։ Եթե արտադրանքը կամ ծառայությունը, այսպես ասած, պահանջարկ է վայելում, դա դեռ ոչինչ չի նշանակում։ Պահանջարկ կարող է վայե-լել ամենաանօգտակար ապրանքը կամ ծառայությունը։ Չէ՞ որ մարդիկ հիմնականում կարևորն անկարևորից չեն տարբերում։ Կարևորն անկարևորից տարբերում են միայն իմաստունները։ Իսկ նրանք քիչ են, շատ քիչ։ Որպեսզի մյուսները ևս սկսեն տարբերել, ապա պիտի իմաստնու-թյան երկար դասեր անցնեն։ Բայց ո՞վ ժամանակ ունի։ Նույնիսկ եթե լինեն նման դասընթացներ, մի՞թե ձեռնե-րեցների լայն զանգվածները ցանկություն կունենան հա-ճախելու։ Չեմ կարծում։ Հետևաբար, չի կարելի նրանց քմահաճույքին թողնել երկրի համար ռազմավարական նը-շանակություն ունեցող ռեսուրսների տնօրինումը։ Այդ ռե-սուրսները պիտի տնօրինեն իմաստունները, կամ գոնե հայրենասեր ընտրյալները։ Նրանք են միայն անձնուրաց անհատներ ու հետևաբար առաջնորդվում են ոչ թե անձ-նական շահով, այլ երկրի ընդհանուր շահով։

Կապիտալիզմն անկազմակերպ, հետևաբար անարդյունա-վետ տնտեսավարում է։ Կապիտալիսզմը հատկապես կոր-ծանարար է պատերազմական իրադրության մեջ գտնվող երկրի համար։ Պատերազմի մեջ գտնվող երկիրը չի կա-րող երկրի ռեսուրսների տնօրինումը թողնել փողամոլ բախտախնդիրների վրա։ Պատերազմի մեջ գտնվող երկի-րը պետք է անցնի ազգայնացված ու կենտրոնացված պլա-նավորմամբ տնտեսավարման, ինչպես բանակն է կենտրո-նացված կառավարման ռեժիմի մեջ։

©Դավիթ Միրզոյան (ԴՍ). 23 Նոյեմբեր, 2018 թ.

No comments:

Post a Comment