Friday, November 16, 2018

ԱԹՈՌԱՄՈԼՈՒԹՅՈՒՆ

ԱԹՈՌԱՄՈԼՈՒԹՅՈՒՆ
Ամեն հեղափոխությունից հետո իշխանական աթոռներին են բազմել անբան հռետորները՝ հիմնականում բուրժուա-զիայի վարձու դրածոները։ Բացի լեզվին տալուց, դրանք ուրիշ ոչ մի բանի պիտանի չեն։ Ամեն դարաշրջան ունի իր իշխանության հասած ապաշնորհներին։ Սովետական տարիներին դրանք կոմունիստ ու «կոմսոմոլ» տպերն էին՝ ձեռքի շնորհք չունեցող, միայն լեզվին տվող և ուրիշնե-րին, հատկապես տաղանդավոր ու բանիմաց մարդկանց գործի դնող (հաճախ ահաբեկելով իհարկե)։ Ներկայիս պաշտոնատերերը մի քանի բառ ու բառակապակցություն անգիր արած, «Շարիկովի» պես միայն լեզվին են տալիս ու, շնագայլերի ոհմակի մաս կազմած, առաջ տանում իրենց ոհմակային շահերը։ Իսկ ո՞րն է դրանց ոհամկային շահը։ Իհարկե՝ փողը։ Փողն ու դարձյալ փողը։ Նաև իշ-խանությունն իհարկե՝ ճնշում կիրառելու հաճույքը։ Փող ու իշխանություն։ «Թքած, թե ո՞վ կմեռնի, ո՞վ սաղ կմնա»։
Փող ու իշխանություն։ Բայց փողն ու իշխանությունը դեռ վերջը չեն։ Դրանք միջոցն են։ Ո՞րն է նպատակը։ Վերջ-նական նպատակը մարմնական հաճույքներն են՝ որկրա-մոլությունը, ընդհանրապես՝ խրախճանքն ու ցոփ ու շը-վայտ ապրելակերպը։ Եվ, իհարկե, ամենագլխավորը՝ սե-ռական սանձարձակությունը։ Ո՞ւմ է պետք այդ ամենը առանց սեռական սանձարձակության։ Վերջնական նպա-տակը դա է՝ նպատակների նպատակը։ Փողն ու իշխանու-թյունը ճանապարհ են բացում դեպի սեռական սանձար-ձակություն՝ մատչելի են դարձնում այն կանանց ու աղջիկ-ներին, որոնք նախկինում անմատչելի էին։
Իսկ խեղճ ու կրակ, միամիտ ու անճար մեր ժողովրդին, հատկապես ավագ սերնդի մեր ազգակիցերին թվում է, թե էդ արնախում սրիկաները իշխանության գալուց հետո բա-րելավելու են իրենց ապրելակերպը՝ բարձրացնելու են կենսաթոշակները կամ բժշկական սպասարկման որակը, կամ պակասեցնելու են համատիրության վարձը, սննդա-մթերքի գները, կամ գուցե սկսեն մտածել կողոպտված ավանդները վերադարձնելու մասին և այլն։ Միամիտ հայ ժողովուրդ... Ամեն իշխանական աթոռի ձգտող ձգտում է առաջին հերթին բավարարել իր ու իր ընտանիքի կարիք-ները, շահերն ու սեռաքաղց նկրտումները։ Երբ նայում ես դրանց կերած խմած քիթ ու մռթին, խոզի պարարտ մար-միններին, թանկանոց կոստյումների մեջ, լպստած սանըր-վածքը կատարներին, միայն զզվանք ես ապրում։ Մի՞թե կարելի է վստահել էդ անասուններին։ Երբ ձեր ձայնն եք տալիս էդ տականքներին, ի՞նչ եք մտածում։ Մի՞թե ձեր դստերը կվստահեիք դրանց։ Եթե չէիք վստահի, ուրեմն մի քվեարկեք դրանց օգտին։
Էս նորելուկ լածիրակները նույն «կոմսոմոլներն» են՝ ապաշնորհ ու անտաղանդ։ Սրանց իշխանության են բերել մեր թշնամիները, մեր ազգին իր դիմագծից զրկելու, եր-կիրը կողոպտելու և մեզ բոլորիս ի վերջո ցաք ու ցրիվ անելու համար։ Էն իբր ազգայնական ուժերն էլ հիմնա-կանում մոլորվածներ են։ Հանդիսանում են որպես երկ-րորդ տարբերակ մեր թշնամիների ծրագրում։ Այն ուժը, որը արևմուտքի հետ սերտ համագործակցության ուղի է որդեգրել, միաժամանակ մերժելով Ռուսաստանի հետ համագործակցությունը, ապա երկիրը դեպի կործանում է տանելու։ Երկիրն ընդհանրապես դեպի կործանում են տանելու այն ուժերը, որոնք շարունակելու են առաջ տանել դեմոկրատական կառավարման ուղին, կապիտալիստական տնտեսավարման հետ միասին, մանավանդ երբ մտադիր չեն «կուլակաթափ» անել հանցագործ ճանապարհով հա-րըստացած խուժանին։
Լավ մտածեք նախքան ընտրություն կատարելը։ Ամեն թեկնածու շահագրգռված է առաջին հերթին, եթե ոչ մի-այն, իր անձնական բարօրությամբ։ Երկար ծանր ու թեթև արեք, նախքան ձեր ձայնը տալը որևէ մեկին։ Չնայած ասպարեզում հիմնականում շահամոլ ու դրածո թեկնածու-ներ են։ Որի օգտին էլ որ քվեարկեք, վատ է լինելու։ Ներկայումս գործող կուսակցություններից դուրս են մնա-ցել իսկապես ազգանվեր ու բանիմաց մտավորականները։ Գործող ընտրական օրենսգիրքը չի թույլատրում անկախ ու անկուսակցական մտավորականներին լսելի ու տեսանե-լի դառնալ ժողովրդի համար ու առաջադրել իրենց թեկ-նածությունները։ Օրենսգիրքն արգելում է արտերկրում ապրող հայ մտավորականներին առաջադրվել որպես պատգամավորության թեկնածու։ Առաջադրվել կարող են միայն առնվազն 4 տարի երկրում մշտական բնակություն ունեցող ՀՀ քաղաքացիները, այն էլ եթե որևէ կուսակ-ցության անդամ են։
Կարճ ասած՝ իշխանությունը դարձյալ գրավելու են միայն իրենց լեզվին տվող ապաշնորհ ու գեղո «կոմսոմոլներն» ու արևմուտքի դրածոները։
©Դավիթ Միրզոյան (ԴՍ). 16 Նոյեմբեր 2018 թ.

No comments:

Post a Comment